Կրթահամալիրի կառավարման խորհրդի ապրիլի 14-ի նիստ

Կրթահամալիրի կառավարման խորհրդի նիստ

«Տիգրան Հայրապետյան» գրադարան- ուսումնական կենտրոն

  • Հեռավար- առցանց միջավայրում իրականացված աշխատանքներ:

Գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանն աշխատել  է հեռավար- առցանց հարթակում: Կազմակերպել է  «Տիգրան Հայրապետյան» էլեկտրոնային գրադարանի կայքի սպասարկման աշխատանքները, մեդիագրադարանում առանձնացրել է  Հեռավար- առցանց ուսուցման բաժինը, որը  նաև հրապարակված է Armedu.am-ի Հեռավար ուսուցման համալիր էջում, հրապարակել է դասավանդողների ստեղծած աշխատանքային- նախագծային տասնյակ մեդիափաթեթներ: Առանձնացրել է մի շարք կարևոր և օգտակար բաժիններ,  իրականացրել է էլեկտրոնային նյութերի առցանց սպասարկում:

Ընթերցավար (արխիվավար) Մարգարիտ Հարությունյանը բարելավել է էլեկտրոնային արխիվը, կատարել է թվայնացման, մշակման և տեղեկատվական բազայի կարգավորման աշխատանքներ:

  • Ֆիզիկական միջավայրում իրականացված աշխատանքներ:

Գրադարանավար Նոննա Գրիգորյանը (ով այս պահին, իր դիմումի համաձայն, գտնվում է հերթական արձակուրդում) կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, հաստատված աշխատաժամանակի համաձայն, աշխատել է ֆիզիկական միջավայրում, սպասարկել է փոքրաքանակ խմբերի՝ 1-2 մարդ, իրականացրել է այլ ընթացիկ աշխատանքներ՝ զբաղվել է գրադարանի ֆիզիկական միջավայրի բարելավմամբ: