Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն. մաս 1

Մաս 1. Ընթերցանությունն ինչպես գործունեություն.
Գլուխ 1. Հասարակ ընթերցողին

Mortimer_Adler

Մաս 1. Ընթերցանությունը՝ որպես գործունեություն

Գլուխ 1. Սովորական  ընթերցողին

Այս գիրքն այն ընթերցողների համար է, ովքեր չեն կարողանում կարդալ: Գիտեմ, այնքան էլ բարեկիրթ չի հնչում, բայց ես ամենևին չէի ցանկանում Ձեզ վիրավորել: Իմ պնդումը գուցե հակասական թվա, չնայած ոչ մի հակասություն այստեղ չկա:
Այդպիսի տպավորություն կարող է ստեղծվել «ընթերցանություն» բառի բազմիմաստության և մեկնաբանությունների պատճառով: Նա, ով կարդաց այս տողերը, անխոս, կարող է կարդալ այս բառի որոշակի իմաստով: Դուք երևի արդեն հասկացաք, ինչ  նկատի ունեմ: Գիրքը ուղղված է նրանց, ովքեր «ընթերցանություն» բառի  նշանակություններից միայն մեկով են կարողանում կարդալ: Գոյություն ունեն ընթերցանության բազմաթիվ տեսակներ և այդ կարողության տարբեր մակարդակներ: Այդ պատճառով, եթե ասենք, որ գիրքը նախատեսված է միայն ավելի լավ կամ նոր ձևով կարդալ ցանկացողների համար, ապա հակասություն չի լինի: Ու՞մ է ուղղված այս գիրքը: Որպես օրինակ երկու ծայրահեղություններ բերեմ: Մեզանից ոմանք՝ փոքրիկ երեխաները, մտավոր հետամնաց մարդիկ և այլ անմեղսունակ արարածներ ընդհանրապես չեն կարողանում կարդալ: Բայց կան նաև ընթերցելու արվեստը վիրտուոզ տիրապետողներ. նրանք բոլոր հնարավոր միջոցներով կարողանում են կարդալ: Հեղինակներից շատերի համար նրանք ամենացանկալի ընթերցողներն են: Բայց մեր գրքում խոսքը կարդալու արվեստի մասին է և այն մասին, թե ինչպես սովորենք ավելի լավ կարդալ։ Այդ պատճառով այն դժվար թե հետաքրքրի նրանց, ովքեր արդեն մասնագիտացել են: Վերոնշյալ երկու բևեռների միջև մենք կգտնենք սովորական ընթերցողներին՝ մեզ, տառաճանաչ մարդկանց: Մենք արդեն գրագիտության ճանապարհին ենք: Մեզանից շատերը հասկանում են, որ ընթերցելու վարպետներ չեն: Դրա մասին կարելի է տարբեր կերպ իմանալ, բայց մեր անկարողությունը մենք ավելի ուժեղ ենք զգում, երբ գրեթե ֆիզիկապես է դժվար դառնում կարդալ որևէ բան, երբ այլ մարդ կարդացել է այդ նույն տեքստը և հասկանալ տվել՝ ինչքան շատ բան ենք բաց թողել կամ սխալ հասկացել դրանում: Եթե նման փորձ չեք ունեցել, եթե երբեք ընթերցելիս դժվարություններ կամ հիասթափություն չեք զգացել այն բանի համար, որ արդյունքը չի համապատասխանում վատնած ջանքերին, ապա չգիտեմ՝ ինչպես Ձեզ գրավեմ: Այնուամենայնիվ մեզանից շատերն են ընթերցանության ժամանակ այս կամ այն դժվարությունների հանդիպել՝ չհասկանալով՝ ինչի հետ գործ ունեն կամ ինչպես դրանք հաղթահարեն: Ենթադրում եմ՝ բանն այն է, որ շատերն ընթերցանությունը չեն համարում բարդ գործունեություն: Բայց կարդալու գործընացը, ինչպես յուրաքանչյուր այլ արվեստ, բաղկացած է տարբեր փուլերից, որոնցից յուրաքանչյուրում հնարավոր է կատարելագործել և հղկել կարողությունները: Մենք նույնիսկ չենք ենթադրում, որ գոյություն ունի ընթերցանության արվեստ՝ որպես այդպիսին: Մեզ ավելի հաճախ թվում է, թե կարդալու կարողությունը պարզ և բնական է, ինչպես տեսնել և խոսել կարողանալը: Իսկ այդպիսի կարողությունները ոչ ոք արվեստ չի կոչում:
Անցած ամառ, երբ աշխատում էի այս գրքի վրա, ինձ մի երիտասարդ հյուր եկավ: Նա իմացել էր՝ ինչի մասին եմ գրում, և խնդրեց ինձ բացատրել՝ ինչպես ավելի լավ կարդալ: Ընդ որում, իմ զրուցակիցը ակնկալում էր մի քանի նախադասությամբ պատասխան ստանալ և լուրջ հույսեր ուներ, որ ինչ-որ ոչ բարդ բաղադրատոմս իրեն անհապաղ կհասցնի հաջողության: Ես փորձեցի բացատրել, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Ընթերցանության տարբեր օրենքներ ուսումնասիրելու ու դրանց կիրառությունը ցուցադրելու համար ինձանից մի քանի տասնյակ էջեր պահանջվեցին: Ես պատմեցի, որ թենիս խաղալ սովորողների համար դասագրքի պես մի բան եմ գրում։ Սովորաբար այդպիսի ձեռնարկներում քննարկվում են տարբեր հարվածներ իրականացնելու տեխնիկան, դրանց կիրառման տարբերակները և հաջող խաղի ընդհանուր ռազմավարության մշակումը։ Կարդալու արվեստը հարկավոր է ներկայացնել նման կերպով:
Ամեն փուլի համար գույություն ունեն օրենքներ, որոնց պետք է հետևել յուրաքանչյուր գիրք ընթերցելիս: Շարունակել կարդալ “Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն. մաս 1”

Մորտիմեր Ադլեր

Image Նախորդ գլուխներում ես հայտնել եմ սեփական կարծիքս դպրոցական համակարգի մասին, որը կարելի է հերյուրանք համարել, եթե այն չլիներ բացարձակ արդարացի և օբյեկտիվ: Իմ կարծիքը դա խիստ դատապարտումն է մանկավարժների, որոնք չարաշահել են հասարակության վստահությունը, չնայած այս գլուխը կարող է ընթերցանության ուսուցանման մասին հիմնական թեմայից հեռու թվալ, ես պետք է բացատրեմ իրավիճակը, որում հայտնվել ենք մենք և մեր երեխաները: Մեզ դարձնում են կրթված, բայց անգրագետ: Շարունակել կարդալ “Մորտիմեր Ադլեր”

Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն, մաս 1

Մաս 1. Ընթերցանությունն ինչպես գործունեություն.
Գլուխ 1. Հասարակ ընթերցողին

Այս գիրքն այն ընթերցողների համար է, ովքեր չեն կարողանում կարդալ: Գիտեմ, այնքան էլ քաղաքավարի չի հնչում, բայց ես ամենևին չեմ ցանկանում Ձեզ վիրավորել: Իմ պնդումը գուցե հակասական թվա, չնայած ոչ մի հակասություն այստեղ չկա:  Շարունակել կարդալ “Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն, մաս 1”

Ինչպե՞ս կարդալ գրքեր/ Как читать книги. Թարգմանություն: Նախաբան

Տնտեսագիրության դոկտոր, պրոֆեսոր,

ՌԴ մշակությի վաստակավոր գործիչ
Բ.Ս.Եսենկինի՝ Մորտիմեր Ադլերի գրքի  նախաբանը

— Դե ի՞նչ, կարդացի՞ք գիրքը:
— Կարդացի, Ձերդ գերազանցություն:
— Ինչի ՞մասին էր, բարեկա՛մս: Պատմեք:
— Մոռացել եմ, Ձերդ գերազանցություն:
— Նշանակում է, դուք չեք կարդացել կամ անուշադիր` մեխանիկորեն եք կարդացել… Չեղա՜վ:
Ա.ՊՉեխով

Էվրիկա՜։  Մենք  չենք կարողանում ընթերցել: Թվում է, թե հարյուրամյակներ շարունակ գիրքը գիտելիքի կարևոր գործիք է եղել ժողովուրդների ձեռքին:
Հիշելով գրքի պատմությունը՝ ինչպես է ստեղծվել, տարածվել սեպագիր արձանագրությունների, կավե աղյուսների, մագաղաթի միջոցով, ինչպես է «պայքարել» իր գոյության համար, համոզվում ենք, թե որքան քիչ ենք ճանաչում և գնահատում այն, ինչ ունենք:
Պոստինդուստրիալ դարը տեղեկության հայթայթման նոր հնարավորություն է ընձեռել: Այժմ մեկը արտագրում է, մյուսը՝ ներբեռնում, երրորդը՝ պատճենում՝ սխոլաստիկ գիտելիքներ ստանալով: Նշանավոր ստեղծագործությունների ընթերցողն աստիճանաբար իր տեղը զիջում է ինֆորմացիայի սպառողին, որը, ինչպես ուրիշի տուն մտնողը, մտնում է տեքստի մեջ ու առանց հապաղելու դուրս գալիս, որպեսզի վերցնի մտածելու համար իրեն մեկնված սերմը: Հայացքը սահեցնելով տեքստի վրայով, քաղելով մտքի ու գաղափարների դրվագներ՝ համարում ենք, որ գտել ենք ճշմարտությունը: Ավա՜ղ, դա թափառող քամի է, որ մի ականջով մտնում է, մյուսից դուրս գալիս։ Եվ որպես տեսիլք՝ հալչում է ճանաչողության խորությունը։ Մենք նշանավոր գրքեր կարդալով չենք հասնում գագաթին, երբեմն նույնիսկ ինքներս մեզ չենք կարող ասել՝ ես կարդալ եմ սովորել, ես հասկանալ եմ սովորել, ես տեսնում եմ հոգին այն գրողի, ով ինձ իր աշխարհն է բերել, իր ապրումները, փորձը։
Այս գիրքը, որ գրվել է մինչև 2-րդ համաշխարհային պատերազմը, հնարավոր է, այսօր ավելի արդիական է, քան այն ժամանակ։ Համակարգչի և հեռուստացույցի էկրաններից վազող ժամանակակից տեղեկատվական հոսքի հետքն աննախադեպ աղքատ է։ Իհարկե, համացանցը ալեկոծեց հասարակությունը, և մենք տեսանք նորաձևության ուրիշ կտրվածք, երբ սկսեցին ավելի հաճախ խոսել էլեկտրոնային  գրադարանի մասին, այն մասին, որ շատ գրքեր են ներբեռնում և ունեն հսկայական թվային հարստություն։ Բայց ի՞նչ են ներբեռնում: Ինչո՞ւ: Զգո՞ւմ  են այդ գործողությունների ձևականությունը: Գիտե՞ն արդյոք՝ ովքեր են այդ գրքերը ստեղծել: Հասկանո՞ւմ են արդյոք այն մարդկանց, ովքեր իրենց գաղափարներն ուզում են մեզ փոխանցել, կամ գուցե անցյալն ու ներկան միացնել իրար և տեղափոխել ապագա: Հասկանո՞ւմ են արդյոք, որ իմաստ չունի նախնիների հետ զրուցել, եթե չես սովորել լսել։ Շարունակել կարդալ “Ինչպե՞ս կարդալ գրքեր/ Как читать книги. Թարգմանություն: Նախաբան”

Աշխարհի ամենահին և ժամանակակից շրջիկ գրադարանները


6a00d8341c630a53ef00e550cc02528834-800wi
241747_original

Առաջին շրջիկ գրադարանները ստեղծվեցին Անգլիայում՝ 1859 թ.:   Դա գրքեր տեղափոխող ձիասայլ էր:Քաղաքներերում մարդիկ օգտվում էին գրադարաններից, իսկ 20-րդ դարի սկզբին ավտոմոբիլային շինության բումը հիմք դրեց «շարժիչով գրադարանների » ստեղծմանը:հեռավոր շրջաններում դա անհասանելի էր:

Նրանք ճանապարհ հարթեցին դեպի երկրի խուլ ծայրամասերը, որտեղ հետագայում նրանց հետքերով առաջացան գրադարանների մասնաճյուղեր:ԱՄՆ-ում առաջին շրջիկ գրադարանները  ստե

ղծվել են 1905թ-ին Մերիլենդ նահանգում: Շարունակել կարդալ “Աշխարհի ամենահին և ժամանակակից շրջիկ գրադարանները”

Հարվարդի համալսարանի գրադարանը

This slideshow requires JavaScript.

Հարվարդի համալսարանի գրադարանը իրենից ներկայացնում է մասնագիտական դպրոցների, քոլեջների, գիտահետազոտական կենտրոնների, թանգարանների և այլնի (մոտ 100 ) գրադարանների համակարգ: Այն ամենախոշոր ակադեմիական գրադարանային համակարգն է աշխարհում:
Ամերիկայում հնագույն և աշխարհում ամենամեծ համակարգված գրադարանների սկիզբը դրվել է 1638թ-ին: Անգլիական գաղութի կողմից հիմնադրված քոլեջը Ջոն Հարվարդի կտակով, ստացավ նրա կարողության կեսը և անձնական գրադարանը: Մեկ տարի անց քոլեջը անվանվեց նվիրատուի անունով:
Գրադարանի 400 հատորներից մինչև մեր օրերը մեզ է հասել միայն մեկ գիրք՝ «Քրիստոնեական պայքարը սատանայի, աշխարհի և մարմնի դեմ»: Համարյա ամբողջ հավաքածուն հրդեհից այրվել է 1764թ-ին ոչնչացնելով քոլեջի համարյա ամբողջ գրադարանը, որում այդ ժամանակ կար շուրջ 500 հատորներ: Շարունակել կարդալ “Հարվարդի համալսարանի գրադարանը”

Ընթերցանության բարենպաստ ազդեցությունների մասին

p1140935 Մերօրյա հասարակությունը՝ բազում խնդիրներ, գործեր ունեցող,  ժամանակին համընթաց քայլող ,շատ զվբաղված է, և չի  կարողանում ժամանակ հատկացնել  ընթերցանությանը,նախընտրելով հանգիստը կազմակերպել  հեռուստացույցի առաջ,կամ էլ համակարգչային խաղեր խաղալով: Այս նյութը ընթերցելով, դուք կպարզեք ՝թե ինչքան օգուտ է տալիս ընթերցանությամբ պարբերաբար զբաղվելը: Շարունակել կարդալ “Ընթերցանության բարենպաստ ազդեցությունների մասին”