Նախագծի իրականացման օրը, ժամը, վայրը՝
11-ը հունվարի, ժամը՝ 12,00, «Տիգրան Հայրապետյան» գրադարան
Մասանակիցներ՝ «Զանգակ» հրատարակչության աշխատակից, Ամառային ընթերցանության նախագծի բովանդակային համակարգող Սոնա Հովհաննիսյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևելյան դպրոց- պարտեզի դասավար Արմինե Մովսիրսյան և 3-4 դասարանի սովորողներ:
Ամռան ամիսներին «Զանգակ» հրատարակչությունը «Տիգրան Հայրապետյան» գրադարանի նախաձեռնությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ կրտսեր և միջին դպրոցների սովորողների ներկայացրեց ամառային ընթերցողական նախագծի մեկնարկի մասին: Նախագծին մասնակցեցին մի շարք սովորողներ։ Արդյունքում, նախագծի ցուցանիշներն ամփոփելով, կրթահամալիրից հաղթող ճանաչվեց երրորդ դասարանցի Մարիա Տեր-Մարգարյանը։ Զանգակը կրթահամալիրի գրադարանին նվիրում է 15 կտոր մանկական գիրք և «Զանգակ» գրատնակը:
Հունվարի 11-ին, ժամը 12,00, Ձմեռային ճամբարի շրջանակներում, կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարան կայցելի «Զանգակ» հրատարակչության աշխատակից, Ամառային ընթերցանության նախագծի բովանդակային համակարգող Սոնա Հովհաննիսյանը: Հանդիպմանը կմասնակցեն դասավար Արմինե Մովսիրսյանը 3-4 դասարանի սովորողների հետ, ովքեր Մարիայի դասընկերներն են:
Մարիա Տեր-Մարգարյանի ամառային ընթերցողական պատումները՝ ստորև․
Նախագիծը նաև Արմինե Մովսիսյանի բլոգում: