Աջակցության արշավ արցախցիներին

Նոյեմբերի 6-ին «Տիգրան Հայրապետյան» գրադարանը թվով 300 կտոր գեղարվեստական գիրք՝ հայալեզու և օտարալեզու, ուսումնական ձեռնարկներ՝ նաև Շաղիկ հրատարակչության,  Գորիս տեղափոխելու համար փոխանցել է Հարավային դպրոցի ծնող Մանիկ Սահակյանին, ով  տիար Բլեյանին դիմել էր նամակով՝ միանալու Գորիսի համայնքում պատսպարված արցախցի երեխաների ժամանցի կազմակերպման համար աջակցության արշավին՝ հավաքագրելով տարբեր տարիքի երեխաների ժամանցի և զարգացման համար նախատեսված պարագաներ: Աշխատանքները շարունակվում են: Քանի որ երկուշաբթի օրվանից կրթահամալիրում՝  ֆիզիկական միջավայրում վերսկսվում են դասերը, ուստի  սովորողներին, դասավանդողներին  տեղեկացնենք, հիշեցնենք նախաձեռնված աջակցության արշավի մասին: Կրթահամալիրի տարբեր դպրոցներում հավաքված պիտույքները շատ արագ կհավաքվեն գրադարանում և մեկ-երկու օրվա ընթացքում կկազմակերպվի տեղափոխումը Գորիս:Այս օրերին, որպես նախաձեռնության ակտիվ մասնակիցներ, ավագ դպրոցի սովորողները կներգրավվեն կազմակերպչական աշխատանքներում՝ կրթահամալիրի այլ դպրոցներից գույքի տեղափոխում գրադարան, հավաքագրման այլ նախաձեռնություններ, աշխատանքներ: 
Կրթահամալիրի աշխատողներ Վարդան Կարապետյանը, Թաթուլ Շահնազարյանն էլ, որպես Գորիսը լավ ճանաչող մարդիկ, կաջակցեն հավաքված պիտույքների տեղափոխման աշխատանքներին: