2013-2014 ուստարվա առաջին կիսամյակն ինձ համար իրական ձեռքբերումնների շրջան էր:
Ձեռքբերումներիցս մեծագույնը Հիմնական դպրոցի ընթերցասրահն է, որը ամսվա կտրվածքով սպասարկում է 100-ից ավելի գիրք: Էլգրքերի քանակը վերահսկել հնարավոր չէ, որովհետև սովորողներն ազատ օգտվում են մեդիագրադարանից: Շատ կարևոր ու նշանակալից է այն, որ սովորողները կարդում են: Բոլորս ենք լսել և լսում, որ երիտասարդները գիրք չեն կարդում, բայց մեր ընթերցասրահի շնորհիվ ես այսօր վստահորեն կարող եմ պնդել հակառակը, որ կարդում են ու մեծագույն սիրով են կարդում: Շարունակել կարդալ “Գնահատում”