Շնորհավոր, Տիգրան Հայրապետյան

Մարտի 18-ը միջազգայնագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է։
Շնորհավորում ենք Տիգրան Հայրապետյանի ընկերներին, հետևորդներին։

Կրթահամալիրում Տիգրանի ծննդյան օրվա առթիվ ամենամյա տոնը՝ «Տիգրան Հայրապետյան» մրցանակների շնորհումով, կլինի ապրիլին՝ թագավարակի հաղթահարումից, արտակարգ դրության վերացումից հետո։

tigran_1

«Տիգրան Հայրապետյան» մրցանակակիրներ 2003-2019 թթ.

«Հայկական ժամանակ» օրաթերթի և Տիգրան Հայրապետյանի անվան Քաղաքական և միջ ազգային հետազոտությունների կենտրոնի կողմից շնորհված մրցանակներ

2003- անդրանիկ մրցանակը հանձնեց պատմաբան Աշոտ Սարգսյանին՝ նրա «ՀՅԴ-ն պատմության դատաստանի առաջ» աշխատության համար, այն գնահատելով որպես նոր հայացք արդի պատմագրության մեջ։

2007- Բադալյան Հակոբ,  Տիգրան Հայրապետյանի անվան Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ամենամյա մրցանակը՝ վերլուծական հրապարակումների համար, Մարինե Պետրոսյան, բանաստեղծ

2009-  Մհեր Մասնուկյան, Գայանե Բաբայան, լրագրող

2010- «Հայկական ժամանակի» մրցանակն այս տարի հանձնվեց Վարդան Օնանյանին` «ՀԺ»-ում տպագրված հոդվածների համար:

2011- թարգմանիչ Սամվել Մկրտչյանն իր թարգմանած վերջին վեպի` Ջեյմս Ջոյսի Ուլիսեսի համար։ Մրցանակը տրվել է Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ։

2014- «Հայկական ժամանակ» օրաթերթի անունից մրցանակ հանձնվեց գրող Արփի Ոսկանյանին՝ օրաթերթում տպագրված նրա քաղաքական հանելուկների համար:

2019- «Հայկական ժամանակ»-ի մրցանակը  հանձնվեց 2016 թվականին ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաներին հաց հասցնող Արթուր Սարգսյանին՝ Հաց բերողին, իր ցուցաբերած մեծ մարդասիրության եւ անձնազոհության համար: