«Գրադարան» ուսումնական կենտրոնի աշխատանքները 2022 թվականին

«Տիգրան Հայրապետյան» գրադարան ուսումնական կենտրոնը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործող կառույց է ֆիզիկական և մեդիա միջավայրերով: Սպասարկում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հեղինակայնին կրթական ծրագրին՝ իր բաղկացուցիչներով: Աջակցում և խթանում է հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման աշխատանքներին:
Թվային գրադարանի ստեղծման աշխատանքնեին մասնակցում են դասավանդողնեը, սովորողներն իրենց ընտանիքներով: Գրադարանը, հեղինակային կրթական ծրագրի պահանջներից ելնելով, պարբերաբար համալրվում է նոր մատեննաշարերով՝ մեթոդական և գեղարվեստական գրականությամբ:

Գրադարան ուսումնական կենտրոնի աշխատանքաային ուղղություններն են.

  • Էլեկտրոնային հրատարակչություն
    Այդ թվում՝
  1. Դասավանդողների, այլ մասնագետների ստեղծած ուսումնական, թվային փաթեթների ամբողջացում, հրապարակում:
  2. Գրադարանը հանդես է գալիս նաև որպես ուսումնակա փաթեթնեի ստեղծման պատվիրատու:
  3. Հեղինակային կրթական ծրագրին սպասարկող այլ ուսումնական նյութերի ստեղծում, այդ թվում նաև սովորողների և դասավանդողների միջոցով թվայնացման աշխատանքներ:
  • Գրադարանավարի վերապատրաստման սեմինարների կազմակերպում:
  • Համագործակցություն ՏՏ և ԴՇՀ-ի հետ, աշխատանք դպրոցական միչգրադարանային ավտոմատացված համակարգում:
  • Համամատեղ նախագծային աշխատանքներ կթահամալիրի դասավանդողների հետ:
  • Գրադարանային նախագծեր՝ Նիվիրում ենք գրքեր, Մեր ժամանակակիցները,  Պլանշետն որպես ընթերցիչ,
    Ինչպես նաև՝
  1. Գրադարանում  սովորողների հետ աշխատանք՝ թվայնացում, արխիվացում, գրքերի վերանորոգում:
  2. Համագործակցություն հրատարակչությունների, գրատների հետ (ուսումնական ճամփորդություններ կազմակերպում, զեղչի, կուտակային քարտերի ձեռքբերում):
  3. Համագործակցություն մանկապատանեկան պարբերակնների հետ (սեբաստացիները տաբեր տպագիր հարթակներրում)
  4. Միչգրադարանային համագործակցություններ, միջոցառումներին մասանակցություն:
  5. Կրթահամալիրի օրացույցից բխող այլ նախագծեր և աշխատանքներ:

«Գրադարան» ուսումնական կենտրոնի ղեկավարը համակարգում է ստորև թվարված աշխատանքները:

Գրադարանի աշխատանքային կազմը

Լուսինե Ալեքսանյան՝ գրադարանի ղեկավար
Նոննա Գրիգորյան՝ ընթերցավար
Մարգարիտ Հարությունյան՝ ընթերցավար

Գրադարանային վեբինարից լուսաբանում

2021թ-ի դեկտեմբերի 21-ին մասնակցեցինք Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) գիտատեխնիկական գրադարանի կազմակերպած վեբինարին:

Այս մասին տե’ս Քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի 1-ին կուրսի ուսանող Լիանա Դարբինյանի բլոգում

This slideshow requires JavaScript.

Փոձառություն 2018-2019 ուստարի

Մայիսի 18-ին, ժամը 11.00- 13.00 «Տիգրան Հայրապետյան» գրադարանում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողները կներկայացնեն ուսումնառության ընթացքում անցած իրենց փորձառությունը:

* Յուրաքանչյուր սովորողի համար փորձառության անցկացման վայր է հանդիսացել այն հաստատությունը , որտեղ ինքը աշխատում է որպես գրադարանավար կամ այլ մասնագետ , «Տիգրան Հայրապետյան» եւ հաստատված գրադարանը ժամանակացույցը .

2018-2019 ուտարի,
Ուսանողների ցուցակ
Անահիտ  Մոսինյան   (երկամյա, 2-րդ կուրս)
Նարինե  Թադեւոսյան  (մեկամյա)
Զարուհի Վարդանյան   (մեկամյա)
Կարինե Հովսեփյան  (երկամյա, 2-րդ կուրս)
Աղավնի Նալբանդյան   (երկամյա, 2-րդ կուրս)
Հերիքնազ Մելքոնյան   ( երկամյա, 1-ին կուրս)
Ռուզաննա Ղազարյան   (երկամյա, 1-ին կուրս)

Փորձառության կազմակերպում, 2018-2019 ուսարի

2018-2019 ուստարվա ուսումնական պլանով

* Յուրաքանչյուր սովորողի համար փորձառության անցկացման վայր է դառնում այն ​​հաստատությունը, որտեղ ինքը աշխատում է որպես գրադարանավար կամ այլ մասնագետ, «Տիգրան Հայրապետյան» գրադարանը եւ սույն ժամանակացույցը.

Ժամանակացույց

Օր, ամիս, ժամ Հաստատություն Ծրագիր Պատասխանատու-կազմակերպիչ
Իլիրիլի 16-ին ժամը ՝ 12․00-17.00 Խնկո Ապոր մանկական ազգային գրադարան Մասնագիտական ​​պրակտիկ աշխատանք, մասնակցություն միջոցառմանը Ելենա Հակոբյան
Խնկո Ապոր մանկական
ազգային գրադարանի փոխտնօրեն
Իլիրիլի 25-ին, ժամը ՝ 10.00-14.00 Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարան Մասնագիտական ​​պրակտիկ աշխատանք  Սաթենիկ Ավագյան
Փափազյան գրադարանի
տնօրեն
Մայիսի 4-ին, ժամը` 13.00-15.00 «Լուսապսակ» ամսագրի հրատարակչություն Մասնագիտական ​​պրակտիկ աշխատանք. ծանոթացում հրատարակչության աշխատանքներին Ծովինար Տրիտուրյան, «Լուսապսակ» ամսագրի
գլխավոր խմբագիր

Պրակտիկայի փաթեթ 2018-2019

Ուսանողների խումբ

Ղեկավար ՝   Լուսինե Ալեքսանյան

Փորձառության կազմակերպում

2017-2018 ուստարվա ուսումնական պլանի համաձայն «Գրադարանային գործ» մասնագիտությամբ   ապրիլի 16-ից մայիսի 4-ը կազմակերպվում էփորձառություն ըստ նշված ժամանակացույցի:

*Յուրաքանչյուր սովորողի համար փորձառության անցկացման վայր է դառնում այն հաստատությունը, որտեղ ինքը աշխատում է որպես գրադարանավար կամ այլ մասնագետ, «Տիգրան Հայրապետյան» գրադարանը և սույն ժամանակացույցը։

Ժամանակացույց

Օր, ամիս, ժամ Հաստատություն Ծրագիր Պատասխանատու-կազմակերպիչ
Ապրիլի 16-ից 23-ը, ժամը՝ 14․00 Հայաստանի ազգային գրադարան Գրադարանային շաբաթ, ծրագիր Հայկանուշ Ղազարյան
Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ
Ապրիլի 25-ին, ժամը՝ 10.00-17.00 Փափազյան գրադարան Մասնագիտական պրակտիկ աշխատանք, ծրագիր Սաթենիկ Ավագյան
Փափազյան գրադարանի տնօրեն
Մայիսի 4-ին,ժամը՝ 11.00-15.00 «Զանգակ» հրատարակչություն Ծանոթացում․

«Զանգակ» հրատարակչության գործունեությանն ու գրքերի տպագրական փուլերին

հրատարակություններին և դրանց հանրայնացման ծրագրերին

ընթերցանության խթանման ծրագրերին

հրատարակչություն-գրադարաններ համագործակցության նախադեպերը և դրանց զարգացման հեռանկարները։

 

Մարիաննա Աճեմյան
Մարքեթինգային ծրագրերի համակարգող

Փորձառության ամփոփումը՝ մայիսի 19-ին, ժամը 13.30, «Տիգրան Հայրապետյան» գրադարանում։

Ուսանողներ
Անահիտ Մարգարյան
Աշխեն Մանուչարյան
Լիլիթ Հարությունյան
Լուսինե Նազարյան
Վարդանյան Գայանե
Լուսինե Սարգսյան

Ղեկավար՝
Լուսինե Ալեքսանյան

Հեղինակային իրավունքը գրադարանում դասախոսություն-քննարկում

 

DSCN1631DSCN1626DSCN1621DSCN1624

 

Ամերիկյան համալսարանում՝ տեղի ունեցավ դասախոսություն-քննարկում հեղինակային իրավունքի վերաբերյալ: Ներկա էինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի գրադարանային գործ բաժնի ուսանողներս նաև տարբեր բուհերում գործող գրադարանավարներ: Դասախոսությունը կարդաց միջազգային փորձագետ, գրադարանային գործառույթներին և հայկական օրենքին քաջատեղյակ պրոֆեսոր՝ Քենեթ Քրուսը, նրան ուղեկցում էին EIFL-IP ծրագրի ղեկավար Թերեզա Հաքեթը և ՄՍԳ հեղինակային իրավունքի բաժնի վարիչ Քրիստինե Համբարյանը:

Քենեթ Քրուսը ավելի քան 25 տարի ուսումնասիրել է 188 երկրների հեղինակային իրավունքի վերաբերյալ հարցը և դեռ շարունակում է ուսումնասիրել: Դասախոսության նպատական էր ներկա գտնվող գրադարանավարներին օգնել որպեսզի կարողանան ճիշտ օգտվել հեղնակային իրավունքի մասին եղած օրենքներից պաշտպանելով և հեղինակին և  օգտվողի իրավունքները, պահպանելով բարեխիղճ օգտվելու դրույթները: Հանդիպման վերջում տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում, հնչեցին տվյալ թեմայի շուրջ մտահոգող շատ հարցեր: Պարոն Քրուսը պատասխանեց ներկայացնելով գրադարաններին և կրթական ոլորտներին առնչվող բացառությունները որոնք ընդգրկվել են նոր օրենքում, բերվեց նաև տարբեր երկրների օրինակներ կապված հեղինակային իրավունքի հետ: Քննարկումը տևեց նախատեսված ժամից ավելի երկար ինչը նշանակում էր, որ թեման առ այսօր մնում է խնդրահարույց և անկատար: Չնայած խնդրի հարաբերական լինելուն յուրաքանչյուրը ցանկանում էր սպառիչ պատասխան ստանալ:
Աղբյուրը՝ Գայանե Վարդանյանի բլոգ

Կարդա նաև՝ Լիլիթ Հարությունյանի բլոգ

 

«Ուումնական աշուն». գրադարանի նախագիծ

1.«Թղթե քաղաքները» գրքի մուտքը գրադարան. համագորոծակցային նախագիծ միջին և ավագ դպրոցների հետ
2.«Ուումնական աշուն» նախագծի շրջանակում գրադարանի համագործակցությունը Հարավային դպրոցի հետ
3.«Ուումնական աշուն» նախագծի շրջանակում գրադարանի համագործակցությունը Արևմտյան դպրոցի հետ
4.«Ուումնական աշուն» նախագծի շրջանակում գրադարանի համագործակցությունը Արևելյան դպրոցի հետ
5.«Ուումնական աշուն» նախագծի շրջանակում գրադարանի համագործակցությունը Հյուսիսային դպրոցի հետ
6.«Ուումնական աշուն» նախագծի շրջանակում գրադարանի համագործակցությունը դասավանդող Հասմիկ Թոփչյանի հետ ՝ «Բարձրաձայն ընթերցանություն»
7.«Ընթերցողի հրճվանք» նախագիծը դպրոցներում

«Թղթե քաղաքները» գրքի մուտքը գրադարան. նախագիծ

Paper Towns-269x406

 

Նախագծի մասնակիցները՝ տարատարիք սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  հոկտեմբեր 30 — նոյեմբեր 10
Նախագծի նպատակը՝  «Թղթե քաղաքները» ստեղծագործության ընթերցում

Նախագծի շրջանակներում կկայանա՝ 

. Ջոն Գրինի  «Թղթե քաղաքները» ստեղծագործության նոր հրատարակության շնորհանդես
.  Հանդիպում  թարգմանիչ Ալինա Միրզոյանի,
«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանի հետ

Հանդիպման վայրը՝  «Տիգրան Հայրապետյան» գրադարան
Համակարգողներ՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան
Նախագծին համագործակցում են դասավանդողները

Լրացուցիչ նյութեր

.Yerkir Media / ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ-ի եթերում պատմում են Ջոն Գրին «Թղթե քաղաքները» գրքի հայերեն թարգմանության մասին
Էդիթ Պրինտ Հրատարակչություն/Edit Print Publishing House
Նոր գիրք «Թղթե քաղաքներ»-ում ապրող թղթե մարդկանց մասին
գրքից հատվածներ

 Նախագծի ծրագրին ծանոթացիր Հռիփսիմե Գալստյանի բլոգում

Բարձրաձայն ընթերցանություն…

Աշխարհն արագորեն փոփոխվում է, դառնում ավելի վիրտուալ, և գիրք կարդալու ձևերն էլ  են  փոխվում: ժամանակի պահանջներին համապատասխան ընթերցանությունը  օգտակար լինելու համար անհրաժեշտ է այլ հետաքրքիր և զվարճալի մեթոդներ կիրառել:Վայրը՝ բացօթյա, դասարանային, ժամանցային, միջդպրոցային, միջդասարանային …
Մեթոդներից մեկն էլ, որ իր շուրջ է հավաքում սովորողների դասավանդողների գրողների, քննադատների և այլք բարձրաձայն ընթերցանությունն է.

Բարձրաձային  ընթերցանության կազմակերպմամբ լուծում ենք մի շարք խնդիրներ.

  • Ընթերցողի մոտ զարգացնում է և ձևավորում լսելու, կենտրոնանալու, մտածելու, սեփական մտքերը ազատ արտահայտելու կարողությոուն :
  • զարգացում է սահուն և արտահայտիչ ընթերցելու կարողությունը :
  • Նպատակը՝ Նպատակը` ընթերցանության խրախուսում վաղ տարիքից

Շարունակել կարդալ “Բարձրաձայն ընթերցանություն…”