Դիպլոմային նախագծի պաշտպանությանից

Պատմում է գրադարանավար Սեդա Արաջյանը

13.06.2022 թվականին իմ դիպլոմային նախագծի պաշտպանության օրն էր, որը կայացավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի վերնատանը:
Դիպլոմային նախագծի թեման էր «Գրադարանավարի նախագծային աշխատանքն ավագ դպրոցում»:
Աշխատանքի ղեկավարը Լուսինե Ալեքսանյանն էր, գրախոսը՝ Թամար Ղահրամանյանը, նախագահը՝ Արմինե Հակոբյանը: Պաշտպանությնը ներկա էր նաև Քոլեջի տնօրենը՝ Տաթև Բլեյանը:
Օրը բավականիան հուզումնառատ էր: Պաշտպանությունը անցավ ջերմ մթնոլորտում՝ չնայած չափզանց մեծ հուզմունքիս: Հնչեցին հարցեր, կարքիքներ:

Պաշտպանությունից հետո շրջայցով եղանք Քոլեջում, նաև գինու մառանում: Տնօրենը ներկայացրեց գինեգործությամբ զբաղվելու որոշման շարժառիթների մասին, կրթահամալիրի սովորողների ներդրումը այդ գործում և գինու պիտակի տարբերանշանի ընտրության պատմությունը:
Արմինե Հակոբյանը թողեց իր գրառումը գինու զմռսված կճուճի վրա: Հագեցած ու սիրուն օր ստացվեց:
Ինձ էլ մաղթում եմ մասնագիտական նոր ձեռքբերումներ այս ոլորտում:

This slideshow requires JavaScript.

Գրադարանավար վերապատրաստվողի պատումը

Ես Քրիստինե Արարատի Պողոսյանն եմ,մասնագիտությամբ՝ քիմիկ: Մի շրջան աշխատել եմ բանկում, հիմա ուզում եմ աշխատել որպես դպրոցական գրադարանավար:
Այս նպատակով, հայտագրվեցի և վերապատրաստում անցա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում: Մինչ վերապատրաստմանը մասնակցելը, մտածում էի, որ գրադարանը ընդամենը գիրք վերցնելու և տալու տեղ է: Բայց իմ պատկերացումը փոխվեց, քանի որ այս գրադարանում միշտ ակտիվ, աշխատանքային մթնոլորտ է: Աշակերտները, ուսուցիչները զբաղված են ընթերցանությամբ, ինքնակրթությամբ, կատարում են նախագծային աշխատանքներ, սովորողները և ուսուցիչները անց են կացնում սեմինարներ, քննարկումներ:
Վերապատրաստման ընթացքում ծանոթացա հետևյալ հմտություններին. ՏՏ ծրագրային հմտություններ, ֆոնդի գրանցում, էլեկտրոնային մատենավարություն և գրադարանային սպասարկում, աշխատանք ԴՇՀ համակարգում, նախագծային աշխատանք, գրադարանավարի օրացույց, գրադարանավարի բլոգային աշխատանք, սքանավորում, գրքի թվայնացում:
Ես այս երեք հագեցած օրերի ընթացքում ծանոթացա նորարար գրադարանավարի աշխատանքային առանձնահատկություններին և հույսով եմ, որ կկարողանամ աշխատանքում հաղթահարել իմ առջև դրված խնդիրները:
Շնորհակալ եմ վերապատրաստող մասանագետներին:

111

Դիպլոմային նախագիծի պաշտպանություն, 2021- 2022 ուստարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի դիպլոմային աշխատանքի պաշտպնությունը տեղի կունենա հունիսի 13-ին, ժամը՝ 11.00՝ Քոլեջում (Անդրանիկի 92/1)։

Ուսանող՝ Սեդա Արաջյան (բլոգի հղումը)
Թեմա՝ «Գրադարանավարի նախագծային աշխատանքն ավագ դպրոցում»
Գրախոսություն
Սահիկաշար (պրեզենտացիա)

Աշխատանքնի ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան
Գրախոս՝ Թամար Ղահրամանյան

Լուսաբանում