Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոն («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) գիտատեխնիկական գրադարանի հրավերով 2021թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 14:30-ին կմասնակցենք գրքերի շնորհանդես — քննարկմանը:
Թեմա` «Գրադարանային-տեղեկատվական մշակույթի և թանգարանագիտական հարցերի ուսուցման դերն ու արդիականությունը»:
«Կարևորելով գրադարանային-տեղեկատվական մշակույթի ուսուցման ռազմավարական նշանակությունը ժամանակակից կրթության և գիտության նորարարական զարգացումներում, ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպում է ՀՊՄՀ պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Գագիկ Սուքիասյանի հեղինակած նոր գրքերի շնորհանդես և քննարկում:
Միջոցառման նպատակն է` արժևորել ներկայումս նման եզակի ուսումնասիրությունների արցախագիտական և սփյուռքագիտական մեծ նշանակությունը, որի միջոցով ընթերցողը հաղորդակից է դառնում հայ ժողովրդի հազարամյակների մշակութային ժառանգությանը: Բացի այդ, ներկայացված հրատարակությունները Արցախյան վերջին պատերազմից հետո թշնամու ստահոդ քարոզչության պայմաններում շատ կարևոր փաստագրական նյութեր են պարունակում Արցախում գրքի, գրադարանային-տեղեկատվական և ընդհանուր մշակույթի զարգացման պատմության մասին:
Միջոցառումը նախատեսված է գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական գործունեությամբ զբաղվող մասնագետների, կառավարման մարմինների, թանգարանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և հետաքրքրված այլ անձանց համար:
Վերջում կկայանա թեմայի շուրջ մասնակիցների կարծիքների և մտքերի փոխանակում:
Ներկաների համար կգործի թեմատիկ գրականության ցուցահանդես: Ցանկացողները կարող են նաև շրջայց կատարել գիտատեխնիկական գրադարանում, ծանոթանալ և հետագայում օգտվել գրադարանի ժամանակակից տեղեկատվական ծառայություներից»:- Մեջբերում հրավեր- նամակից
Միջոցառումը տեղի կունենա «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, հասցե` ք. Երևան, Կոմիտասի 49/3, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ
Մասնակիցներ
Նախագծի համակարգող՝ Լուսինե Ալեքսանյան
Քոլեջի ուսանողներ՝
Հրաչուհի Մանվելյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս
Եվգենիա Ներսիսյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս
Էմանուելա Բուլղադարյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս
Թամար Մանուկյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս
Ռոզա Խաչատրյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս
Մելանյա Սարգսյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս
Էմմա Հակոբյան- գրադարանային գործ, 1-ին կուրս