Աշխարհում արդեն վաղուց փոխվել է գրադարանային գործը. փոխվել են գրադարանների գործառույթները, ավելացել նորերը: Գրադարանն այլևս ընդամենը գրքերի պահպանության ու ընթերցանության միջավայր չէ: Ասում են` ժամանակին համնըթաց շարժվելու համար պետք է տիրապետել տեխնիկային: Այսօր առանց թվային միջոցների չես կարող և չես էլ պատկերացնի զարգացում, իսկ գրադարանների զարգացումը դրա մասն է կազմում: Թվային տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը և տեղեկատվական հեղեղն անճանաչելիորեն փոխել են գրադարանների աշատանքի ձևը, բովանդակությունը, դեմքը և դերը: Շարունակել կարդալ “Մեդիագրադարան”
Մեդիագրադարանն ամփոփում է 2013-ը
Ողջույն, ես Զարուհին եմ, կրթահամալիրի մեդիագրադարանի ղեկավարը:
Անցած տարին շատ եմ փորձել ամփոփել: Դժվարացել եմ, նախաձեռնություններն ու դրանց իրականացումն անավարտ գործընթաց են, մանավանդ զարգացող ու հարստացող մեդիագրադարանի համար:Մեդիագրադարանի համար 2013-ի ձեռքբերում եմ համարում դրա հարստացումը, մասնավորապես. Շարունակել կարդալ “Մեդիագրադարանն ամփոփում է 2013-ը”
Սեմինարին առաջընթացային քննարկում, առաջարկներ, լուծումներ
Ընթերցավարների ամենշաբաթյա սեմինարը կրկին ավագ դպրոցի ընթերցասրահում էր:
Միմյանց ողջունելուց հետո սկսեցինք հերթով քննարկել, ներկայացնել օրակարգի հարցերը, մինչ դրանց սպառվելը:
Սակայն ինչպես հասկացանք դրանք ավարտ չունեին: Սեմինարը տևեց մեկ ու կես ժամ: Տիկին Մարին ներկայացրեց գրքի տոնի ծրագիրը,լրացումները, ընթերցավարները միմյանց փոխադարձ խորհուրդներ փոխանակեցին, որից հետո քննարկվեց “Դասարան անիվների վրա” ծրագրի իրականացումը, դրա հետ կապված խնդիրները, առաջարկները:
Իսկ վերջում Զառան ընթերցավարներին սովորեցրեց չափել համացանցի արագությունը:
Փորձի փոխանակման այց դեպի Փափազյան գրադարան
Կրթահամալիրի քոլեջի գրադարանային գործ բաժնի ուսանողների համար առաջին կուրսի առաջին կիսամյակում գործնական փուլում նախատեսված են փորձի փոխանակմնա, ծանոթության այցեր Հայաստանյան խոշոր ու առաջատար գրադարաններ:Նման առաջին այցը կազմակերպվեց հոկտեմբերի 23-ին, դեպի Հայաստանում Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարան:
Խումբն ամբողջական էր, ներկա էին բոլոր ընթերցավարներն ու ուսանողները: Շարունակել կարդալ “Փորձի փոխանակման այց դեպի Փափազյան գրադարան”
Մեդիագրադարանի պատրաստվածությունը
Մեդիագրադարանի կայքի զարգացումն ու հարստացումը տեղի է ունենում ամեն պահի, համացանցի բաց տարածքը հնարավորություն է տալիս ամեն պահի նոր տեղեկություն գտնել, մի նոր հեղինակի բացահայտել ու մատուցել ընթերցողին:
Ինչպե՞ս է ընտրվում և տեղադրվում նյութը.
Կայքում որևէ նյութ տեղադրելուց առաջ այն անպայման ընթերցում է սպասարկողը, ուսումնասիրում տվյալ հեղինակին, աղբյուրը, հետևում, թե կրթահամալիրի նախագծային ուսուցման մեջ ո՞ր դասարանին օգտակար կլինի տվյալ նյութը, առկա է արդյոք որևէ այլ աղբյուրում: Շարունակել կարդալ “Մեդիագրադարանի պատրաստվածությունը”
Abby fine reader ծրագրի կիրառումը, դրա ուսուցանման առավելությունները կրթահամալիրում
Գրադարանի կայքում տեղադրված և կրթահամալիրի դպրոցներում, սովորողի անհատական գործիքներում օգտագործվում են դեռևս 1994-95 թվականներին «Շաղիկ» հրատարակչության լույս ընծայած դասագրքերը, որոնց հեղինակները կրթահամալիրի դասավանդողներն են: Անխոս, կատարվել է համարձակ քայլ, տպագրվել են այլընտրանքային գրքեր, հեղինակային կրթական ծրագրով՝ ընթերցարաններ, մայրենիի, մաթեմատիկայի դասագրքեր: Դրանց կիրառումն այժմ կարող է և պիտի շարունակվի թվային տարբերակով, եթե դրանց բովանդակության մեջ ավելանան ժամանակակից հեղինակային կրթական ծրագրին համապատասխան առաջադրանքները, դասերն ու թեմաները: Շարունակել կարդալ “Abby fine reader ծրագրի կիրառումը, դրա ուսուցանման առավելությունները կրթահամալիրում”