ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը նախաձեռնել է կազմակերպել տեղեկատվական միջոցառում՝ բաղկացած 2 մասից: Առաջին մասում մասնակիցներին կներկայացվի ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի իրականացրած հեռավար աշխատանքները «COVID-19» համավարակի պայմաններում, իսկ երկրորդ մասում կկայանա խմբային մասնակցություն EBSCO ընկերության կողմից անցկացվող վեբինարին: Համաձայնություն է ձեռք բերվել EBSCO-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային ներկայացուցչի հետ` տրամադրելու հավաստագրեր խմբային մասնակիցներին:
Հայտնի է, որ EBSCO ընկերությունըաշխարհի առաջատար հրատարակիչների գիտական պաշարների խոշոր մատակարարներից է, որը առաջարկում է տեղեկատվական պաշարներ գիտության և տեխնիկայի բոլոր ոլորտներում
բավարարելով օգտվողների լայն շրջանակի հետազոտական և կրթական կարիքները:
Միջոցառմանը կմասնակցի նաև կիթահամալիրը:
Նախագծի մասնակիցներ՝ Քոլեջի «Գրադարանային գործ» մասնագիտության ուսանողներ Սեդա Արաջյան, Մարգարիտ Մինասյան, Սյուզի Ստեփանյան
Ավագ դպրոցի սովորող՝ Լիլիթ Սարիբեկյան
Նախագծի համակարգող՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան
Նախագծի իրականացման օր, ամիս ժամ՝ 2021թ. հունվարի 26-ին, ժամը 15:00-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, հասցե`ք. Երևան, Կոմիտասի պող. 49/3, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ:
*Ուսումնական ճամփորդության սկիզբ՝ 14:00, «Մայր դպրոց»-ից
Մասնակցության ձևը՝ 5- 7 ր. զեկույցով կներկայացով կներկայցվի կրթահամալիրի փորձը: