- Սեպտեմբերյան գրադարանային հանդիպումներ սկսնակ ընթերցողների հետ
- Դասագրքերի սպասարկման կազմակերպում
- Կրթահամալիրի մասնաժողովի և վարչական նիստերի մասնակցություն
- Ընթերցանության կազմակերպումը կենտրոնական ընթերցարանում
- Գրականության ֆոնդի համալրման համար.կազմակերպում,ձեռք բերում,տեղադրում կայքում
- Շրջիկ գրադարան… կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
- Ընթերցանության ֆլեշմոբ Կոտայքի քաղաքային գրադարանում
- Գրադարան News 18
- Միջդպրոցական ընթեցողական կապեր
- Դեպի գիրքը տանող ճանապարհը VEM ռադիոկայան
- «Ընթերցողի հրճվանք» նախագիծ. Նախակրթարանում
- «Տիգրան Հայրապեայան» գրադարանի աշխատակարգ վերամշակում 2016-2017ուս տարի
- Գրադարանավարների եռօրյա վերպատրաստումներ
- ԴՏՀՏՇ –ի հաշվետվություններ
- Նախատեսվում է այց Հայաստանի ազգային գրադարանխպ
Category: Հաշվետվություն
Գրադարանի հունիսյան գործունեությունը
Հունիսմեկյան գրքի շնորհանդես
Ընթերցանության ժամեր ճամբարի ընթացքում 15 ժամ 262 ովորող
Թարգմանչական ստուգատեսի շրջանակում «Վարպետության դասեր » 4 (կապերը և կազմակերպումը գրադարանի կողմից)
Ընթերցողական խմբեր Հայ գիրք գրախանութում, Արտ բրիջ գրատուն, «Տիգրան Հայրապետյան» գրադարան` ԵԿԵ՛Ք ՍՏԵՂԾԵՆՔ ՄԵԾ ԱՐՎԵՍՏ
«Տիգրան Հայրապետյան» գրադարանը հավաքից հավաք 2016թ.
Կրթահամալիրում հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքը մայիսից մայիս ընկած ժամանակահատվածում տարված մեր աշխատանքի հաշվետվությունն է։ Ներկայացնենք նաև «Տիգրան Հայրապետյան» գրադարանի աշխատանքը:
Մի քանի ձեռքբերումների մասին։
Առաջին ձեռքբերում`Շրջիկ գրադարան։
Ի՞նչ ասել է շրջիկ գրադարան, շարժական գրադարան (bookmobile), քայլող գրադարան, շրջող գրադարան: Դա գրադարանային ծառայությունների ձևերից մեկն է: Այսօր գրադարանային բառապաշարի մեջ շատ տարածված են շարժունություն, մոբիլութուն բառերը (передвижная/traveling, мобильная/mobile):
Կրթահամալիրի գրադարանի համար մոբիլ լինելը կենսաձև է: Երբ գրադարանը ձգտում է զարգացման, երբ շարժվում է ժամանակին համընթաց, երբ փոփոխվում է՝ կլինի ֆիզիկական, միջավայրի, նախագծային, թե աշխատաձևի, միևնույն է, դա արդեն խոսում է նորացվող գրադարանի մասին: Ցավոք սրտի, աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, բազում գրադարաններ փակվել են կամ լուծարվել, քանի որ չեն փոփոխվել:
«Շրջիկ գրադարան» նախագծի նպատակն է սովորողների շրջանում խրախուսել տպագիր գրքի ընթերցանությունը, զարգացնել ընթերցանության նկատմամբ սովորողների հետաքրքրությունը, սովորողների նախասիրությունները համատեղել գրադարանի կողմից առաջարկվող նախագծերին և ծրագրերին: Ըստ այդմ, կրթահամալիրի օրացույցի համապատախան, գրադարանի շրջիկ անձնակազմը անցնում է կրթահամալիրի դպրոցներով և կազմակերպում ընթերցանության ժամեր: Մեր առջև խնդիր է դրված. յուրաքանչյուր ընթերցողի ծանոթացնել գրադարանում առկա նոր գրքին: Ամեն անգամ կարևորում ենք գրականության ընտրությունը՝ հաշվի առնելով սովորող-ընթերցողի տարիքը, նախասիրությունները, հետաքրքրասիրությունները: Շատ կարևոր է, որ գիրքը գրավիչ, հետաքրքիր, գունազարդ լինի սովորողի համար:
Ընթերցանության ժամանակ ընթերցողը ինքնաբերաբար փոխվում-բացահայտվում է, ի ցույց դնում իր կարողությունները: Այնուհետև գիրքը գովազդվում է. սովորողը իր ցանկությամբ պատրաստում է ռադիոլուր: Բայց հիմա երևի կմտածեք. «Ի՞նչ է, ընթերցողը գրադարանի տեղը չգիտե՞ր»: Իհարկե գիտեր և գիտի, բայց դասարանային ընթերցումները, քննարկումները ավելի գրավիչ են: Երբ յուրաքանչյուր սովորող գովազդում կամ քննադատում է կարդացած գիրքը, դա արդեն խոսում է գրքի հանդեպ տածած հետաքրքրության մասին: Գիրք շնչում ու ապրում է, երբ իրեն կարդում են:
Հաջորդ ձեռքբերումը՝ ամառային ընթերցանություն։
Ընթերցասիրությունը խրախուսելու ու զարգացնելու համար գրադարանը անընդհատ նոր մեթոդներ է մշակում: Այս անգամ էլ «Ամառային ընթերցանությունը» դարձավ մեր նպատակների իրականացման նախագիծ:
Ծրագրում ընդգրկված գրքերը «Զանգակ» հրատարակչության վերջին շրջանի հրատարակություններն են՝ և՛ դասական, և՛ ժամանակակից գրականության, համաշխարհային ու հայ հեղինակների լավագույն ստեղծագործությունները: Ամառային ընթերցանությունը ամենամյա մանկապատանեկան ծրագիր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կարդալ և փոխանցել իրենց տպավորությունները ընկերոջը, ծանոթին, անգամ անծանոթի: Տանը, գրախանութներում, քաղաքում, լողափներում, բակերում ընթերցանությունը, հանդիպումները գրքերի հեղինակների և թարգմանիչների հետ, քննարկումները զարգացնում են ազատ խոսքն ու միտքը:
Շատ գրավիչ էր Ջրային ընթերցանությունը։
Արևը կլոր էր, լողավազանը՝ կլոր, երկինքը՝ բարձր, ջուրն էլ՝ տաք…. Ծիրանի ծառին փարված կլոր սեղանի շուրջ այսօր փորձարկեցինք «Ջրային ընթերցանություն» մարզաձևը և քննարկման դրեցինք Լյոնեբերգացի Էմիլի անկարգությունները:
Արդյունքում կրթահամալիրի ակտիվ մասնակցության շնորհիվ ստացանք գրապահարան տնակը, որը վեց ամիս շարունակ շրջեց կրթահամալիրի կրտսեր դպրոցներում և Մայր դպրոցի կենտրոնական ընթերցարանում: Հրավիրվեցին թարգմանիչներ, հեղինակներ, ընթերցվեց շուրջ 25 անուն գիրք: Վկան՝ գրադարանավարի բլոգը:
2015թ նախագծային ձեռքբերումներից է գրադարանի գործառությունների և սպասարկման կազմակերպման ավտոմատացման նոր ծրագրի կիրառումը:
Նախագծային աշխատանքներ
Այս աշխատանքի համար արժանացանք գլխավոր մրցանակի: Իսկ մրցանակը «Օձուն 2016» վրանային-ընթերցողական ամառային ճամբար նախագիծն է:
- Գրադարանային նախագծեր։
Կրթահամալիրի միջավայրը անընդհատ զարգացում է ապրում: Այս անգամ էլ նկուղային տարածքը բարեկարգվեց, նորոգվեց և վերածվեց տաք, լուսավոր և հարմարավետ դասասենյակների: Ամեն մի փոփոխություն ընթերցողի համար գրավիչ է (Աննա Գսպոյան «Նորից նորի մասին»):
Աշխատանքներ շատ կան՝ պետք է թվայնացնել կրթահամալիրի քոլեջի՝ միջին մասնագիտական կրթական ծրագրի 1990-2000-ական թթ շրջանավարտների դիպլոմային այն աշխատանքները, որոնք այսօր էլ կարող են կիրառվել որպես ուսումնական նյութ, պետք է համալրել կրթահամալիրի պատմության թանգարանը, ձեռք բերել նոր հրատարակված գրքեր, կազմակերպել հանդիպումներ գրողների, թարգմանիչների հետ, մասնակցել և կազմակերպել գրքերի շնորհանդեսներ…
Համար: 105
Գրադարանի մարտ ամսվա գործունեությունը
Տիգրան Հայրապետյան օրեր: Մեկնարկել է հասարակագիտական հանրակրթական ամենամյա բաց ստուգատես 2016-ը
Մենք «Տիգրան Հայրապետյան» գրադարանում
Շրջիկ գրադարանը Գեղարվեստի բակում
Գրքերի ճամփորդությունը -Նոր դպրոց, դասավանդող Մարգարիտ Հարությունյան
Ձեզ այստեղ չեն ստիպում…
«Տիգրան Հայրապետյան» գրադարանի նախագծային աշխատանքները մարտի 21-25-ը
Գրող, դերասանուհի Նաիրա Եդիգարյանը՝ Նոր դպրոց-ում
Գրադարանի հաշվետվություն 2015թ.
Նախագծեր
· «Իմ գրադարանը» նախագիծ
· «Հեքիաթականչ» նախագիծը
· Գրադարան News
· «Իմ գրադարանը»
· Գրադարանի էլեկտրոնային սպասարկման ծրագրի գործարկում: Նախագիծ
· Ժամանակակից սեբաստացիները, ճանաչում ենք…
· Շրջիկ գրադարան –նախագիծ
Գրադարանի նոյեմբերյան գործունեությունը
- Գրադարանավարների վերապատրաստումներ
- Կ
այացավ Դավիթ Պողոսյանի «Իմ Դրաման» գրքի շնորհանդեսը
- Գրքեր ով լի տնակը հյուր է եկել Կրթահամալիր
- Ժամանակակից սեբաստացիները, ճանաչումենք…
- Գրքի տոն ուսումնական հաստատությունում
- «Հերացի» ավագ դպրոցը Սեբաստացի կրթահամալ իրում
- Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գրքի թարգմանիչ Ալ ինա Միրզոյանի հետ
- Աստրիդ Լինդգրենի «Էմիլը Լյոնեբերգայից» գրքի թարգմանիչ Աշխեն Բախչինյան
Գրադարանի հաշվետվությունը Լոռի կատարած ճամփորդության մասին
Ընթերցող-հայրենագետների ուսումնական երկօրյա ճամփորդություն
Ճամփորդության վայրը՝ Լոռու մարզ՝ Հաղպատ, Սանահին, Օձուն, Քոբայր, Ալավերդի
Գիշերակացը՝ Օձուն գյուղում (Զարուհի Առաքելյանի ծանոթի` Անի Փափախչյանի տանը)
Ժամանակը՝ հոկտեմբերի 17-18
- Նպատակը՝ Ճանաչողական, կրթական փոխանակումներ,«Գրադարանավարների վերապատրաստման» նախագծի զարգացում, Ամառային ընթերցանության ճամբարի նախապատրաստում-նախագծի բաղկացուցիչ
- Սնունդը՝ մասնակիցների հաշվին
- Տրանսպորտը՝ Կրթահամալիրի և ծնողների հաշվին
- Կազմակերպիչներ՝ Մարի Գաբանյան, Սոնա Փափազյան, Զարուհի Առաքելյան
- Մասնակիցների քանակը՝ 14
11 սովորող - Նոննա Գրիգորյանի նշումները ճամփորդության մասին տես`
- Սովորողների տպավորությունները տես`
- Մոնիկա Բաբայան 6-1 դասարան
- Լիլիթ Գրիգորյան 6-2 դասարան
- Արեգ Սերոբյան 6-3 դասարան
- Տիգրան Սերոբյան 7-3 դասարան
- Զավեն Խանբաբյան 5-1 դասարան
- Թումանյանի Լոռին ուրիշ է….
- Հայկ Պետրոսյանը
- Մարիա Ավետիսյանը
«Տիգրան Հայրապետյան» գրադարանը հավաքից հավաք
Այսօր շատ են խոսում գրադարանների հնարավոր զարգացման մասին: Մենք չենք խոսում, գործում ենք:
Ասում են՝ միջավայրը զարգացում է. իհարկե, այն միջավայրին, որն այս պահին ունի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, կնախանձեն շատ ընթերցողներ, ինչու չէ նաև գրադարանավարներ: Ինչո՞ւ ենք կարևորում միջավայրը: Աշխատանքային փորձը ցույց է տալիս միջավայրի կարևորության անհրաժեշտությունը:
Ընդարձակ, հարմարավետ, լուսավոր ընթեցասրահ-ակումբը իր դռները բացեց նոյեմբեր ամսին, կարճ ժամանակ հետո առաջացան նոր գաղափարներ, նոր մտահղացումներ: Դեռ ինչքա՜ն մտքեր և գործեր ունենք իրագործելու…
Անմիջապես անցանք գործի, գրադարանավարը իրավունք չունի առանց ընթերցողի մնալու, նորոգումներ, սպասարկում, նոր ծրագրեր, նախագծեր. միառժամանակ նոր ուժ ու միտք տվեց մեզ մեծն միջավայր-զարգացումը:
Շատ ենք լսում՝ «ձեր կրթահամալիրի հնարավորությունները մենք չունենք», բայց, ամենապարզ լուծում տալով` ունեցանք նորաոճ սեղանների՝ դեղին-սպիտակ համադրությունը, գեղարվեստի դպրոցի սովորողների նկարները, երաժշտական գործիքը, էլ չեմ ասում ժամանակակից տեխնիկան ընթերցասրահ-ակումբը դարձրեցին գրավիչ, ընթերցողականչ:
Կազմակերպեցինք «Գրքի տոն ուսումնական հաստատությունում» ուսումնական նախագիծը: Կրթահամալիրի տնօրենի աջակցությամբ գրքային ֆոնդը հարստացավ նոր հրատարակված, հատուկ ընտրված, գեղարվեստական, մեթոդական գրականությամբ: Միջավայրը գրավիչ է ու կանչող, ամեն ինչ դասավորված, իր տեղում:Համագործակցելով կրթական ծրագրերի ղեկավարների և դասավանդողների հետ, ընթերցանությունը խրախուսելու համար, ընթերցարան ակումբում կազմակերպեցինք ընթերցանության ժամեր: Լավ ընթերցելու համար մի շարք կարևոր քայլեր են անհրաժեշտ, սակայն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ճիշտ ընթերցանության վրա։ Ի՞նչ է տալիս ընթերցանության ժամը սովորողին.
- Ուշադիր և ճիշտ ընթերցանություն
- Վերլուծելու կարողություն
- Ազատ խոսքի ձևավորում
- Համեմատության կարողություն
- Ընթերցանության մշակույթի ձևավորում
Սովորող-ընթերցողի հետ միաժամանակ աշխատում են և՛ դասավանդողը, և՛ ընթեցավարը: Գրքի ընտրությունը կատարում է սովորողը, բայց ուղղորդում է ընթերցավարը, դասավանդողը: Շատ եմ կարևորում անհատական աշխատանքը ընթերցողի հետ: Երբ սովորողը չի կողմնորոշվում՝ ինչ կարդա, այստեղ արդեն անելիք ունեն ընթերցավարը և դասավանդողը:
Փորձը ցույց տվեց, որ անհատական զրույցների ընթացքում պատմվածքի կամ վեպի համառոտ ներկայացումը, սովորողի հետ միասնական ընթերցանությունը, ոգևորում, գրավում է ընթերցողին: Նշված քայլերի արդյունքում սովորողն ինքն է զգում ընթերցանության պահանջը: Նա սպասում է ընթերցանության ժամին, առանձնացնում է պահարանում իր գիրքը, որ նորից գա ու շարունակի կիսատ թողածը: Կան ընթերցողներ, որ ստեղծել են իրենց անկյունը, որոշակի ժամի, ազատ րոպեներին իրենց ընտրած սեղանի մոտ, իրենց սիրելի անկյունում ընթերցում են:
Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը կրթահամալիրի պաշտոնական կայքում սկսեց թողարկել հաղորդում՝ գրադարանի նոր գրքերի մասին: Իհարկե, գրադարանի կայքն ունի «Նոր գրքեր» բաժին, սակայն ռադիոթողարկման տեսքով նոր գրքերի մատուցումը ավելի լայն արձագանք գտավ: Հաղորդումը պարունակում է տեղեկություն նոր գրքի մասին` վերնագիր, հրատարակչություն, հեղինակի մասին մի քանի տեղեկություն, գրքի պատմությունից նշումներ, գրքից հատվածներ: Հաղորման հեղինակ ընթերցողն ինքն է ընտրում իր ներկայացնելիք գիրքը, ուսումնասիրում է, նշումներ անում, փորձում ինչպես ասի-խոսի, ինքն է ընտրում նկարահանող իր ընկերոջը, տաղավարը: Ընթերցողի հետ աշխատելիս գրադարանավարը գովազդում է իր կողմից ընտրված գիրքը: Կան «անտեսված» գրքեր, որ չգիտես ինչու, ընթերցողը չի նկատում. հենց այստեղ էլ միջամտում է ընթերցավարը: Սա թույլ չի տալիս գրքին «ննջելու» դարակում, իսկ նրա շրջանառությունից օգտվում են և՛ ընթերցողը, և՛ գիրքը:
Իմ գրադարանը. ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես
Սովորողն իր ուսումնական բլոգում վարում է «Իմ գրադարանը» բաժինը։ Նախագիծը շարունակական է, ամեն անգամ ներկայացվում է մի ենթաբաժին: Գրադարանի կայքի համապատասխան բաժնում հավաքվում են սովորողների ստեղծած նյութերը:
Ծրագրի նպատակը պարզ է: Սովորողը պատմում է իր գրքերի մասին` ինչպե՞ս է ձեռք բերել, ո՞վ է նվիրել, ինչո՞վ է առանձնահատուկ իր սիրած գիրքը, ինչպե՞ս է խնամում: Նյութը պատրաստելու ընթացքում սովորողը՝ դասավանդողի, ծնողի, հարազատի օգնությամբ նկարահանում, պատրաստում է տեսանյութ: Արդյունքում, կրթահամալիրի կայքում, ենթակայքերում արդեն հրապարակված են 4 տասնյակի չափ պատումներ:
«Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» ստուգատեսի ընթացքում, որ տեղի ունեցավ փետրվարի 8 -ից մարտի 13-ը, գրադարանը կազմակերպեց հանդիպումներ կրթահամալիրի դպրոցների սովորողների հետ: Միասին կարդացինք, դիտեցինք, արտասանեցինք, խաղացինք ամենատարբեր ստեղծագործություններ: Գոհ էին և՛ սովորողները, և՛ դասավանդողները: Արդյունքում գրադարանը ներգրավեց նոր ընթերցողների:
«Հարստացնել հանրապետության դպրոցական գրադարանները» նախագծի ընթացքում գրադարանը աննկատ, առանց մեծ աղմուկ հանելու հանրապետության դպրոցներին նվիրում է ուսումնական գեղարվեստական և մեթոդական գրականություն: Նվեր տալը ավելի բարդ գործ է, քան ստանալը: Պետք է ընտրես գիրքը, գրանցես, կատարես համապատասխան մատենավարություն: Գրադարաններին նվիրատվության շնորհիվ ստեղծեցինք նոր կապեր, ունեցանք նոր ընկերներ, ստացանք շնորհակալական նամակներ:
Ժամանակակից մոտեցումները, մինի սեմինարները հնարավորություն են տալիս, խոսելու կրթական նոր ծրագրերի մասին, սովորեցնելու և սովորելու:
Համեցեք մեր գրադարանի նվիրատվության ֆոնդ, ընտրեք՝ տարեք. միայն կարդացեք՝ ձեռագիր, տպագիր, թղթի վրա, թե մեդիայում (ինտերնետում) կարդացեք, գաղափարներ տարածելու և այլոց տեսակետներին ծանոթ լինելու, տեղեկացված լինելու (մշակութային և քաղաքական) ձեր իրավունքից լիարժեք օգտվեք՝ գլխավորը սա է… «Գիրք» բառի մեջ արմատը «գիրն» է, գիրք՝ ասել է գրեր… Ինտերնետում, պլանշետների վրա, թե թղթի՝ գրեր են, գլխավորը՝ ինչ և ինչպես եք կարդում, տարբեր տեքստեր կարդալը, սրա արդյունքում ձևավորվող կարդալու սովորույթն ու կարողությունը… Ուրեմն, փա՜ռք կարդացածը հասկացողին… Պ. Սևակի կոչերից է… Կարդա նաևկրթահամալիրի տնօրենի բլոգում։
Այսպիսով, նոր նախագծերի կիրառումը ուղված է ընթերցանության խրախուսմանը: Կրթահամալիրի ընթերցավարներն էլ հանդես են գալիս իրենց նախագծերով: Գրադարանավարի աշխատանքը չի սահմանափակվում մեկօրյա սեմինարներով, գրադարանավար-ընթերցավարների աշխատանքը անհոգնել գործընթաց է, պահ-հանդիպումների, հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակագրության միջոցով: Համատեղ աշխատանքը իր արդյունքները տվեց` Հիմնական դպրոցի ընթերցավար և երկարացված օրվա կազմակերպիչ Մարինե Մարտիրոսյանի «Լրատու գրադարան»հաղորդաշարը, Նոր դպրոցի ընթերցավար Աննա Ստեփանյանի «Դասարանական ընթերցումներ» նախագիծը:
Մեր ընթերցողները հիմնական մեր կրթահամալիրի դպրոցների, քոլեջի սովորողներն են, աշխատողները: Սովորողները շատ ակտիվ են, իրենց ազատ ժամերին գրադարանում են, անընդհատ կարդում են, մասնակցում են գրադարանային բոլոր աշխատանքներին՝ դասավորություն, ուսումնասիրություն, մատենավարություն, մաքրություն, ծաղիկների խնամք: Գրադարանային կյանքը տանում են ընտանիք: Աշխատանքային օրվա ընթացքում յուրաքանչյուր ընթերցողի հետ աշխատանքը նորովի բացահայտումն է ընթերցավարի աշխատանքի, յուրաքանչյուր ընթերցող իր հետ է բերում հարցերի շարան, որոնք նորի բացահայտմանն ու դրա ուսումասիրմանն են ուղված:
«Տիգրան Հայրապետյան» գրադարանը պարբերապար համալրվում է ուսումնական նոր գրականությամբ, որպեսզի հասցնի բավարարել ընթերցողների պահանջարկը:
Հ. Գ.։ Այս տարի արժանացա «Տիգրան Հայրապետյան» մրցանակին: Երկար տարիների աշխատանքը գնահատվեց, ինչի համար շնորհակալ եմ: Յուրաքանչյուր մրցանակ ավելի պարտավորեցնող է դառնում, իսկ գործի գիտակը, պարգևատրվողը դառնում է է՛լ ավելի զգաստ, նոր նախագծերի ու համագործակցությունների, նոր ընթերցողական բազայի ստեղծող:
Մարի Գաբանյան
Շարունակել կարդալ “«Տիգրան Հայրապետյան» գրադարանը հավաքից հավաք”
Հունիսյան պատում
Գեղարվեստի կրտսեր դպրոցի երկարացված օրվա խմբերի հետ կազմակերպել եմ ընթերցանություն՝ դասարանում և կրտսեր դպրոցի ընթերցասրահում, որի ընթացքում սովորողները ոչ միայն կարդացել, այլ նաև պատմել են յուրաքանչյուրն իր կարդացածը, երբեմն էլ բարձրաայն ենք կարդացել, ապա հեքիաթներով շիլաշփոթ ենք ստեղծել և գուշակել, թե ո՛ր կերպարը ո՛ր հեքիաթից է:
Ճամբար՝ ճամբարի մեջ , Ստեփանավանի մոտ Գյուլագարակին կից անտառ, «Սոճուտ» դենդրոլոգիական այգի (հիմնադիր՝ լեհ անտառագէտ Էդմունդ Լեոնովիչ), Գեղարվեստի ավագ դպրոցի մի խումբ սովորողներ, դասավանդողներ: Ամեն ինչ ընթացավ ըստ ծրագրի . մարմնամարզություն, նկարչական պլեներ, լուսանկարչական պլեներ, տեղեկատվական թերթիկների և գլխարկների տարածում, զբոսանք անտառում, զբոսանք դեպի Տորմակավանք, շրջակա միջավայրի մաքրում, գեղարվեստական-ստեղծագործական պլեներ, խաղեր, խարույկ: Շարունակել կարդալ “Հունիսյան պատում”