Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կանոնադրություն

Հաստատված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
կառավարման խորհրդի 2018թ. սեպտեմբերի 26-ի նիստում

I. ԸՆԴՀԱՆՈՒՐԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կրթահամալիր) «Տիգրան Հայրապետյան» գրադարանի (այսուհետ`գրադարան) կրթահամալիրի մասնաճյուղ է:
  2. Կենտրոնի ղեկավարին (այսուհետ՝ ղեկավար) կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
  3. Գրադարանը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
  4. Գրադարանը Կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
  5. Գրադարանի կանոնադրությունը և դրա փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
  6. Գրադարանն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և գրադարանի կանոնադրություններով:
  7. Գրադարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Երևան, Բաբաջանյան 25:
  8. Գրադարանն ունի չկոդավորված կնիք, կարող է ունենալ նաև ձևաթուղթ և խորհրդանիշ:
  9. Գրադարանն ունի էլեկտրոնային կայք՝ mskh.am, բլոգ՝ gradaranblog.wordpress.com, և «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ֆեյսբուքյան էջը, որոնք գործում են որպես կենտրոնի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց։
  10. Գրադարանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրում սահմանված կարգով կարող է համագործակցել այլ հաստատությունների, այդ թվում՝ օտարերկրյա և կազմակերպությունների հետ:

 

 II. ԳՐԱԴԱՐԱՆԻԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ

  1. Գրադարանի գործունեության առարկան կրթահամալիրում իրականացծվող հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական ռեսուրնսների հավաքումը, մանկավարժական աշխատողներին, սովորողներին, համայնքին, այլ շահառուների ուսումնական նյութերով ապահովումը, մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման խթանումը, մանկավարժական նորարարության տարածումն է։ Կրթահամալիրի քոլեջի «Գրադարանային գործ» մասնագիտությամբ սովորողների ուսումնական գործի, փորձառության կազմակերպումը:
  2. Գրադարանի գործունեության նպատակներն են`
    կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին սպասարկումը, ուսումնական ռեսուրսներով  ապահովումը, հարստացումը, առաջավոր կրթական, այդ թվում` կրթահամալիրի հետազոտող մանկավարժների մշակած մոտեցումների տարածումը։
  3. Գրադարանի խնդիրներն են.
  • հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման սեմինարների կազմակերպում.
  • հեղինակային կրթական ծրագրի ցանցի գրադարանային գործի մասնագետների և մանկավարժական այլ աշխատողների վերապատրաստումների կազմակերպում.
  • մանկավարժական նորարարության ճամբարների, ստեղծագործական հավաքների կազմակերպում.
  • կրթահամալիր դիմող այլ ուսումնական հաստատությունների՝ հայաստանյան, արցախյան, արտասահմանյան, մանկավարժական աշխատողների, այլ մասնագետների, վերապատրաստումների կազմակերպում.
  • բուհերի, կրթահամալիրի «Գրադարանային գործ» մասնագիտության ուսանողների մասնագիտական փորձառության կազմակերպում.
  • այլոց առաջավոր փորձի, գրադարանային գործի կազմակերպման որակապես նոր ձևերի ու մեթոդների ուսումնասիրություն.
  • մանկավարժական մեդիագրադարանի հարստացում.
  • հեղինակային կրթական ծրագրի մշակման, կազմակերպման, տարածման փորձի ուսումնասիրությունների կազմակերպում։

 

III. ԳՐԱԴԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Գրադարանի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար Գրադարանն ունի տարածք, մասնագետներ, ընթերցարաններ:
  2. Կրթահամալիրի դասավանդողը Գրադարանում կարող է աշխատել որպես մասնագետ:
  3. Գրադարանը գործում է կրթահամալիրի, Գրադարանի տարեկան, ամսական ուսումնական օրացույցով։ Ստեղծագործական հավաքները, այլ հաստատությունների աշխատողների վերապատրաստումները կազմակերպվում են Տնօրենի հրամանով:

 

IV.  ԳՐԱԴԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

  1. Գրադարանի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է ղեկավարը:

Գրադարանի ղեկավարը`

  • կազմակերպում և ղեկավարում է գրադարանի ընթացիկ գործունեությունը.
  • Տնօրենի միջոցով Խորհրդի հաստատմանն է ներկայացնում գրադարանի զարգացման ծրագիրը.
  • մասնակցում է մանկավարժական ճամբարների, ստեղծագործաան հավաքների ծրագրերի մշակման աշխատանքներին.
  • իրականացնում է՝ նախագծային աշխատանքներ՝ համագործակցելով դասավանդողների, սովորողների հետ, այդ թվում՝ մասնակցություն կրթահամալիրի օրացույցով որոշված ընթերցողական և այլ նախագծեր, համագործակցություն հրատարակիչությունների, այլ գրադարանների հետ, մասնակցություն քաղաքային, հանրապետական մշակույթային անցուդարձին.
  • սահմանված կարգով ներկայացնում է Գրադարանի գործունեության հաշվետվությունները.
  • օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների,  այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ  պատշաճ կատարելու համար.
  • կենտրոնի աշխատանքները կազմակերպելու համար Տնօրենին առաջարկություն է ներկայացնում աշխատող ընդունելու մասին.
  • վարում է Գրադարանի էլեկտոնային կայքը և բլոգը,
  • համակարգում է ԴՇՀ ավտոմատացված կառավարման համակարգով աշխատանքները
  • կատարում է Տնօրենի հանձնարարություններ.
  • ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:

 

V. ԳՐԱԴԱՐԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ Եւ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

  1. Գրադարանը տեղավորված է ՀՀ կառավարության կողմից Կրթահամալիրին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված մասնաշենքում:
  2. Տնօրենը կրթահամալիրի սեփականություն հանդիսացող գույքից ամեն տարի Գրադարանին հատկացնում է գույք, միջոցներ:
  3. Գրադարանի ֆինանսական միջոցները գոյանում են պետական հատկացումներից, վերապատրաստումներից, կրթական նվիրատվություններից, առանձին անհատների, կազմակերպությունների ներդրումներից:
  4. Գրադարանի ֆինանսական հաշվառումը կատարում է կրթահամալիրի հաշվապահությունը:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.