Մասնակցություն միջոցառմանը. «Վլում» հայկական թվային գրադարան-հարթակ

Մարտի 19-ին մասնակցեցինք Հայկական բարեգործական ընդհանուր միության «ՔՀ Կամուրջ» ծրագիրի կազմակերպած «Թեքնոլինգվիստիքս» մշակութային հասարակական կազմակերպության «Վլում» հայկական թվային գրադարան-հարթակի ներկայացմանը եւ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին կազմակերպության Բարի կամքի դեսպանի կոչում շնորհելու միջոցառմանը :
Միջոցառումը բացեց Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:
Ելույթ ունեցան նաեւ «ՔՀ Կամուրջ» ծրագրի ղեկավար Տաճատ Ստեփանյանը, «Թեքնոլինգվիսթիքս» մշակութային հասարակական կազմակերպության տնօրեն Մարտիկ Չոլաքյանը եւ գ ականագետ, «Թեքնոլինգվիստիքս» հկ-ի բարի կամքի դեսպան Արքմենիկ Նիկողոսյանը:
Միջոցառումը տեղեկատվական էր: Մնարամասն ներկայացվեց, թե ինչպես է աշխատում «Վլում» հայկական թվային գրադարան-հարթակը, ովքեր եւ ինչպես կարող են օգտվել ծառայությունից: «Թեքնոլինգվիսթիքս» մշակութային հասարակական կազմակերպության տնօրեն Մարտիկ Չոլաքյանը, ով նաեւ նախաձեռնել եւ ղեկավարում է թվային գրադարանի աշխատանքները, նշեց որ այն իր ձեւի եւ բովանդակության մեջ բացառիկ է, կապող օղակ է սփյուռքի եւ հայաստանյան հեղինակների, ընթերցողների միջեւ: Հարթակը կունենա ինչպես վճարովի, այնպես էլ անվճար տեղադրված ռեսուրսներ: Կլինեն արդի եւ դասական հեղինակների ստեղծա ործություններ: Պահպանված են հեղինակային բոլոր իրավունքները: Աշխատում են արդի հրատարակչությունների հետ:

This slideshow requires JavaScript.