Գրադարանավար վերապատրաստվողների պատումները

Ես Լիանա Հակոբյանն եմ, մանագիտությամբ՝ պատմաիրավաբան: Աշխատել եմ անշարժ գույքի գործակալությունում:
Այս պահին չունեմ աշխատանք: Սոցիալական ցանցերից տեղեկացել էի, որ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի   «Տիգրան Հայրապետյան» գրադարանը իրականացնում է գրադարանավարի վերապատրաստման դասընթացներ: Նախապես ծանոթացա հրապարակված ծրագրին, հայտագրվեցի և հունիսի 21-ից 23-ը մասնակցեցի սեմինարներին: Վերապատրաստումը իրականացնում էին գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը և գրադարանավար Նոննա Գրիգորյանը: Վերապատրաստմանը մասնակցում էին ապագա գրադարանավարներ, ովքեր ունեին այլ մասնագիտություններ, սակայն պատրաստվում էին աշխատել որպես գրադարանավար:
Վերապատումը նպաստում է, որ գրադարանավարը նոր շունչ, նոր մոտեցումներ հաղորդի իր աշխատանքին, իրականացնի նախագծեր, համագործակցի տարբեր մասնագետների հետ:
Վերապատրաստման ընթացքում ծանոթացանք արդի գրադարանավարի աշխատանքում կիրառվող մի շարք ծրագրերի, էլեկտրոնային գրադարանից օգտվելու ձևերին, տարբեր մեդիատիրույթներում գրադարանավարի աշխատանքնների կազմակերպումներին, գրքի թվայնացման աշխատանքներին, բլոգավարությանը:
Ամեն բան ընթանում էր շատ հետաքրաքիր: Արդյունքում հասկացա, թե ինչքան գրավիչ և հետաքրքիր կարող ես դարձնել գրադարանը և քո աշխատանքը:
Միգուցե ժամանակը քիչ էր, բայց ինձ համար շատ մեծ և հետաքրքիր ձեռքբերում էր:
Այս ամենի համար շնորհակալ եմ հաճելի և բանիմաց մարդկանց՝ Լուսինե Ալեքսանյանին և Նոննա Գրիգորյանին:

Ես՝ Էմմա Հակոբյանս, հասկանալով, որ զարգանալու համար անհրաժեշտ է ձեռք բերել նոր գիտելիքներ և չբավարարվել ունեցածով, հունիսի 21-ին այցելեցի «Տիգրան Հայրապետյան» գրադարան, որտեղ անցկացվում էին գրադարանավարի վերապատրաստման դասընթացներ։ Մասնագիտությամբ հաշվապահ եմ, այս պահին չեմ աշխատում: Ապրում եմ Արարատի Արմաշ գյուղում:
Մասնակցելով ժամանակակից գրադարանավարի դասընթացներին, ծանոթացա հրաշալի մասնագետների հետ և նրանց շնորհիվ ձեռք բերեցի նոր գիտելիքներ։ Եռօրյա վերապատրաստումնեը արդյունավետ էին կազմակերպված, կարճ ժամանակում բավականին նոր գիտելիքներ ստացա: Տեսական գիտելիքներ ստանալուց բացի, մասնակցեցի պրակտիկ աշխատանքների:
Լավ առիթ էր նաև անմիջականորեն ծանոթանալու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշատանքներին, միջավայրին, պայմաններին:
Ոգևորվածությունս շատ մեծ է և ուզում եմ աշխատանքի անցնել որևէ դպրոցական գրադարանում: