Մասնակցություն գրքի շնորհանդեսի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի «Գրադարանային գործ» և «Զբոսաշրջություն և տուրիզմ» մասնագիտության ուսանողների հետ Հայաստանի  Հանրապետության  էկոնոմիկայի նախարարություն նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոն («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) գիտատեխնիկական գրադարանի հրավերով 2021թ. սեպտեմբերի 17-ին մասնակցեցինք «Գիրքը և գրադարանային-տեղեկատվական մշակույթը Արցախում» և «Թանգարանագիտական հիմնահարցերը» Գագիկ Սուքիասյանի գրքերի շնորհանդեսին՝ լույս տեսած 2020- 2021 թթ.։

Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը հեղինակի մակագրությամբ մեկ օրինակ գիրք նվեր ստացավ։ Ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերեցինք, ինչի արդյունքում պարոն Սուքիասյանն առաջիկա շաբաթների ընթացքում վարպետության դաս կանցկացնի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողների համար։

Այս մասին նաև Քոլեջի ուսանող Թամարա Մանուկյանի բլոգում:

This slideshow requires JavaScript.