ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 22-24-ը կանցկացվի Գրքի երևանյան երրորդ փառատոնը: Դրա շրջանակում նախատեսվում են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հեղինակների գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, բանախոսություններ գրատպության, հրատարակչական գործի վերաբերյալ, հանդիպումներ հասարակական, մշակութային գործիչների հետ:
Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողների հետ կմասնակցենք փառատոնին:
Ներկա կլինենք գրքերի շնորհանդեսների, կծանոթանանք հայաստանյան գործող հրատարակչությունների և գրախանութների ցանցերին:
Ուսումնական ճամփորդությունն օգտակար և ուսուցողական կլինի, ուսանողների՝ որպես ապագա մասնագետների, այս ոլորտին ծանոթանալու համար:
Մասնակիցներ՝
«Գրադարանային գործ» բաժնի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներ.
Հերիքնազ Մելքոնյան
Ռուզաննա Ղազարյան
Սյուզաննա Ստեփանյան
Մարգարիտա Մինասյան
Նախագծի կազմակերպման և համակարգման պատասխանատու՝ Լուսինե Ալեքսանյան
Մասնակցության օրը, ամիսը ժամը
23-ը նոյեմբերի, ժամը 13.00-15.00, հասցե՝ Մելիք Ադամյան 2/2
*Մեկնումը՝ Մայր դպրոցի «Տիգրան Հաայրապետյան» գրադարանից (Բաբաջանյան 25), ժամը՝ 12.30: