Շնորհակալագիր «Տիգրան Հայրապետյան» գրադարանին

Աղբյուրը՝ Գիտական և գիտատեխնիկական գրադարաններ ֆեյսբուքյան էջ

Ազգային գրադարանային շաբաթ 2022
Ամենամյա Ազգային գրադարանային շաբաթվա ընթացքում ավանդաբար Գիտատեխնիկական գրադարանը հյուրընկալում է գործընկերներին ու գրադարանավարի մասնագիտությունն ընտրած ուսանողներին։ Այս տարի ևս գրադարան էին այցելել Տիգրան Հայրապետյան գրադարանի “Գրադարանային գործ” մասնագիտության ուսանողները, Էջմիածնի պետական քոլեջի ուսանողները, ՀՊՏՀ Գիտական գրադարանի, Կառավարման ակադեմիայի և մի շարք այլ գրադարանների գրադարանավարներ, Գիտատեխնիկական գրադարանի մասնաճյուղերի աշխատակիցներ, ինչպես նաև, Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ֊ի Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր Գագիկ Սուքիասյանը։ Գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լ. Ղարիբյանը շնորհակալագրեր հանձնեց ՀՊՏՀ Գիտական գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյան֊ին և Տիգրան Հայրապետյան գրադարան֊ի տնօրեն Լուսինե Ալեքսանյանին՝ Գիտատեխնիկական գրադարանի հետ արդյունավետ համագործակցության, գրքի և ընթերցանության արժևորման ու խթանման գործում նորարար և ստեղծարար գործունեության համար։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.