Փետրվարի 7, Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը կրթահամալիրում

Փետրվարի 7-ին, ժամը՝ 13,00.  կլոր սեղան- քննարկում «Տիգրան Հայրապետյան» կենտրոնական ընթերցասրահում: Համակարգումը՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի:

Մասնակիցներ՝ մայրենիի մասնագետներ, հասարակագետներ, ավագ և միջին դպրոցների սովորողներ և հետաքրքրված այլ մարդիկ:

​Օրակարգում՝

1.Մխիթար Սեբաստացի-ներկայացնում է 12-րդ դասարանի սովորող Սվետլանա Ասատրյանը, դասավանդող՝ Նունե Մովսիսյան
2.Բառարանային ֆլեշմոբ։ Սեբաստացու ծննդյան օրը — ներկայացնում են 5-րդ դասարանի սովորողներ Արև Ավետյանը, Արփի Պապյանը, Լիլի Մինասյանը, դասավանդող՝ Քրիստինե Շահբազյան
3.Բառարան- ընթերցման ֆլեշմոբը 2018-2022 թվականներին— ներկայացնում է դասավանդող Քրիստինե Շահբազյանը
4.Մխիթար Սեբաստացի, «Շարականներ», ընթերցողական նախագծի մեկնարկ— ներկայացնում են 8-րդ դասարանի սովորողները, դասավանդող՝ Հասմիկ Թոփչյան
5.Մխիթար Սեբաստացու փաթեթը մեդիագրադարանում— ներկայացնում է Քոլեջի 2-րդ կուրսի ուսանող Թամար Մանուկյանը և դասավանդող, գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը
6.Մխիթարյան միաբանություն— ներկայացնում է 11-րդ դասարանի սովորող ՍոնաԲալայանը, դասավանդող՝ Վարդան Կարապետյան
7. Մխիթար Սեբաստացու և Մխիթարյանների մասին ուսումնասիրություններ— ներկայացնում են 10-րդ դասարանի սովորողներ Անահիտ Հովսեփյանը, Միլենա Քամալյանը, Արթենի Ջանիկյանը, դասավանդող՝ Վարդան Կարապետյան
8. «Վիեննայի Մենաստանին մամուլին շտեմարանը․ ուսումնասիրություն և «Ների՛ր, աբբահայր»․ուսումնահետազոտական նախագիծ. (համագործակցային նախագծերի մեկնարկ)  — ներկայացնում են հասարակագիտության դասավանդողներ՝ Վարդան Կարապետյանը և Աշոտ Տիգրանյանը 

Արդյունքներ (լուսաբանումներ)
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի «Լուսանկարիչների խումբ», համակարգող՝ դասավանդող Սուսան Ամուջանյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի «Սարալանջ» ռադիո, համակարգող՝ դասավանդող Անահիտ Մելքոնյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի «Սուրհանդակ» ռադիո, համակարգող՝ դասավանդող Իրինա Ապոյան

«Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը կրթահամալիրում» կլոր սեղանի ամփոփում, Ավագ դպրոց, Վարդան Կարապետյան



«Զանգակ» հրատարակչության այցը կրթահամալիր, նախագիծ

Նախագծի իրականացման օրը, ժամը, վայրը՝
11-ը հունվարի, ժամը՝ 12,00, «Տիգրան Հայրապետյան» գրադարան
Մասանակիցներ՝ «Զանգակ» հրատարակչության աշխատակից, Ամառային ընթերցանության նախագծի բովանդակային համակարգող Սոնա Հովհաննիսյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Արևելյան դպրոց- պարտեզի դասավար Արմինե Մովսիրսյան և 3-4 դասարանի սովորողներ:

Ամռան ամիսներին «Զանգակ» հրատարակչությունը «Տիգրան Հայրապետյան» գրադարանի նախաձեռնությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ կրտսեր և միջին դպրոցների սովորողների ներկայացրեց ամառային ընթերցողական նախագծի մեկնարկի մասին: Նախագծին մասնակցեցին մի շարք սովորողներ։ Արդյունքում, նախագծի ցուցանիշներն ամփոփելով, կրթահամալիրից հաղթող ճանաչվեց երրորդ դասարանցի Մարիա Տեր-Մարգարյանը։ Զանգակը կրթահամալիրի գրադարանին նվիրում է 15 կտոր մանկական գիրք և «Զանգակ» գրատնակը:
Հունվարի 11-ին, ժամը 12,00, Ձմեռային ճամբարի շրջանակներում, կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարան կայցելի «Զանգակ» հրատարակչության աշխատակից, Ամառային ընթերցանության նախագծի բովանդակային համակարգող Սոնա Հովհաննիսյանը: Հանդիպմանը կմասնակցեն դասավար Արմինե Մովսիրսյանը 3-4 դասարանի սովորողների հետ, ովքեր Մարիայի դասընկերներն են:

Մարիա Տեր-Մարգարյանի ամառային ընթերցողական պատումները՝ ստորև․

Նախագիծը նաև Արմինե Մովսիսյանի բլոգում:

Ամփոփում, լուսաբանում

Հունվար ամսվա ուսումնական պարապմունքների ժամանակացույց

Հունվարի 15-ին

10,00- 11,30- Թամար Ղահրամանյան, Գրականություն, պարապմունքը՝ Քոլեջում
Ընդմիջում՝ 11,30- 12,00
12,00-13,30- Նոննա Գրադարանային գործի սպասարկում, պարապմունքը՝ գրադարանում

Հունվարի 22-ին

10,00- 11,30- Լուսինե Ալեքսանյան, Գրադարանային գործ, պարապմունքը՝ Քոլեջում
Ընդմիջում` 11,30-11,40
11,40- 13,10- Թամար Ղահրամանյան, Գրականություն, պարապմունքը՝ Քոլեջում

Հունվարի 29-ին
10,00-11,30- Թամար Ղահրամանյան, Գրականություն, պարապմունքը՝ Քոլեջում
Ընդմիջում՝ 11,30- 12,00
12,00-13,30- Նոննա Գրադարանային գործի սպասարկում, պարապմունքը՝ գրադարանում

«Մաքուր գրադարան» նախագիծ, հունվարի 10-ից 27-ը

Ճամբարային գործունեության շրջանակներում հունվարի 10-ից 27-ը ընթացքի մեջ է «Մաքուր գրադարան» նախագիծը: Նախագծի նպատակն է տրատարիք սովորողների միջոցով կարգի բերել գրադարանի գրապահոցային մասը, տարբեարեկել թափոնը, ըստ այբենական կարգի դասավորել գրապահոցը:
Արդյունքում սովորողները կկարողանան ներցից ծանոթանալ, թե ինչ կարգով են դասակարգվում գրքերը գրադարանում, ինչ գրքեր ունենք, որ դեպքում է փաստաթուղթը, գիրքը համարվում թափոն և մաքուր, կարգի բերված գրադարան:

Նախագծի արդյունքներ, լուսաբանումներ
Հարավային դպրոց- պարտեզ, Վիկտորիա Հովսեփյան
Արևելյան դպրոց- պարտեզ, Գեղագիտական ջոկատ, Թեհմինե Հրությունյան, Հունվարյան ճամբար. օր գրադարանում