Ես Անուշ Շիրինյանն եմ: Մասնագիտությամբ՝ ֆինանսիստ եմ: Պատրաստվում եմ աշխատանքի անցնել որպես գրադարանավար:
Դեկտեմբերի 21-23-ը վերապատրաստվել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում: Իրենց աշխատանքին լավ տիրապետող մասնագետներ Նոննա Գրիգորյանի և Լուսինե Ալեքսանյանի օգնությամբ ծանոթացա և գիտելիքներ ստացա արդի գրադարանավարի աշխատանքում անհրաժեշտ ծրագրային հմտություններին: Էլեկտրոնային գրադարանից օգտվելու և սպասարկելու , գրադարանավարի աշխատանքների կազմակերպումը մեդիատիրույթներում և սոցիալական հարթակներում: Շնորհակալ եմ բարեխիղճ աշխատանքի և փորձի փոխանակման համար:
Ես Քրիստինե Գասպարյանն եմ: Ավարտել եմ ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի «Գրադարանային գործ և աղբյուրագիտություն» բաժինը: Մասնագիտությամբ՝ գրադարանավար եմ, աշխատում եմ Օ.Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում՝ որպես առաջատար մատենագետ: Միշտ հետաքրքրվել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի գործունեությամբ և գրադարանային գործում նրա նոր գաղափարների կիրառմամբ:
Վերապատրաստումների ընթացքում ծանոթացա արդի գրադարանավարի գործառույթներին: Ծանոթացա էլեկտրոնային մատենավարությանը, էլեկտրոնային գրադարանի և բլոգով աշխատելու ձևերին, գրադարանավարի նախագծային աշխատանքին և այն նոր գաղափարներին, որոնք ես կօգտագործեմ իմ աշխատանքում:
Շնորհակալ եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանի ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյանին և գրադարանավար՝ Նոննա Գրիգորյանին՝ հիանալի ծրագրի, բովանդակալից և հագեցած օրերի համար.
Եվ ասեմ, որ ճիշտ է ընտրված Գրադարանավարի բլոգի կարգախոսը ՝ «ԼԱՎ ԳՐԱԴԱՐԱՆ ԿԱ ԱՅՆՏԵՂ,ՈՐՏԵՂ ԿԱ ՍՏԵՂԾՈՂ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ»:
Ես՝ Նունե Վանիկի Հովհաննիսյանն եմ: 22 տարի է աշխատում եմ Երևանի Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոցում, որպես գրադարանի վարիչ։ Շատ եմ սիրում աշխատանքս։
Դեկտեմբերի 21-23-ին մասնակցել եմ վերապատրաստման դասընթացներին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանում։ Վերապատրաստման ընթացքում ծանոթացա համակարգչով գույքագրման և սպասարկման գործին։ Գիտելիքներ ստացա արդի գրադարանավարի ժամանակակից աշխատանքի մասին։ Սովորեցի ինչպես թվայնացնել գիրքը։ Ընդունեցի, որ բացի գրադարանի ֆեյսբուքյան էջ ունենալը պետք է ունենաս քո սեփական բլոգը։ Բավականին հետաքրքիր և արդյունավետ վերապատրաստում էր, որի հմար շորհակալ եմ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի բանիմաց ու բարեխիղճ աշխատակիցներ ՝ Լուսինե Ալեքսանյանին ու Նոնա Գրիգորյանին աշխատանքի և փորձի փոխանակաման համար:


