Գրադարանավարի եռօրյա վերապատրաստումներ: Մասնակիցների պատումները:

Ես՝ Լիանա Ալեքսանյանն եմ ,մասնագիտությամբ՝ մանկավարժ, լեզվաբան։ Ցանկանում եմ աշխատանքի անցնել որպես գրադարանավա։ Հետաքրքրվեցի և զանգահարեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի « Տիգրան Հայրապետյան » գրադարանի ղեկավարին և անմիջապես այնքան հագեցած ինֆորմացիա ստացա վերապատրաստման մաասին, որ միանգամից ցանկություն ունեցա մասնակցել վերապատրաստմանը։ էլ չեմ ասում շփման մասին ՝ այնքան բարեխիղճ,  հաճելի, անմիջական և բարձրակարգ ձևով գործին ծանոթացնելու, հմտացնելու, գրավելու, սովորացնելու և ծանոթացնելու գրադարանավարի գործին՝ այս  կարճ ժամանակահատվածում։
Սեպտեմբերի 22-24 -ին  մասնակցել եմ վերապատրաստման դասընթացներին ։ Ծանոթացել եմ համակարգչով գույքագրման՝ տվյալ դեպքում դասագրքերի,  և սպասարկաման գործին, էլեկտրոնային գրադարանից օգտվելու ձևերին , էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման, հավաքման և թվայնացման աշխատանքներին։

Շրջայց կատարեցինք Միջին , Ավագ դպրոցներում , Քոլեջում, եղակնք նաև կրտսեր դպրոցներից մեկում։

Ժամանակի հետ քայլող և նոր շունչ տվող այս ոլորտին վերապատրաստում անցկացնողները էլ ավելի հարստացրեցին իմ գիտելիքները և հմտությունները այս ոլորտում ։

Ես՝ Գոհար Թարվերդյանս, սովորելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի «Գրադարանային գործ» բաժնում, որպես  գրադարանավար, դասերի ընրացքում տեղեկացա վերապատրաստման մասին և որոշեցի մասնակցել։ Մասնակցելով  եռօրյա դասընթացներինրին, տեսնելով գրադարանի վերապատրաստող- աշխատակիցների նվիրված աշխատանքը, հասկացա թե որքան կարևոր է սիրով և նվիրված աշխատելը։ Վերապատրաստման ընթացքում սովորեցի տիրապետել ժամանակակից գրադարանվարի ծրագրերին, իրականացնել նախագծեր, որոնք  նոր շունչ կհաղորդեն գրադարանին։ Ինձ էլ ավելի սկսեց հետաքրքրել գրադարանավարի աշխատանքը: Ես կփորձեմ առաջին իսկ հնարավորության դեպքում անցնել աշխատանքի և  սիրով կատարել իմ գործը ։

gradaran

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.