Մասնակցություն միջոցառմանը. «Վլում» հայկական թվային գրադարան-հարթակ

Մարտի 19-ին մասնակցեցինք Հայկական բարեգործական ընդհանուր միության «ՔՀ Կամուրջ» ծրագիրի կազմակերպած «Թեքնոլինգվիստիքս» մշակութային հասարակական կազմակերպության «Վլում» հայկական թվային գրադարան-հարթակի ներկայացմանը եւ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին կազմակերպության Բարի կամքի դեսպանի կոչում շնորհելու միջոցառմանը :
Միջոցառումը բացեց Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:
Ելույթ ունեցան նաեւ «ՔՀ Կամուրջ» ծրագրի ղեկավար Տաճատ Ստեփանյանը, «Թեքնոլինգվիսթիքս» մշակութային հասարակական կազմակերպության տնօրեն Մարտիկ Չոլաքյանը եւ գ ականագետ, «Թեքնոլինգվիստիքս» հկ-ի բարի կամքի դեսպան Արքմենիկ Նիկողոսյանը:
Միջոցառումը տեղեկատվական էր: Մնարամասն ներկայացվեց, թե ինչպես է աշխատում «Վլում» հայկական թվային գրադարան-հարթակը, ովքեր եւ ինչպես կարող են օգտվել ծառայությունից: «Թեքնոլինգվիսթիքս» մշակութային հասարակական կազմակերպության տնօրեն Մարտիկ Չոլաքյանը, ով նաեւ նախաձեռնել եւ ղեկավարում է թվային գրադարանի աշխատանքները, նշեց որ այն իր ձեւի եւ բովանդակության մեջ բացառիկ է, կապող օղակ է սփյուռքի եւ հայաստանյան հեղինակների, ընթերցողների միջեւ: Հարթակը կունենա ինչպես վճարովի, այնպես էլ անվճար տեղադրված ռեսուրսներ: Կլինեն արդի եւ դասական հեղինակների ստեղծա ործություններ: Պահպանված են հեղինակային բոլոր իրավունքները: Աշխատում են արդի հրատարակչությունների հետ:

This slideshow requires JavaScript.

Ձոն Տիգրան Հայրապետյանին, մարտի 18, 2019 թվական

Մարտի 18-ը հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի ծննդյան տարեդարձն է: Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյանի» անվան գրադարանը կազմակերպում է երախտիքի համերգ-տոնախմբություն Հարավարևմտյան ֆիլարմոնիկում  (Մարմարյա սրահ):
Հասցեն՝ Հ/Ա Բ-1 թաղամասում, Ա. Բաբաջանյան պողոտա 25

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, ընկերներ, բարեկամ…..

Սկիզբ՝ 14.00

Ծրագրում.
Միասնական ընթերցանական ողջույն. Վահագնի ծնունդը՝ «Երկնէր երկին»

«Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակների հանձնում

Հայկուհի Հովհաննիսյան` դասավանդող
Նարեկ Խաչատրյան` սովորող
Շուշան Եփրիկյան
`սովորող

Կրթահամալիրի ֆոլկ-ռոք բենդ. գեղ. ղեկ.՝ Նելի Փիլոյան և սովորողներ. «Լորիկ», «Քելե-քելե»
Միասնական երգ. Կոմիտաս «Երևան բաղ եմ արել»
Կրթահամալիրի «Ակներ» երգպարային համույթի ողջույնը. գեղ. ղեկ.՝ Աննա Երիցյան. «Գողթան մանկտի»
Միասնական ընթերցանական ողջույն. Ե. Չարենց «Ինչքան աշխարհը սիրես».
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի..

Երաժշտական հատված Էպոսից. Աննա Երիցյան և ընկերախումբ
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ողջույնը. գեղ. ղեկ.՝ ՀՀ վաստակավոր գործիչ՝ Հարություն Թոփիկյան.
«Առավոտ լուսաբեր»
«Հայրիկ-հայրիկ»

Մարտ ամսվա ուսումնական պարապմունքների ժամանակացույց

Մարտի 2

10.00-11.50- Մանկական գրականություն- Թամար Ղահրամանյան
12.00-13.00- «Բարեկենդանի ծես», Քոլեջ— Մարինե Մկրտչյան
Ընդմիջում 
13.15-15.00-Գրադրանային գործ- Լուսինե Ալեքսանյան

Մարտի 9

10.00-11.15- Անգլերեն լեզու- Անահիտ Մելքոնյան
11.15-12.30- Մանկական գրականություն- Թամար Ղահրամանյան
12.30-13.00- Պար, երգ- Մարինե Մկրտչյան
Ընդմիջում 
13.15-15.00-Գրադարանային սպասարկում- Նոննա Գրիգորյան

Մարտի 16


10.00-11.30- Մանկական գրականություն- Թամար Ղահրամանյան
Ընդմիջում 
11.40-14.00- Դպլոմային նախագծերի քննարկում- Լուսինե Ալեքսանյան, Նոննա Գրիգորյան

Մարտի 23


10.00-11.15- Անգլերեն լեզու- Անահիտ Մելքոնյան
11.15-12.30- Մանկական գրականություն- Թամար Ղահրամանյան
12.30-13.00- Պար, երգ- Մարինե Մկրտչյան
Ընդմիջում 
13.15-15.00-Գրադարանային սպասարկում- Նոննա Գրիգորյան

Մարտի 30

10.00-11.15- Անգլերեն լեզու- Անահիտ Մելքոնյան
11.15-12.30- Մանկական գրականություն- Թամար Ղահրամանյան
12.30-13.00- Պար, երգ- Մարինե Մկրտչյան
Ընդմիջում
13.15-15.00-Գրադրանային գործ- Լուսինե Ալեքսանյան