Շնորհակալագիր «Տիգրան Հայրապետյան» գրադարանին

Աղբյուրը՝ Գիտական և գիտատեխնիկական գրադարաններ ֆեյսբուքյան էջ

Ազգային գրադարանային շաբաթ 2022
Ամենամյա Ազգային գրադարանային շաբաթվա ընթացքում ավանդաբար Գիտատեխնիկական գրադարանը հյուրընկալում է գործընկերներին ու գրադարանավարի մասնագիտությունն ընտրած ուսանողներին։ Այս տարի ևս գրադարան էին այցելել Տիգրան Հայրապետյան գրադարանի “Գրադարանային գործ” մասնագիտության ուսանողները, Էջմիածնի պետական քոլեջի ուսանողները, ՀՊՏՀ Գիտական գրադարանի, Կառավարման ակադեմիայի և մի շարք այլ գրադարանների գրադարանավարներ, Գիտատեխնիկական գրադարանի մասնաճյուղերի աշխատակիցներ, ինչպես նաև, Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ֊ի Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր Գագիկ Սուքիասյանը։ Գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լ. Ղարիբյանը շնորհակալագրեր հանձնեց ՀՊՏՀ Գիտական գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյան֊ին և Տիգրան Հայրապետյան գրադարան֊ի տնօրեն Լուսինե Ալեքսանյանին՝ Գիտատեխնիկական գրադարանի հետ արդյունավետ համագործակցության, գրքի և ընթերցանության արժևորման ու խթանման գործում նորարար և ստեղծարար գործունեության համար։

Պրակտիկայի ժամանակացույց, 2021- 2022 ուստարի

Պրակտիկայի ժամանակացույց, 2021- 2022 ուստարի

22,04,2022— Այց գիտատեխնիկական գրադարան, 11,00- 13,00
27,04,2022— Այց ,,Զանգակ,, հրատարակչություն, 11,00- 13,00
03,05,2022— Այց Ամերիկայան համալսարանի Փափազյան գրադարան, 11,00- 13,00

Մասնակիցների
Քոլեջի <<Գրադարանային գործ>> բաժնի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները
Արևիկ Աբրահամյան, 1-ին կուրս
Նարե Գևորգյան, 1-ին կուրս
Էմմա Հակոբյան, 1-ին կուրս
Նունե Հովհաննիսյան, 1-ին կուրս
Լուսինե Սահակյան, 1-ին կուրս
Լիանա Դարբինյան, 1-ին կուրս
Գոհար Թահվերդյան, 1-ին կուրս
Սեդա Արաջյան, 2-րդ կուրս

Պրակտիկայի պատասխանատու՝ Լուսինե Ալեքսանյան

Ապրիլ ամսվա ուսումնական պարապմունքների ժամանակացույց

Ապրիլի 2-ին

10,00- 12,00- Լուսինե Ալեքսանյան, Գրադարանային գործ, պարապմունքը՝ Քոլեջում
Ընդմիջում` 12,00-12,10
12,10- 13,40- Թամար Ղահրամանյան, Գրականություն, պարապմունքը՝ Քոլեջում

Ապրիլի 9-ին

10,00- 12,00- Նոննա Գրադարանային գործի սպասարկում, պարապմունքը՝ գրադարանում
Ընդմիջում` 12,00-12,10
12,10- 13,40- Թամար Ղահրամանյան, Գրականություն, պարապմունքը՝ Քոլեջում

Ապրիլի 16-ին
10,00- 12,00- Նոննա Գրադարանային գործի սպասարկում, պարապմունքը՝ գրադարանում
Ընդմիջում` 12,00-12,10
12,10- 13,40- Թամար Ղահրամանյան, Գրականություն, պարապմունքը՝ Քոլեջում

Ապրիլի 22-ին

11,00- 13,00- Պրակտիկա, այց «ՆՁԱԿ» ՊՈԱԿ, Գիտատեխնիկական գրադարան

Ապրիլի 30-ին

10,00- 12,00- Լուսինե Ալեքսանյան, Գրադարանային գործ, պարապմունքը՝ Քոլեջում
Ընդմիջում` 12,00-12,10
12,10- 13,40- Թամար Ղահրամանյան, Գրականություն, պարապմունքը՝ Քոլեջում

Ղազարոս Աղայաին ծննդյան օրը կրթահամալիրում

Ապրիլի 4-ը գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է:
Ապրիլի 4-ին, ժամը՝ 11:00-11:30-ը, շնորհավորենք Ղազարոս Աղայանի ծննդյան օրը՝ աղայանական ընթերցումներով:
Ուղիղ եթերները, տեսանյութերը, լուսաբանումները՝ բլոգներում, սոցիալական էջերում, կայքում:

«Ղազարոս Աղայան» էլեկտրոնային փաթեթն՝ այստեղ

Համակարգումը՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի:

Լուսավբանումներ
«Զար զընգը» ռադիո, ծնունդդ շնորհավոր Աղայան պապիկ, Սեդա Վիրաբյան և ընկերներ, Արևելյան դպրոց- պարտեզ
Շնորհավո՜ր ծնունդդ, սիրելի՛ Աղայան,, Արևիկ Ներսիսյան և ընկերներ, Փաթեթը՝ դասավանդողի բլոգում, Միջին դպրոց
Աղայանական խաղ-ընթերցումների ֆլեշմոբ, Տաթև Սահակյան և ընկերներ, Արևելյան դպրոց-պրատեզ
Աղայանական օր կրթահամալիրում, Վարդան Կարապետյան և ընկերներ, Ավագ դպրոց