Գրադարանի ղեկավարի Լուսինե Ալեքսանյանի հաշվետվությունը
Գրադարանավար Նոննա Գրիգորյանի հաշվետվությունը
Գրագարանավար Մարգարիտ Հարությունյանի հաշվետվությունը
Նյութն ամբողջությամբ՝ Գայանե Վարդանյանի բլոգում:
Տևողությունը — Դեկտեմբերի 5-ից 15-ը՝ 9։30-13։00 ուսումնական փորձաշրջան եմ անցել Տիգրան Հայրապետյան գրադրանում: 9-ը աշխատանքային օր 3,5 ժամով՝ ընդհանուր 31,5 ժամ անկացրել եմ այս գեղեցիկ,ուսումնական միջավայրում: Շարունակել կարդալ “Տոնոյան Հայարփիի գրադարանային գործի հաշվետվություն”
«Գրադարանավարները աշխարհի շուրջ» առցանց ծրագրի մասնակցության նախապատրաստական աշխատանքներ
2016-2017 ուս տարին սկսեցինք նոր ուսումնական գրականություն ձեռք բերելով «Շատ սպասված գրքեր»
Շնորհակալություն կրթահամալիրի տնօրենին աջակցելու համար: Նոր գրքեր բաժնում գրանցվելով չբավարարվեցինք…
Սովորողները կարդացին, քննարկեցին, իրենց տպավորությունները գրեցին բլոգներում` Սիրանուշ Ասատրյանի նյութը:
Գրադարանավարների վերապատրաստումը, շատ եմ կարևորում:
Աշխարհն անցել է Էլեկտրոնային մատենավարության, իսկ այսօրվա գրադարանավարը ժամեր է վատնում հաշվարկներ անելով, ընթերցողական քարտեր լրացնելով մատիտով կամ գրիչով, իրենց հիմնական աշխատանքը կարևորում են դասագրքերի հաշվետվություններ ներկայացնելով, հատկապես, երբ սկսնակ, ոչ մասնագետն է ընդունվել աշխատանքի: Մեր իմացած հմտությունները, կարողությունները փոխանցում ենք իրենց:
Մենք էլ անընդհատ սովորելով ու ուսումնասիրելով ուրիշների փորձը:
«Տիգրան Հայրապետյան» գրադարանը չի դադարում աշխատել…Շարունակելի
Հունիսմեկյան գրքի շնորհանդես
Ընթերցանության ժամեր ճամբարի ընթացքում 15 ժամ 262 ովորող
Թարգմանչական ստուգատեսի շրջանակում «Վարպետության դասեր » 4 (կապերը և կազմակերպումը գրադարանի կողմից)
Ընթերցողական խմբեր Հայ գիրք գրախանութում, Արտ բրիջ գրատուն, «Տիգրան Հայրապետյան» գրադարան` ԵԿԵ՛Ք ՍՏԵՂԾԵՆՔ ՄԵԾ ԱՐՎԵՍՏ
Կրթահամալիրում հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքը մայիսից մայիս ընկած ժամանակահատվածում տարված մեր աշխատանքի հաշվետվությունն է։ Ներկայացնենք նաև «Տիգրան Հայրապետյան» գրադարանի աշխատանքը:
Մի քանի ձեռքբերումների մասին։
Առաջին ձեռքբերում`Շրջիկ գրադարան։
Ի՞նչ ասել է շրջիկ գրադարան, շարժական գրադարան (bookmobile), քայլող գրադարան, շրջող գրադարան: Դա գրադարանային ծառայությունների ձևերից մեկն է: Այսօր գրադարանային բառապաշարի մեջ շատ տարածված են շարժունություն, մոբիլութուն բառերը (передвижная/traveling, мобильная/mobile):
Կրթահամալիրի գրադարանի համար մոբիլ լինելը կենսաձև է: Երբ գրադարանը ձգտում է զարգացման, երբ շարժվում է ժամանակին համընթաց, երբ փոփոխվում է՝ կլինի ֆիզիկական, միջավայրի, նախագծային, թե աշխատաձևի, միևնույն է, դա արդեն խոսում է նորացվող գրադարանի մասին: Ցավոք սրտի, աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, բազում գրադարաններ փակվել են կամ լուծարվել, քանի որ չեն փոփոխվել:
«Շրջիկ գրադարան» նախագծի նպատակն է սովորողների շրջանում խրախուսել տպագիր գրքի ընթերցանությունը, զարգացնել ընթերցանության նկատմամբ սովորողների հետաքրքրությունը, սովորողների նախասիրությունները համատեղել գրադարանի կողմից առաջարկվող նախագծերին և ծրագրերին: Ըստ այդմ, կրթահամալիրի օրացույցի համապատախան, գրադարանի շրջիկ անձնակազմը անցնում է կրթահամալիրի դպրոցներով և կազմակերպում ընթերցանության ժամեր: Մեր առջև խնդիր է դրված. յուրաքանչյուր ընթերցողի ծանոթացնել գրադարանում առկա նոր գրքին: Ամեն անգամ կարևորում ենք գրականության ընտրությունը՝ հաշվի առնելով սովորող-ընթերցողի տարիքը, նախասիրությունները, հետաքրքրասիրությունները: Շատ կարևոր է, որ գիրքը գրավիչ, հետաքրքիր, գունազարդ լինի սովորողի համար:
Ընթերցանության ժամանակ ընթերցողը ինքնաբերաբար փոխվում-բացահայտվում է, ի ցույց դնում իր կարողությունները: Այնուհետև գիրքը գովազդվում է. սովորողը իր ցանկությամբ պատրաստում է ռադիոլուր: Բայց հիմա երևի կմտածեք. «Ի՞նչ է, ընթերցողը գրադարանի տեղը չգիտե՞ր»: Իհարկե գիտեր և գիտի, բայց դասարանային ընթերցումները, քննարկումները ավելի գրավիչ են: Երբ յուրաքանչյուր սովորող գովազդում կամ քննադատում է կարդացած գիրքը, դա արդեն խոսում է գրքի հանդեպ տածած հետաքրքրության մասին: Գիրք շնչում ու ապրում է, երբ իրեն կարդում են:
Հաջորդ ձեռքբերումը՝ ամառային ընթերցանություն։
Ընթերցասիրությունը խրախուսելու ու զարգացնելու համար գրադարանը անընդհատ նոր մեթոդներ է մշակում: Այս անգամ էլ «Ամառային ընթերցանությունը» դարձավ մեր նպատակների իրականացման նախագիծ:
Ծրագրում ընդգրկված գրքերը «Զանգակ» հրատարակչության վերջին շրջանի հրատարակություններն են՝ և՛ դասական, և՛ ժամանակակից գրականության, համաշխարհային ու հայ հեղինակների լավագույն ստեղծագործությունները: Ամառային ընթերցանությունը ամենամյա մանկապատանեկան ծրագիր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կարդալ և փոխանցել իրենց տպավորությունները ընկերոջը, ծանոթին, անգամ անծանոթի: Տանը, գրախանութներում, քաղաքում, լողափներում, բակերում ընթերցանությունը, հանդիպումները գրքերի հեղինակների և թարգմանիչների հետ, քննարկումները զարգացնում են ազատ խոսքն ու միտքը:
Շատ գրավիչ էր Ջրային ընթերցանությունը։
Արևը կլոր էր, լողավազանը՝ կլոր, երկինքը՝ բարձր, ջուրն էլ՝ տաք…. Ծիրանի ծառին փարված կլոր սեղանի շուրջ այսօր փորձարկեցինք «Ջրային ընթերցանություն» մարզաձևը և քննարկման դրեցինք Լյոնեբերգացի Էմիլի անկարգությունները:
Արդյունքում կրթահամալիրի ակտիվ մասնակցության շնորհիվ ստացանք գրապահարան տնակը, որը վեց ամիս շարունակ շրջեց կրթահամալիրի կրտսեր դպրոցներում և Մայր դպրոցի կենտրոնական ընթերցարանում: Հրավիրվեցին թարգմանիչներ, հեղինակներ, ընթերցվեց շուրջ 25 անուն գիրք: Վկան՝ գրադարանավարի բլոգը:
2015թ նախագծային ձեռքբերումներից է գրադարանի գործառությունների և սպասարկման կազմակերպման ավտոմատացման նոր ծրագրի կիրառումը:
Նախագծային աշխատանքներ
Այս աշխատանքի համար արժանացանք գլխավոր մրցանակի: Իսկ մրցանակը «Օձուն 2016» վրանային-ընթերցողական ամառային ճամբար նախագիծն է:
Աշխատանքներ շատ կան՝ պետք է թվայնացնել կրթահամալիրի քոլեջի՝ միջին մասնագիտական կրթական ծրագրի 1990-2000-ական թթ շրջանավարտների դիպլոմային այն աշխատանքները, որոնք այսօր էլ կարող են կիրառվել որպես ուսումնական նյութ, պետք է համալրել կրթահամալիրի պատմության թանգարանը, ձեռք բերել նոր հրատարակված գրքեր, կազմակերպել հանդիպումներ գրողների, թարգմանիչների հետ, մասնակցել և կազմակերպել գրքերի շնորհանդեսներ…
Համար: 105
Տիգրան Հայրապետյան օրեր: Մեկնարկել է հասարակագիտական հանրակրթական ամենամյա բաց ստուգատես 2016-ը
Մենք «Տիգրան Հայրապետյան» գրադարանում
Շրջիկ գրադարանը Գեղարվեստի բակում
Գրքերի ճամփորդությունը -Նոր դպրոց, դասավանդող Մարգարիտ Հարությունյան
Ձեզ այստեղ չեն ստիպում…
«Տիգրան Հայրապետյան» գրադարանի նախագծային աշխատանքները մարտի 21-25-ը
Գրող, դերասանուհի Նաիրա Եդիգարյանը՝ Նոր դպրոց-ում