Ես Արմինե Խլղաթյանն եմ։ Առաջին մասնագիտությամբ՝ հաշվապահ եմ: Աշխատել եմ որպես կադրերի տեսուչ:
Որոշեցի փոխել մասնագիտական ոլորտս՝ աշխատանքի անցնել գրադարանում: Ինձ հետաքրքիր էր հենց գրադարանավարի աշխատանքը: Սոցիալական ցանցերից, իմացա, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կա «Տիգրան Հայրապետյան» գրադարան, որը իրականացնում է վերապատրաստման դասընթացներ։Գրանցվեցի և հոկտեմբերի 23-ից 25-ը մասնակցեցի վերապատրաստումներին։
Վերապատրաստումների ընթացքում ծանոթացա արդի գրադարանավարի գործառույթներին: Նոնա Գրիգորյանն ինձ ներկայացրեց, թե նախկին թղթավարության փոխարեն ինչպես են իրականացնում արդի էլեկտրոնային մատենավարությունը։ Լուսինե Ալեքսանյանը ծանոթացրեց կրթահամալիրին: Շրջեցինք Միջին, Ավագ դպրոցներում, Քոլեջում, եղանք Մայր դպրոցի համերգասրահում, բրուտանոցում, մարզադպրոցում, երաժշտության դպրոցում։
Ինձ շատ դուր եկավ տվյալ դպրոցի առօրյան և կրթության նկատմամբ մոտեցումները։
Լուսինե Ալեքսանյանն ինձ ծանոթացրեց էլեկտրոնային գրադարանի և բլոգով աշխատելու ձևերին, գրադարանավարի նախագծային աշխատանքին, գրադասարանավրի անհատական աշխատաժամանակին և օրացույցին։
Մասնակցեցի երկրորդ դասարանցիների «Ես ընթերցող» նախագծին: Հնարավորություն ունեցա գործնականում ծանոթնալու նախագծի իրականացմանը:
Վերապատրաստման վերջին օրը «Սուրբ երրորդություն» եկեղեցում մասնակցեցի ժամերգությանը, որին մասնակցում էին կրթահամալիրի ուսուցիչներն ու աշակերտները: Շատ մեծ բավականություն ստացա:
Ես շատ կարևորեցի կրթահամալիրի հետ ծանոթացումը: Ափսոսում եմ, որ ավելի շուտ չեմ իմացել այս հաստատության մասին: Հիանալի միջավայր է աշակերտների զարգացման, ինքնադրսևորման և կոմպլեքսների հաղթահարման համար:
Կարծում եմ՝ կապս գրադարանի հետ շարունակական կլինի:
Շնորհակալ եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանի ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյանին և գրադարանավար՝ Նոննա Գրիգորյանին։