Գրադարանավարների վերապատրաստման ամփոփում՝ 20-ից 22-ը փետրվարի

Փետրվարի 20-ից 22-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, համաձայն հաստատված աշխատակարգի , այլ դպրոցների գրադարանավարների համար կազմակերպեց վերապատրաստումներ: Վերապատրաստմանը մասկակցեցին Երեւանի թիվ 11 օժանդակ գիշերօթիկ դպրոցի եւ Լոռու մարզի Քարինջ գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանավարները : Բացի տեսական նյութից եւ էլեկտրոնային փաթեթից , որ տրվեցին վերապատրաստվողներին, նրանք մասնակցեցին «Գիրք նվիրելու տոնը կրթահամալիրում» եւ «Կարդում ենք Թումանյան» նախագծերին:
Վրերապատրաստվողները տպավորված էին նախագծային աշխատան ներով, էլեկտրոնային գրադարանավարի նոր աշխատանքային գործիքներով, էլեկտրոնային գրադարանով եւ բլոգավարությամբ:
Վերապատրաստման ավարտին փոխանակվեցինք անձնական տվյալներով: Մասնակիցները ստասան վկայագրեր.
Իր տպավորությունների մասին գրում է վերապատրաստմանը մասնակցած գրադարանավար  Անահիտ Մոսինյանը:
Տե’ս նաև ֆեյսբուքյան լուսաբանումը:

This slideshow requires JavaScript.

Տիգրան Հայրապետյանի օրը կրթահամալիրում

9։00՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում. Հասարակագիտական նախագծերի ստուգատես 2019. մեկնարկ

9։20-ից՝ հասարակագիտական-նախագծային բաց պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում

Աշոտ Տիգրանյան . «Քաղաքագիտական ակումբ» «Տեսաուղերձ»
Հայկ Մահտեսյան. «ՀՀ իշխանության մարմինների տարանջատումը նախագծի ենթանախագիծ՝ ՀՀ Ազգային ժողով»
Ազնիվ Գալստյան. «Աշտարակի հնամենի մառաններն ու գինու պատմությունը» 
Ստելլա Մնացականյան. «Երևանի հնամենի մառաններն ու գինու պատմությունը»
Սամվել Թամազյան. «Երիտասարդական ենթամշակույթներ»
Ռինա Շագինյան. «Սերգեյ Փարաջանով 95»
Դիանա Նազարյան. «Տարածաշրջանային քաղաքականություն», «Նովրուզ», «Արևելքն իմ աչքերով» (պարսկերեն)

11։00՝ Վարդան Կարապետյան. «Երեխայի կարծիքի և արտահայտման իրավունքները կրթական համակարգում» (իրավապաշտպան Արթուր Սաքունց. Ավագ դպրոցի ընթերցասրահ)

Մեդիագրադարանում. «Տիգրան Հայրապետյան» մեդիափաթեթի հարստացում. աշխատանքների ներկայացում

 

13։00՝ հարազատների, ընկերների այց Տիգրան Հայրապետյանի շիրիմին (Երևանի Շահումյան 1 գերեզմանոց)
14։00՝ «Ձոն Տիգրան Հայրապետյանին». համերգ, «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակներ («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, «Հայկական ժամանակ» օրաթերթը)

 

19։00՝ ներկայացում «44 աստիճանի վրա» (ըստ Տիգրան Հայրապետյանի պատմվածքի)