Գրադարանավար վերապատրաստվողների պատումները

267510345_1084730048926933_6356613308110306750_n

Ես Նելի  Սահակյանն եմ, մասնագիտությամբ բանասեր-մանկավարժ: Այս պահին  չեմ աշխատում, դեռ շարունակում եմ ուսումս, բայց միշտ ձգտել եմ պիտանի լինել այն միջավայրին , որտեղ ապրում եմ : Երեխաներիս հետ հաճախ ենք օգտվում համայնքային գրադարանից:  Մեզ համար  բարի ավանդույթ է  դարձել խնամքով մշակել այն գրքերը, որոնք վնասված են ու նոր միայն վերադարձնել գրադարանին:  Ամեն անգամ գրադարանավարի հետ զրույցից ակնհայտ է դառնում, որ ընթերցանության պահանջը համայնքներում  գնալով նվազում է, առանձնապես չկա հետաքրքրություն: Զուգընթաց այդ ամենին առաջարկ ստացա աշխատել գրադարանում, որպես գրադարանավար:  Ես՝ իմ տեսակով, ակտիվ մարդ եմ ու  ակամայից ինձ մոտ հարց առաջացավ,  արդյո՞ք կկարողանամ  աշխատել այնպիսի միջավայրում, որտեղ չկա՛ ակտիվ լսարան, չկա՛ հետաքրքրություն, չկա՛ նորարարության ձգտում: Ոչինչ պատահական չի լինում, հասկացա,  որ ես պիտի լինեմ առաջամարտիկ այս գործում ու դիմեցի համացանցի օգնությանը, գտնել վերապատրաստման դասընթացներ նորարարկան մոտեցումներով: Առաջին հայտարարությունը, որ կարդացի սա էր. «Դեկտեմբերի 15-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում մեկնարկում է գրադարանավարների եռօրյա վերապատրաստման դասընթացը»: Անկեղծ ասած  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր անվանումն արդեն իսկ պարտավորեցնող էր: Հայտագրվեցի, նշանակված օրը կրթահամալիրի մուտքից արդեն պարզ դարձավ, որ գտնվում եմ այնպիսի միջավայրում, որտեղ նորարարությունն առաջին տեղում է՝ հիմքում ունենալով ավանդականն ու ազգայինը: Վերապատրաստումը իրականացնում էին գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը և գրադարանավար Նոննա Գրիգորյանը: Դասընթացների ընթացքում ձեռք բերեցի  մի շարք նեղ մասնագիտական գիտելիքներ, ծանոթացա նորարարական գործիքակազմին, որոնք անհրաժեշտ են ժամանակակից գրադրանավարին, սովորեցի մեթոդներ ու մեթոդական հնարներ , որոնք պիտի կիրառեմ ի նպաստ իմ համայնքի գրադարանի զարգացմանը: Շնորակալ եմ՝ Լուսինե Ալեքսանյան և Նոննա Գրիգորյան : Դուք տվեցիք ինձ այն կարևոր բանալիները, որոնք դեռ շատ դռներ պիտի բացեն իմ գործունեության ընթացքում:

Ես Լենա Դումանյանն եմ։ Աշխատում եմ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մովսես Խորենացու անվան հ․143 հիմնական դպրոցում՝ որպես գործավար և 2021-2022 ուստարվա սեպտեմեր ամսից նաև որպես գրադարանավար։
ԴՇՀ կառավարման համակարգին տիրապետում եմ, սակայն ցանկություն և անհրաժեշտություն  կար սովորելու և տիրապետելու   նոր գործիքների: Հաճախ էի հետևում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան»  գրադարանի վերապատրաստմներին, ուսումնասիրում նյութերը և որոշեցի ես էլ լինեմ նրանց շարքերում։ Զանգահարեցի գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանին, մի այնպիսի ջերմությամբ և սիրով տեղեկատվություն տրամադրեց, որ օրն ու խումբը դեռ չհաստատված ես գրանցվեցի նախօրոք։ Այնուհետև դեկտեմբեևի 15-ից 17-ը հաստատված վերապատրաստման հայտարարությամբ անմիջապես հայտագրվեցի։ Մասնակցեցի եռօրյա վերապատրաստումներին։    Գրադարանավար  Նոննա Գրիգորյան՝   անսահման նուրբ ու կանացի,  ունիվերսալ մասնագետ։ Նա մեզ ծանոթացրեց․ — գրադարանային գործի ընդհանուր հմտություններին — ՏՏ ծրագրային հմտություններին — արդի գրադարանավարի աշխատանքին — էլեկտրոնային մատենավարության հմտություններին: Գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյան՝ լայն ժպիտով, բաց սրտով, իր մասնագիտությանը տիրապետող։ Նա մեզ ծանոթացրեց․ — գրադարանավարի աշխատաժամանկի, օրացուցի, բլոգի հմտություններին — էլեկտրոնային փաթեթների ստեղծման գործիքներին — ժամանակակից գրադարանավարի աշխատանքը մեդիատիրույթում, սոցիալական հարթակներում Եվ ամենահիթը այն էր, որ մեր մասնագետների շնորհիվ ես բացահայտեցի նաև, որ գրադարանավարը մի քիչ հոգեբան է, մի քիչ սոցիոլոգ, մի քիչ մանկավարժ և անսահման նոր գաղափարների մի հրաշալի արկղ։  Գրադարանը հանգստյան տուն չէ, այն  « Ծննդատուն» է նոր մտքերի և գաղափարների։  

Ես՝ Արևիկ Աբրահամյանս, սովորելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի «Գրադարանային գործ» բաժնում, որպես գրադարանավար, տեղեկացա վերապատրաստման դասընթացների մասին և որոշեցի մասնակցել: Մասնակցելով վերապատրաստման դասընթացներին՝ հասկացա, որ ճիշտ մասնագիտւթյուն եմ ընտրել: Ծանոթացա ժամանակակից գրադարանավարին անհրաժեշտ ծրագրերին, էլեկտրոնային գրադարանից օգտվելու ձևերին, մեդիատիրույթներում գրադարանավարի աշխատանքի կազմակերպումներին, բլոգավարությանը, գրքի թվայնացմանը, սովորեցի գրել և իրականացնել նախագծեր: Տիրապետելով այս գիտելիքներին, կփորձեմ փոխել համայնքային մեր գրադարանի առօրյան ու նոր շունչ հաղորդել մեր աշխատանքին: Ե՛վ վերապատրաստման դասընթացներին, և՛ դասաժամերին  տեսնելով գրադարանավարի ղեկավար Լուսինե Ալեքսանյանի, գրադարանավար Նոնա Գրիգորյանի նվիրված, եռանդով, սիրով լի աշխատանքը ,հասկանում եմ, որ իրենք գրադարանավար- հոգեբաններ են: Եվ ես  շատ ուրախ եմ, որ դեռ երկեւ տարի լինելու եմ այս ջերմ, հաճելի, բանիմաց մարդկանց միջավայրում: 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.