Նախագիծ
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Մեդիագրադարանում տեղադրվող նյութին ներկայացվող պահանջներ և վճարում
2.1.Դասավանդողի, սովորողի կողմից թվայնացված գիրք, դասագիրք
- Ֆորմատը՝ PDF, Smart Notebook, doc, այլ
- Տառատեսակը՝ Unicode, Sylfaen
- Տառերի չափը՝ 11, 12, 14
- Ընթեռնելիություն (էջի ֆոն, տառատեսակ, գույն, պատճենման որակ)
- Համացանցից բեռնած լինելու դեպքում՝ նյութի աղբյուրը, հեղինակի մասին տեղեկություն
- Պատճենման դեպքում՝ ուղիղ, ընթեռնելի ֆայլ
- Ֆայլի ծավալը՝ մինչև 120 մբ
2.2.Կրթահամալիրի սովորողների և աշխատողների ստեղծած ուսումնական նյութեր, փաթեթներ*.
- Տիտղոսաթերթի, բովանդակության (ցանկի), էջավորման առկայություն
- Անոտացիա
- Նշված լինեն օգտագործված գրականությունը և կայքերը՝ հղումներով
- Ընթեռնելիություն (էջի ֆոն, տառատեսակ, գույն, պատճենման որակ)
- Ֆայլի ծավալը մինչև 120 մբ
- Ձևավորումը՝ հեղինակային, կրեատիվ, կրթահամալիրի մեդիահրատարակչություն
- Տառատեսակը Unicode, Sylfaen
- Աշխատանքի վերջում հեղինակի մասին տեղեկություն՝անուն ազգանուն, սովորողի դեպքում՝ նաև դպրոց, դասարան, ղեկավարի կամ խորհրդատուի անունը
- Խմբագրված-սրբագրվածություն
* Կրթահամալիրի սովորողների և աշխատողների ստեղծած ուսումնական նյութեր, փաթեթներ, ներկայացվոծ պահանջներ*
- Ուսումնական փաթեթը պետք է բխի հեղինակային մանկավարժությունից և սպասարկի հեղինակային մանկավարժությանը:
- Նյութերը կարող են լինել մասնագետի կողմից ստեղծած, այլ աղբյուրներից վերցված, ինչպես նաև վերլուծություններ ևւ թարգմանություններ, որը կարտացոլի է հեղինակային մանկավարժության մեթոդաբանությունը:
- Մեդիագրադարանում կարող են հրապարակվել նաև այլ հաստատությունների մասնագետների (մասնագետներ, որնք ըստ վերը ներկայացված պահանջների նյութեր են ներկայացրել, որոնց նյութերըւ կարող են օգտարար լինել մեր դասավանդողների և սովորողներին):
2.3.Աուդիոգիրք, տեսաֆիլմ, տեսադաս
- Տեսագրությունն ու ձայնագրությունը որակյալ, լսելի, հստակ, պարզ, հասկանալի ընթերցվածք, որակյալ կադր
- Ֆորմատը՝ mp3, mp4, wav
- Youtube.com-ի հղում
- Տեսադասի ֆորմատը- smart notebook, pptx
- Ծավալը-առավելագույնը 120 մբ
- Որակյալ նկարներով, ստուգված համապատասխան մասնագետի կողմից
2.4.Մեդիափաթեթը (հղումներով էլեկտրոնային էջ) ներառում է.
- Անձի մասին կենսագրական տեղեկություն, եթե հեղինակի, ստեղծագործողի է վերաբերում, կամ թեմայի մասին տեղեկություն, եթե փաթեթը ըստ թեմայի է կազմված
- Ստեղծագործությունների ցանկ
- Հրատարակությունների հնարավոր մասի թվային տարբերակ
- Անհրաժեշտության դեպքում համապատասխան հոլովակ,
- Տեսանյութեր՝ կենսագրական, փաստագրական, ստեղծագործության
- Հաղորդում հեղինակի մասնակցությամբ կամ նրան նվիրված
- Հեղինակի մասին կարծիքներ, հոդվածներ
- Հեղինակի նամակները, հոդվածները, տեսանկյունը
- Համապատասխան հեղինակն այլոց մասին
- Հղումներ դեպի այլ կայքեր
- Պաշտոնական կայքէջ
- Տեսադասեր, ուսումնական նյութեր
- Օտարալեզու նյութեր, անդրադարձներ
- Նշվում է, թե որ տարիքի համար է փաթեթը նախատեսված:
Հրապարակում և վճարում
- Առաջարկված կամ ուսումնական բլոգներից, ենթակայքերից իր ընտրած նյութը մեդիագրադարանի ղեկավարն ուղարկում է փորձաքննության առարկայական լաբորատորիայի ղեկավարին:
- Անհրաժեշտ պահանջարկից ելնելով փաթեթի պատվիրատու կարող է լինել մասնախմբի ղեկավարը և մեդիագրադարանի ղեկավարը:
- Երաշխավորված նյութը տեղադրվում է գրադարանի կայքի համապատասխան բաժնում (բաժիններում)՝ նշելով համապատասխան վերնագիրը, հեղինակին (կրթահամալիրի մասնաճյուղ, դասարան, առարկա), հանձնարարողին, աղբյուրը, բլոգի հղումը, համապատասխան բաժինն ու դասարանը, լեզուն, նյութի տեսակը, լուսանկար:
- Մեդիագրադարանում հրապարակված նյութի համար հեղինակը մեդիագրադարանի ղեկավարի ներկայացմամբ, սահմանված կարգով, ստանում է լրավճար, ներկայացվում է մրցանակի, պարգևատրման։
- Ստեղծական աշխատանքի համար՝ ուսումնական փաթեթ, առաջադրանքների փաթեթ, ՝ մինչև 20-25 էջը՝ 20,000 դրամ, 25- 35 էջ՝ 25,000 դրամ, 35- 50 էջ՝ 30,000 դարամ և այլն:
- Թարգմանական աշխատանքի համար՝ մինչև 20-25 էջը՝ 15,000 դրամ, 25- 35 էջ՝ 20,000 դրամ, 35- 50 էջ՝ 25,000 դարամ և այլն:
- Դասավանդողների, սովորողնեի նախագծային փաթեթեի ամբողջացում՝ համաձայն ծավալի սկսած 5,000-ից մինչև 15, 000 դրամ
- Տեսանյութ՝ ֆիլմի, մուլտֆիլմի ստեղծում, թարգմանական աշխատռանք՝ կախված ծավալից՝ սկսած 10,000 դրամից.
- Սրբագրական աշխատանք՝ 1 էջը մայրենի լեզվով՝ 150 դրամ , 1 էջը լեզվով՝ 150 այլ լեզուներով՝ 200 դրամ: