Մասնակցություն վեբինարի

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը 2021թ. հունվարի 26-ին կազմակերպել էր տեղեկատվական միջոցառում բաղկացած 2 մասից: Առաջին մասում մասնակիցներին ներկայացվել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի իրականացրած հեռավար աշխատանքները «COVID-19» համավարակի պայմաններում, իսկ երկրորդ մասում կայացել է խմբային մասնակցություն EBSCO ընկերության կողմից անցկացվող վեբինարին:

Հայտնի է, որ EBSCO ընկերությունը աշխարհի առաջատար հրատարակիչների գիտական պաշարների խոշոր մատակարարներից է, որն առաջարկում է տեղեկատվական պաշարներ գիտության և տեխնիկայի բոլոր ոլորտներում` բավարարելով օգտվողների լայն շրջանակի հետազոտական և կրթական կարիքները:
Շնորհիվ EBSCO-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային ներկայացուցչի հետ ձեռք բերված համաձայնության խմբային վեբինարի մասնակիցները ստացան հավաստագրեր:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից վեբինարին մասնակցում էին «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը, Քոլեջի «Գարադարանին գործ» բաժնի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներ Սյուզի Ստեփանյանը, Մարգարիտ Մինասյանը, Սեդա Արաջյանը, Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Լիլիթ Սարիբեկյանը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.