Գրադարանավարի եռօրյա վերապատրաստումներ: Մասնակիցների պատումները:

Ես՝ Լիանա Ալեքսանյանն եմ ,մասնագիտությամբ՝ մանկավարժ, լեզվաբան։ Ցանկանում եմ աշխատանքի անցնել որպես գրադարանավա։ Հետաքրքրվեցի և զանգահարեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի « Տիգրան Հայրապետյան » գրադարանի ղեկավարին և անմիջապես այնքան հագեցած ինֆորմացիա ստացա վերապատրաստման մաասին, որ միանգամից ցանկություն ունեցա մասնակցել վերապատրաստմանը։ էլ չեմ ասում շփման մասին ՝ այնքան բարեխիղճ,  հաճելի, անմիջական և բարձրակարգ ձևով գործին ծանոթացնելու, հմտացնելու, գրավելու, սովորացնելու և ծանոթացնելու գրադարանավարի գործին՝ այս  կարճ ժամանակահատվածում։
Սեպտեմբերի 22-24 -ին  մասնակցել եմ վերապատրաստման դասընթացներին ։ Ծանոթացել եմ համակարգչով գույքագրման՝ տվյալ դեպքում դասագրքերի,  և սպասարկաման գործին, էլեկտրոնային գրադարանից օգտվելու ձևերին , էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման, հավաքման և թվայնացման աշխատանքներին։

Շրջայց կատարեցինք Միջին , Ավագ դպրոցներում , Քոլեջում, եղակնք նաև կրտսեր դպրոցներից մեկում։

Ժամանակի հետ քայլող և նոր շունչ տվող այս ոլորտին վերապատրաստում անցկացնողները էլ ավելի հարստացրեցին իմ գիտելիքները և հմտությունները այս ոլորտում ։

Ես՝ Գոհար Թարվերդյանս, սովորելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի «Գրադարանային գործ» բաժնում, որպես  գրադարանավար, դասերի ընրացքում տեղեկացա վերապատրաստման մասին և որոշեցի մասնակցել։ Մասնակցելով  եռօրյա դասընթացներինրին, տեսնելով գրադարանի վերապատրաստող- աշխատակիցների նվիրված աշխատանքը, հասկացա թե որքան կարևոր է սիրով և նվիրված աշխատելը։ Վերապատրաստման ընթացքում սովորեցի տիրապետել ժամանակակից գրադարանվարի ծրագրերին, իրականացնել նախագծեր, որոնք  նոր շունչ կհաղորդեն գրադարանին։ Ինձ էլ ավելի սկսեց հետաքրքրել գրադարանավարի աշխատանքը: Ես կփորձեմ առաջին իսկ հնարավորության դեպքում անցնել աշխատանքի և  սիրով կատարել իմ գործը ։

gradaran

Մասնակցություն գրքի շնորհանդեսի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի «Գրադարանային գործ» և «Զբոսաշրջություն և տուրիզմ» մասնագիտության ուսանողների հետ Հայաստանի  Հանրապետության  էկոնոմիկայի նախարարություն նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոն («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) գիտատեխնիկական գրադարանի հրավերով 2021թ. սեպտեմբերի 17-ին մասնակցեցինք «Գիրքը և գրադարանային-տեղեկատվական մշակույթը Արցախում» և «Թանգարանագիտական հիմնահարցերը» Գագիկ Սուքիասյանի գրքերի շնորհանդեսին՝ լույս տեսած 2020- 2021 թթ.։

Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը հեղինակի մակագրությամբ մեկ օրինակ գիրք նվեր ստացավ։ Ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերեցինք, ինչի արդյունքում պարոն Սուքիասյանն առաջիկա շաբաթների ընթացքում վարպետության դաս կանցկացնի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողների համար։

Այս մասին նաև Քոլեջի ուսանող Թամարա Մանուկյանի բլոգում:

This slideshow requires JavaScript.

Գրադարանավարի վերապատրաստում, 22-24 սեպտեմբերի, 2021 թվական

Աշխատակարգ ըստ օրերի

Սեպտեմբերի 22

10.00 -10.30՝ մասնակիցների դիմավորում Մայր դպրոցում (Բաբաջանյան 25), գրանցում, շրջայց «Տիգրան Հայրապետյան» գրադարանում
10.30-13.00՝ մասնագիտական զարգացում, փորձի փոխանակում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում. արդի ընթերցավարի պարտականությունները. «Տիգրան Հայրապետյան» գրադարան, գարադարանավարի աշխատաժամանակ,  գրադարանավարի օրացույցԳրադարանավարի բլոգ, պատ ․ ՝ Լուսինե Ալեքսանյան
13․00-13.30՝  Ընդմիջում
13.30-15.00՝ մասնագիտական զարգացում, փորձի փոխանակում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում. Գրադարանային գործի ընդհանուր հմտություններ, պատ․ ՝  Նոննա Գրիգորյան

Սեպտեմբերի 23

10.00-13.00՝ մասնագիտական զարգացում, փորձի փոխանակում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում. Արդի գրադարանավարի աշխատանքում անհրաժեշտ ՏՏ ծրագրային հմտություններ, գրքի թվայնացման աշխատանքներ, պատ ․ ՝ Նոննա Գրիգորյան
13.00-13.30՝ Ընդմիջում
13.30- 15.00՝ մասնագիտական զարգացում, փորձի փոխանակում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում. «Տիգրան Հայրապետյան» գրադարան. էլեկտրոնային գրադարանից օգտվելու եւ սպասարկելու հմտություններ (նոր գործիքների կիրառում. թվայնացում, էլեկտրոնային փաթեթների ստեղծում), նախագծային աշխատանքը գրադարանում (վերապատրաստվողների անմիջական մասնակցությունը նախագծին).  պատ․՝ Լուսինե Ալեքսանյան

Սեպտեմբերի 24

10.00-12.00՝ մասնագիտական զարգացում, փորձի փոխանակում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում. Գրադարանավարի էլեկտրոնային մատենավարության հմտություններ, պատ․՝ Նոննա Գրիգորյան
12.00-13.00
՝ շրջայց կրթահամալիրում, պատ․՝ Լուսինե Ալեքսանյան
13.00-13.30՝ ընդմիջում
13.30- 15.00՝ արդի գրադարանավարի աշխատնքների կազմակերպումը մեդիատիրույթներում, սոցիալական հարթակներում, պատ․՝ Լուսինե Ալեքսանյան
Ֆեյսբուք
Բլոգ
Էլեկտրոնային գրադարան
15.00՝ վերապատրաստման ամփոփում, վկայագրերի հանձնում

Գրադարանավարի ընթերցարան
Մեդիագրադարան 
Գրադարանավարի բլոգ 
Ուղեցույց ժամանակակից գրադարանավարների համար 
Հայաստանի դպրոցների գրադարանների ձեռնարկ (handbook_hy)
Հեղինակային աղյուսակներ. Ձեռնարկ գրադարաններում գրքերը այբբենական կարգով դասավորելու համար
«ՀՀ Հեղինակային եւ հարակից իրավունքերի մասին օրենքում, 2006 թ.» Եւ արխիվների գրադարանների համար նախատեսված բացառությունների վերաբերյալ 
Մեդիափաթեթ

Նախագիծ, նախագծային աշխատանք.
Հոդվածներ «Դպիր» էլեկտրոնային ամսագրում

Ուսուցման նախագծային մեթոդ՝ Նունե Մովսիսյան
Նախագծերով համընդհանուր ուսուցման կազմակերպում ՝ Նունե Մովսիսյան
Նախագծային մեթոդ — ինքնարտահայտվելու հնարավորություն ՝ Մարգարիտ Սարգսյան
Նախագծեր. դասակարգում՝ Մարգարիտ Սարգսյան 
Նախագծերը ուսուցման արդյունավետ միջոց՝ Ելենա Սարգսյան
«Շրջիկ գրադարան» նախագիծը դասարանում՝ Ղազարյան Հասմիկ
Նախագիծը `մեթոդ ուսուցման -Մարինա Ստուպնիցկայա
Խմբային նախագծի կազմակերպում-Մարինա Ստուպնիցկայա

էլեկտրոնային գրադարանների ցանկ

Մասնակցությունը վերապատրաստմանը անհատական ​​համակարգչով է

*Վերապատրաստման մասնակիցները, համաձայն կրթահամալիրի օրացույցի կմասնակցեն կրթահամալիրային այլ միցոցառումների

Մասնագիտական զարգացում, փորձի փոխանակում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում

Թեմաներ

  • Գրադարանային գործի ընդհանուր հմտություններ
  • էլեկտրոնային մատենավարության հմտություններ
  • Արդի գրադարանավարի աշխատանքում անհրաժեշտ ՏՏ ծրագրային հմտությունների փոխանցում

Սքանավորում
«ABBYY fineReader»
«Adobe acrobat DC» խմբագրական ծրագիր

Մասնակիցներ

Լիանա Ալեքսանյան
Գոհար Թահվերդյան

Վերապատրաստման պատասխանատուներ

Վերապատրաստման հայտը

Մասնակցություն գրքի շնորհանդեսի: նախագիծ

Հայաստանի  Հանրապետության  էկոնոմիկայի նախարարություն նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոն («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) գիտատեխնիկական գրադարանի հրավերով 2021թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 14:30-ին կմասնակցենք գրքերի շնորհանդես — քննարկմանը:

Թեմա` «Գրադարանային-տեղեկատվական մշակույթի և թանգարանագիտական հարցերի ուսուցման դերն ու արդիականությունը»:

«Կարևորելով գրադարանային-տեղեկատվական մշակույթի ուսուցման ռազմավարական նշանակությունը ժամանակակից կրթության և գիտության նորարարական զարգացումներում, ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպում է ՀՊՄՀ պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Գագիկ Սուքիասյանի հեղինակած  նոր գրքերի շնորհանդես և քննարկում:
Միջոցառման նպատակն է` արժևորել ներկայումս նման եզակի ուսումնասիրությունների արցախագիտական և սփյուռքագիտական մեծ նշանակությունը, որի միջոցով ընթերցողը հաղորդակից է դառնում հայ ժողովրդի հազարամյակների մշակութային ժառանգությանը: Բացի այդ, ներկայացված հրատարակությունները Արցախյան վերջին պատերազմից հետո թշնամու ստահոդ քարոզչության պայմաններում շատ կարևոր փաստագրական նյութեր են պարունակում Արցախում գրքի, գրադարանային-տեղեկատվական և ընդհանուր մշակույթի զարգացման պատմության  մասին:

Միջոցառումը նախատեսված է գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական գործունեությամբ զբաղվող մասնագետների, կառավարման մարմինների, թանգարանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և հետաքրքրված այլ անձանց  համար:

Վերջում կկայանա թեմայի շուրջ մասնակիցների կարծիքների և մտքերի փոխանակում:

Ներկաների համար կգործի թեմատիկ գրականության ցուցահանդես: Ցանկացողները կարող են նաև շրջայց կատարել գիտատեխնիկական գրադարանում, ծանոթանալ և հետագայում օգտվել գրադարանի ժամանակակից տեղեկատվական ծառայություներից»:- Մեջբերում հրավեր- նամակից

Միջոցառումը տեղի կունենա «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, հասցե` ք. Երևան, Կոմիտասի 49/3, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ

Մասնակիցներ

Նախագծի համակարգող՝ Լուսինե Ալեքսանյան

Քոլեջի ուսանողներ՝

Հրաչուհի Մանվելյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս

Եվգենիա Ներսիսյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս

Էմանուելա Բուլղադարյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս

Թամար Մանուկյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս

Ռոզա Խաչատրյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս

Մելանյա Սարգսյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս

Էմմա Հակոբյան- գրադարանային գործ, 1-ին կուրս

«Տիգրան Հայրապետյան» մեդիագրադարանի աշխատակարգ

Նախագիծ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մեդիագրադարանում տեղադրվող նյութին ներկայացվող պահանջներ և վճարում

2.1.Դասավանդողի, սովորողի  կողմից թվայնացված գիրք, դասագիրք

  • Ֆորմատը՝ PDF, Smart Notebook, doc, այլ
  • Տառատեսակը՝ Unicode, Sylfaen
  • Տառերի չափը՝ 11, 12, 14
  • Ընթեռնելիություն (էջի ֆոն, տառատեսակ, գույն, պատճենման որակ)
  • Համացանցից բեռնած լինելու դեպքում՝ նյութի աղբյուրը, հեղինակի մասին տեղեկություն
  • Պատճենման դեպքում՝ ուղիղ, ընթեռնելի ֆայլ
  • Ֆայլի ծավալը՝ մինչև 120 մբ

2.2.Կրթահամալիրի սովորողների և աշխատողների ստեղծած ուսումնական նյութեր, փաթեթներ*.

  • Տիտղոսաթերթի, բովանդակության (ցանկի), էջավորման առկայություն
  • Անոտացիա
  • Նշված լինեն օգտագործված գրականությունը և կայքերը՝ հղումներով
  • Ընթեռնելիություն (էջի ֆոն, տառատեսակ, գույն, պատճենման որակ)
  • Ֆայլի ծավալը մինչև 120 մբ
  • Ձևավորումը՝ հեղինակային, կրեատիվ, կրթահամալիրի մեդիահրատարակչություն
  • Տառատեսակը Unicode, Sylfaen
  • Աշխատանքի վերջում հեղինակի մասին տեղեկություն՝անուն ազգանուն, սովորողի դեպքում՝ նաև դպրոց, դասարան, ղեկավարի կամ  խորհրդատուի անունը
  • Խմբագրված-սրբագրվածություն

* Կրթահամալիրի սովորողների և աշխատողների ստեղծած ուսումնական նյութեր, փաթեթներ, ներկայացվոծ պահանջներ*

  • Ուսումնական փաթեթը պետք է բխի հեղինակային մանկավարժությունից և սպասարկի հեղինակային մանկավարժությանը:
  • Նյութերը կարող են լինել մասնագետի կողմից ստեղծած, այլ աղբյուրներից վերցված, ինչպես նաև վերլուծություններ ևւ թարգմանություններ, որը կարտացոլի  է հեղինակային մանկավարժության մեթոդաբանությունը:
  • Մեդիագրադարանում կարող են հրապարակվել նաև այլ հաստատությունների մասնագետների  (մասնագետներ, որնք ըստ վերը ներկայացված պահանջների նյութեր են ներկայացրել, որոնց նյութերըւ կարող են օգտարար լինել մեր դասավանդողների և սովորողներին):

2.3.Աուդիոգիրք, տեսաֆիլմ, տեսադաս

  • Տեսագրությունն ու ձայնագրությունը որակյալ, լսելի, հստակ, պարզ, հասկանալի ընթերցվածք, որակյալ կադր
  • Ֆորմատը՝ mp3, mp4, wav
  • Youtube.com-ի հղում
  • Տեսադասի ֆորմատը- smart notebook, pptx
  • Ծավալը-առավելագույնը 120 մբ
  • Որակյալ նկարներով, ստուգված համապատասխան մասնագետի կողմից

2.4.Մեդիափաթեթը (հղումներով էլեկտրոնային էջ) ներառում է.

  • Անձի մասին կենսագրական տեղեկություն, եթե հեղինակի, ստեղծագործողի է վերաբերում, կամ թեմայի մասին տեղեկություն, եթե փաթեթը ըստ թեմայի է կազմված
  • Ստեղծագործությունների ցանկ
  • Հրատարակությունների հնարավոր մասի թվային տարբերակ
  • Անհրաժեշտության դեպքում համապատասխան հոլովակ,
  • Տեսանյութեր՝ կենսագրական, փաստագրական, ստեղծագործության
  • Հաղորդում հեղինակի մասնակցությամբ կամ նրան նվիրված
  • Հեղինակի մասին կարծիքներ, հոդվածներ
  • Հեղինակի նամակները, հոդվածները, տեսանկյունը
  • Համապատասխան հեղինակն այլոց մասին
  • Հղումներ դեպի այլ կայքեր
  • Պաշտոնական կայքէջ
  • Տեսադասեր, ուսումնական նյութեր
  • Օտարալեզու նյութեր, անդրադարձներ
  • Նշվում է, թե որ տարիքի համար է փաթեթը նախատեսված:

Հրապարակում և վճարում

  • Առաջարկված կամ ուսումնական բլոգներից, ենթակայքերից իր ընտրած նյութը մեդիագրադարանի ղեկավարն ուղարկում է փորձաքննության առարկայական լաբորատորիայի ղեկավարին:
  • Անհրաժեշտ պահանջարկից ելնելով փաթեթի պատվիրատու կարող է լինել մասնախմբի ղեկավարը և մեդիագրադարանի ղեկավարը:
  • Երաշխավորված նյութը տեղադրվում է գրադարանի կայքի համապատասխան բաժնում (բաժիններում)՝ նշելով համապատասխան վերնագիրը, հեղինակին (կրթահամալիրի մասնաճյուղ, դասարան, առարկա), հանձնարարողին, աղբյուրը, բլոգի հղումը, համապատասխան բաժինն  ու դասարանը, լեզուն, նյութի տեսակը, լուսանկար:
  • Մեդիագրադարանում հրապարակված նյութի համար հեղինակը մեդիագրադարանի ղեկավարի ներկայացմամբ, սահմանված կարգով, ստանում է լրավճար, ներկայացվում է մրցանակի, պարգևատրման։
  • Ստեղծական աշխատանքի համար՝ ուսումնական փաթեթ, առաջադրանքների փաթեթ,  ՝ մինչև 20-25 էջը՝ 20,000 դրամ, 25- 35 էջ՝ 25,000 դրամ, 35- 50 էջ՝  30,000 դարամ և այլն:
  • Թարգմանական աշխատանքի համար՝ մինչև 20-25 էջը՝ 15,000 դրամ, 25- 35 էջ՝ 20,000 դրամ, 35- 50 էջ՝  25,000 դարամ և այլն:
  • Դասավանդողների, սովորողնեի նախագծային փաթեթեի ամբողջացում՝ համաձայն ծավալի սկսած 5,000-ից մինչև 15, 000 դրամ
  • Տեսանյութ՝ ֆիլմի, մուլտֆիլմի ստեղծում, թարգմանական աշխատռանք՝ կախված ծավալից՝ սկսած 10,000 դրամից.
  • Սրբագրական աշխատանք՝ 1 էջը մայրենի լեզվով՝ 150 դրամ , 1 էջը լեզվով՝ 150 այլ լեզուներով՝  200 դրամ: