«Տիգրան Հայրապետյան» գրադարան ուսումնական կենտրոն. գործունեություն, 2021- 2022 ուստարի

«Տիգրան Հայրապետյան» գրադարան ուսումնական կենտրոնը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործող կառույց է ֆիզիկական և մեդիա միջավայրերով: Սպասարկում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հեղինակայնին կրթական ծրագրին՝ իր բաղկացուցիչներով: Աջակցում և խթանում է հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման աշխատանքներին:
Թվային գրադարանի ստեղծման աշխատանքնեին մասնակցում են դասավանդողնեը, սովորողներն իրենց ընտանիքներով: Գրադարանը, հեղինակային կրթական ծրագրի պահանջներից ելնելով, պարբերաբար համալրվում է նոր մատեննաշարերով՝ մեթոդական և գեղարվեստական գրականությամբ:

Գրադարան ուսումնական կենտրոնի աշխատանքաային ուղղություններն են.

  • Էլեկտրոնային հրատարակչություն
    Այդ թվում՝
  1. Դասավանդողների, այլ մասնագետների ստեղծած ուսումնական, թվային փաթեթների ամբողջացում, հրապարակում:
  2. Գրադարանը հանդես է գալիս նաև որպես ուսումնակա փաթեթնեի ստեղծման պատվիրատու:
  3. Հեղինակային կրթական ծրագրին սպասարկող այլ ուսումնական նյութերի ստեղծում, այդ թվում նաև սովորողների և դասավանդողների միջոցով թվայնացման աշխատանքներ:
  • Գրադարանավարի վերապատրաստման սեմինարների կազմակերպում:
  • Համագործակցություն ՏՏ և ԴՇՀ-ի հետ, աշխատանք դպրոցական միչգրադարանային ավտոմատացված համակարգում:
  • Համամատեղ նախագծային աշխատանքներ կթահամալիրի դասավանդողների հետ:
  • Գրադարանային նախագծեր՝ Նիվիրում ենք գրքեր, Մեր ժամանակակիցները,  Պլանշետն որպես ընթերցիչ,
    Ինչպես նաև՝
  1. Գրադարանում  սովորողների հետ աշխատանք՝ թվայնացում, արխիվացում, գրքերի վերանորոգում:
  2. Համագործակցություն հրատարակչությունների, գրատների հետ (ուսումնական ճամփորդություններ կազմակերպում, զեղչի, կուտակային քարտերի ձեռքբերում):
  3. Համագործակցություն մանկապատանեկան պարբերակնների հետ (սեբաստացիները տաբեր տպագիր հարթակներրում)
  4. Միչգրադարանային համագործակցություններ, միջոցառումներին մասանակցություն:
  5. Կրթահամալիրի օրացույցից բխող այլ նախագծեր և աշխատանքներ:

«Գրադարան» ուսումնական կենտրոնի ղեկավարը համակարգում է ստորև թվարված աշխատանքները:

Գրադարանի աշխատանքային թիմը

Լուսինե Ալեքսանյան՝ գրադարանի ղեկավար
Նոննա Գրիգորյան՝ ընթերցավար
Մարգարիտ Հարությունյան՝ ընթերցավար

2020-2021 ուստարվա ամփոփում

 «Տիգրան Հայրապետյան» Էլեկտրոնային գրադարանում նյութերի հրապարակում

Կրթահամալիրի դասավանդողների ստեղծած աշխատանքային փաթեթներ
Հեղինակային կրթական ծրագրին սպասարկող այլ ուսումնական նյութեր

Թվայնացման աշխատանքներ
Գրադարանը, որպես հեղինակային մանկավարժությանը սպսարկող ուսումնական կենտրոն, պարբերաբար իրականացնում է թվայնացման աշխատանքներ՝ կրթահամալիրի սովորողների և դասավանդողների միջոցով: Նախագիծը շուրջտարյա է:

Համամատեղ նախագծային աշխատանքներ կթահամալիրի դասավանդողների հետ:
Գրադարանային նախագծեր. Նիվիրում ենք գրքեր, Թափոնն աղբ չէ, Մեր ժամանակակիցները, Թվայնացման նախագիծ, Պլանշետն որպես ընթերցիչ
Գրադարանավարի վերապատրաստումներ
Աշխատող- սովորողների հետ աշխատանք
Այլ աշխատանքների

Համագործակցություն հրատարակչությունների (ուսումնական ճամփորդություններ և այլն), գրախանութների հետ
Համագործակցություն ամսագրերի հետ՝ Լուսապսակ, Ոսպնյակ
Միչգրադարանային համագործակցություն

2021 թվականին իրականացվող աշխատանքայի ուղղություններ

 «Տիգրան Հայրապետյան» Էլեկտրոնային գրադարանում նյութերի հրապարակում
Թվայնացման աշխատանքներ
Համամատեղ նախագծային աշխատանքներ
Գրադարանային նախագծեր.
Նիվիրում ենք գրքեր
Մեր ժամանակակիցները
Թվայնացման նախագիծ
Պլանշետն որպես ընթերցիչ
Կրթահամալիրի օրացույցից բխող այլ նախագծեր
Գրադարանավարի վերապատրաստումներ


Աշխատող- սովորողների հետ աշխատանք

Այլ աշխատանքներ

Թաղամասի թնակիչների սպասարկման աշխատանքներ
Այլ դպրչոցական գրադարանների հետ աշխատանք (պայմանագրով կարգավորվող՝ մեկ ուսումնական տարով դասագրքերի տրամադրում):

Գրադարանավար վերապատրաստվողների պատումները

Ես Լիանա Հակոբյանն եմ, մանագիտությամբ՝ պատմաիրավաբան: Աշխատել եմ անշարժ գույքի գործակալությունում:
Այս պահին չունեմ աշխատանք: Սոցիալական ցանցերից տեղեկացել էի, որ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի   «Տիգրան Հայրապետյան» գրադարանը իրականացնում է գրադարանավարի վերապատրաստման դասընթացներ: Նախապես ծանոթացա հրապարակված ծրագրին, հայտագրվեցի և հունիսի 21-ից 23-ը մասնակցեցի սեմինարներին: Վերապատրաստումը իրականացնում էին գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը և գրադարանավար Նոննա Գրիգորյանը: Վերապատրաստմանը մասնակցում էին ապագա գրադարանավարներ, ովքեր ունեին այլ մասնագիտություններ, սակայն պատրաստվում էին աշխատել որպես գրադարանավար:
Վերապատումը նպաստում է, որ գրադարանավարը նոր շունչ, նոր մոտեցումներ հաղորդի իր աշխատանքին, իրականացնի նախագծեր, համագործակցի տարբեր մասնագետների հետ:
Վերապատրաստման ընթացքում ծանոթացանք արդի գրադարանավարի աշխատանքում կիրառվող մի շարք ծրագրերի, էլեկտրոնային գրադարանից օգտվելու ձևերին, տարբեր մեդիատիրույթներում գրադարանավարի աշխատանքնների կազմակերպումներին, գրքի թվայնացման աշխատանքներին, բլոգավարությանը:
Ամեն բան ընթանում էր շատ հետաքրաքիր: Արդյունքում հասկացա, թե ինչքան գրավիչ և հետաքրքիր կարող ես դարձնել գրադարանը և քո աշխատանքը:
Միգուցե ժամանակը քիչ էր, բայց ինձ համար շատ մեծ և հետաքրքիր ձեռքբերում էր:
Այս ամենի համար շնորհակալ եմ հաճելի և բանիմաց մարդկանց՝ Լուսինե Ալեքսանյանին և Նոննա Գրիգորյանին:

Ես՝ Էմմա Հակոբյանս, հասկանալով, որ զարգանալու համար անհրաժեշտ է ձեռք բերել նոր գիտելիքներ և չբավարարվել ունեցածով, հունիսի 21-ին այցելեցի «Տիգրան Հայրապետյան» գրադարան, որտեղ անցկացվում էին գրադարանավարի վերապատրաստման դասընթացներ։ Մասնագիտությամբ հաշվապահ եմ, այս պահին չեմ աշխատում: Ապրում եմ Արարատի Արմաշ գյուղում:
Մասնակցելով ժամանակակից գրադարանավարի դասընթացներին, ծանոթացա հրաշալի մասնագետների հետ և նրանց շնորհիվ ձեռք բերեցի նոր գիտելիքներ։ Եռօրյա վերապատրաստումնեը արդյունավետ էին կազմակերպված, կարճ ժամանակում բավականին նոր գիտելիքներ ստացա: Տեսական գիտելիքներ ստանալուց բացի, մասնակցեցի պրակտիկ աշխատանքների:
Լավ առիթ էր նաև անմիջականորեն ծանոթանալու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշատանքներին, միջավայրին, պայմաններին:
Ոգևորվածությունս շատ մեծ է և ուզում եմ աշխատանքի անցնել որևէ դպրոցական գրադարանում:

Գրադարանավարի վերապատրաստում, 21-23 հունիսի, 2021 թվական

Աշխատակարգ ըստ օրերի

Հունիսի 21

10.00 -10.30՝ մասնակիցների դիմավորում Մայր դպրոցում (Բաբաջանյան 25), գրանցում, շրջայց «Տիգրան Հայրապետյան» գրադարանում
10.30-13.00՝ մասնագիտական զարգացում, փորձի փոխանակում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում. արդի ընթերցավարի պարտականությունները. «Տիգրան Հայրապետյան» գրադարան, գարադարանավարի աշխատաժամանակ,  գրադարանավարի օրացույցԳրադարանավարի բլոգ, պատ ․ ՝ Լուսինե Ալեքսանյան
13․00-13.30՝  Ընդմիջում
13.30-15.00՝ մասնագիտական զարգացում, փորձի փոխանակում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում. Գրադարանային գործի ընդհանուր հմտություններ, պատ․ ՝  Նոննա Գրիգորյան

Հունիսի 22

10.00-13.00՝ մասնագիտական զարգացում, փորձի փոխանակում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում. Արդի գրադարանավարի աշխատանքում անհրաժեշտ ՏՏ ծրագրային հմտություններ, գրքի թվայնացման աշխատանքներ, պատ ․ ՝ Նոննա Գրիգորյան
13.00-13.30՝ Ընդմիջում
13.30- 15.00՝ մասնագիտական զարգացում, փորձի փոխանակում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում. «Տիգրան Հայրապետյան» գրադարան. էլեկտրոնային գրադարանից օգտվելու եւ սպասարկելու հմտություններ (նոր գործիքների կիրառում. թվայնացում, էլեկտրոնային փաթեթների ստեղծում), նախագծային աշխատանքը գրադարանում (վերապատրաստվողների անմիջական մասնակցությունը նախագծին).  պատ․՝ Լուսինե Ալեքսանյան

Հունիսի 23

10.00-12.00՝ մասնագիտական զարգացում, փորձի փոխանակում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում. Գրադարանավարի էլեկտրոնային մատենավարության հմտություններ, պատ․՝ Նոննա Գրիգորյան
12.00-13.00
՝ շրջայց կրթահամալիրում
13.00-13.30՝ ընդմիջում
13.30- 15.00՝ արդի գրադարանավարի աշխատնքների կազմակերպումը մեդիատիրույթներում, սոցիալական հարթակներում, պատ․՝ Լուսինե Ալեքսանյան
Ֆեյսբուք
Բլոգ
Էլեկտրոնային գրադարան
15.00՝ վերապատրաստման ամփոփում, վկայագրերի հանձնում

Գրադարանավարի ընթերցարան
Մեդիագրադարան 
Գրադարանավարի բլոգ 
Ուղեցույց ժամանակակից գրադարանավարների համար 
Հայաստանի դպրոցների գրադարանների ձեռնարկ (handbook_hy)
Հեղինակային աղյուսակներ. Ձեռնարկ գրադարաններում գրքերը այբբենական կարգով դասավորելու համար
«ՀՀ Հեղինակային եւ հարակից իրավունքերի մասին օրենքում, 2006 թ.» Եւ արխիվների գրադարանների համար նախատեսված բացառությունների վերաբերյալ 
Մեդիափաթեթ

Նախագիծ, նախագծային աշխատանք.
Հոդվածներ «Դպիր» էլեկտրոնային ամսագրում

Ուսուցման նախագծային մեթոդ՝ Նունե Մովսիսյան
Նախագծերով համընդհանուր ուսուցման կազմակերպում ՝ Նունե Մովսիսյան
Նախագծային մեթոդ — ինքնարտահայտվելու հնարավորություն ՝ Մարգարիտ Սարգսյան
Նախագծեր. դասակարգում՝ Մարգարիտ Սարգսյան 
Նախագծերը ուսուցման արդյունավետ միջոց՝ Ելենա Սարգսյան
«Շրջիկ գրադարան» նախագիծը դասարանում՝ Ղազարյան Հասմիկ
Նախագիծը `մեթոդ ուսուցման -Մարինա Ստուպնիցկայա
Խմբային նախագծի կազմակերպում-Մարինա Ստուպնիցկայա

էլեկտրոնային գրադարանների ցանկ

Մասնակցությունը վերապատրաստմանը անհատական ​​համակարգչով է

*Վերապատրաստման մասնակիցները, համաձայն կրթահամալիրի օրացույցի կմասնակցեն կրթահամալիրային այլ միցոցառումների

Մասնագիտական զարգացում, փորձի փոխանակում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում

Թեմաներ

  • Գրադարանային գործի ընդհանուր հմտություններ
  • էլեկտրոնային մատենավարության հմտություններ
  • Արդի գրադարանավարի աշխատանքում անհրաժեշտ ՏՏ ծրագրային հմտությունների փոխանցում

Սքանավորում
«ABBYY fineReader»
«Adobe acrobat DC» խմբագրական ծրագիր

Մասնակիցներ

Վերապատրաստման պատասխանատուներ

Տպավորություններ ավարտական պաշտպանությունից

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի «Գրադարնային գործ» մասնագիտությամբ ավարտական աշխատանքների պաշտպանությունը տեղի ունեցավ հունիսի 15-ին, Արարատի մարզային գրադարանում: Մնարամասն այդ մասին՝շրջանավարտներ

Մարգարիտ Միրնասյանի և Սյուզան Ստեփանյանի բլոգներում:

Ավարտական աշխատանք, 2021

Ուսանողներ՝

Սյուզան Ստեփանյան

«Էլեկտրոնային գրադարաններ, արդի գրադարանավարի աշխատանքային մեդիագործիքները»

Մարգարիտ Մինասյան

«Դպրոցական գրադարանը համայնքին ծառայող ռեսուրս-կենտրոն »

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

Գրախոս՝ Թամար Ղահրամանյան