Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում ապրիլի 16-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի «Գրադարանային գործ», «Վեբ դիզայն» բաժնի ուսանողները և Ավագ դպրոցի գրադարանային մասնագիտությամբ կամավոր աշխատողները եղան Գիտատեխնիկական գրադարանում, ծանոթացան գրադարանի մասնագիտացված ֆոնդերին և բաժիններին, գրադարանի գործառույթներին, ավանդական և ժամանակակից գրադարանային-տեղեկատվական ծառայություններին, գործող գիտատեխնիկական գրականության ցուցահանդեսին:
Նախագիծը համակարգում էր «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար, Քոլեջի դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանը:
Մանրամասն՝ սովորողների բլոգներում