Վերապատրաստվողներ Վարդ Ադամյանի և Քրիստինե Մկրտչյանի պատումները

Ես Վարդ Ադամյանն եմ, մասնագիտությամբ՝ բանասեր եմ, բայց այժմ աշխատում եմ «Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում» որպես գրադարանավար:

Գրադարանային գործում նոր հմտություններ ձեռք բերելու նպատակով մասնակցեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում իրականացվող եռօրյա դասընթացներին:

Ասեմ, որ շատ հագեցած օրեր էին. Յուրաքանչյուր օրը յուրովի էր, և ես բացահայտում էի այդ գործն՝ իր բոլոր հետաքրքրություններով: Գրադարանավարի գործին նոր հայացքն ու մոտեցումն ես շատ կարևորեցի և կկիրառեմ իմ աշխատանքում. այն է՝ բլոգավարությունը, գրադարանավարի նախագծային աշխատանքը, անհատական գրադարանային օրացույցի ստեղծումը:

Ես Քրիստինե Մկրտչյանն եմ, աշխատում եմ թիվ 177 դպրոցում, որպես գրադարանավար. 2016 թվականին արդեն առիթ ունեցել էի «Տիգրան Հայրապետյանի» գրադարանում անցնել վերապատրաստում: 2019թ նոյեմբերի 20-22-ը կիկին մասնակցեցի  եռօրյա վերապատմանը։ Ծանոթացա էլեկտրոնային գրադարանից օգտվելու հմտություններին, էլեկտրոնային մատենավարության։ Սեմինարը անցավ  հետաքրքիր և նորանոր շնչով.