«Տեառնընդառաջի խարույկահանդես»-ի նախագիծ

16602746_1416014281751588_964681149696665657_n
Կազմակերպիչներ՝ քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողներ և աշխատողներ    

Համակարգող՝ Մարի Գաբանյան
Վարպետության դասը վարում է «Կէան» Հայ ժողովրդական մշակույթային ուսումնա-գործնական կենտրոնի մասնագետ՝ Վանուհի Սիմոնյանը

  1.  Ծեսի տեսական մասի պատասխանատու՝ Վանուհի Սիմոնյան 11:50,
    Ավագ դպրոցի  ընթերցասրահ

    2. Ծիսական երգի, պարի խորհրդատու և համակարգող՝  Սվետա Ճաղարյան և Նելլի Փիլոյան

    3. Ծիսական պարի  խորհրդատու՝ Ալեքսանդր Սարգսյան

    4.  Ծիսական ուտեստների պատասխանատու՝  Լիլի Եղիազարյան և ընկերներ

    5. Տեխնիկական պատասխանատու՝ Կարեն Խաչատրյան

  2. Ծիսական մասի նկարահանում՝ TV MSKH

    Նախատեսվում է խարույկահանդեսը սկսել, ժամը 12.35-ին: Խարույկը, վառվելու է Մայր դպրոցի  մարզադաշտի տարածքում: Ըստ ծիսական կարգի, յուրաքանչյուր մասնակից դպրոց իր բաժին փայտիկը կամ ճյուղն է ավելացնում կրակին: Մինչ խարույկի նստելը, երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջ:  Այդ ընթացքում՝ մի քանի սովորողներ ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով  հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ): Հյուրասիրությունը՝ երգի, պարի, բարեմաղթանքների ուղեկցությամբ:

Առաջարկված երգեր.
* «Տերընդեզ»
* «Ծառ ծաղկեցավ»
* «Թագվորի մեր դուրս արի»
* «Վեր, հա վեր- վեր» և այլն

Պարեր.

* Գյովընդ
* Թամզարա
* Ծաղկաձորի
* Նինարե
* Բոբիկ ջուր մի էրա և այլն

Հետո սկսում ենք կրակի վրայով թռնելու արարողությունը, որն ուղեկցվում է ազգային երաժշտությամբ՝ երգեր, պարեղանակներ: Իսկ կրակի վերջնական մարելուց հետո, մոխիրը, ծիսական օրհնանքներով, շաղ ենք տալիս մայր դպրոցի մոտակա այգում
 

Advertisements

 Ընթերցանության ֆլեշմոբ նախագիծ

Ընթերցանության ֆլեշմոբը  մարդկանց որոշակի խումբ  է ,որը հասարակական վայրերում գիրք է ընթերցում:

Նպատակը

  • ֆլեշմոբը խրախուսում է ընթերցանությունը
  • ընթերցողը նոր ընկերներ է ձեռք բերում
  • վերացնում է բացօթյա ընթերցանության բարդույթը
  • ընթերցողի հետաքրքրությունը  նորհրատարակած գրքի հանդեպ:

Մասնակիցներ

1.«Տիգրան Հայրապետյան» գրադարանի ընթերցողներ
2.«Ավագ դպրոցի» սովորողներ-ղեկավար Ելենա Սարգսյան

3 .Հրազդանի քաղաքային գրադարանի ընթերցողներ, տեղի դպրոցի դասավանդողներ, միջին  և ավագ դպրոցի սովորողներ  և տեղի բնակիչներ:
Վարպետության դաս. վարոււմ է հրավիրյալ խնբագիր, թարգմանիչ կամ  ժամանակակից գրողներից մեկը  Գրիգ, Ա. Պաչյան կամ ….
Ընտրված գրականություն

Նոր հրատարակված գրքեր տարատարիք ընթերցողների համար:


 

 

 

 

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը հավաքից հավաք

2009-02-17 20.22.54

Այսօր շատ են խոսում գրադարանների հնարավոր զարգացման մասին: Մենք չենք խոսում, գործում ենք:

Ասում են՝ միջավայրը զարգացում է. իհարկե, այն միջավայրին, որն այս պահին ունի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, կնախանձեն շատ ընթերցողներ, ինչու չէ նաև գրադարանավարներ: Ինչո՞ւ ենք կարևորում միջավայրը: Աշխատանքային փորձը ցույց է տալիս միջավայրի կարևորության անհրաժեշտությունը:

Ընդարձակ, հարմարավետ, լուսավոր ընթեցասրահ-ակումբը իր դռները բացեց նոյեմբեր ամսին, կարճ ժամանակ հետո առաջացան նոր գաղափարներ, նոր մտահղացումներ: Դեռ ինչքա՜ն մտքեր և գործեր ունենք իրագործելու…

Անմիջապես անցանք գործի, գրադարանավարը իրավունք չունի առանց ընթերցողի մնալու, նորոգումներ, սպասարկում, նոր ծրագրեր, նախագծեր. միառժամանակ նոր ուժ ու միտք տվեց մեզ մեծն միջավայր-զարգացումը:

Շատ ենք լսում՝ «ձեր կրթահամալիրի հնարավորությունները մենք չունենք», բայց, ամենապարզ լուծում տալով` ունեցանք նորաոճ սեղանների՝ դեղին-սպիտակ համադրությունը, գեղարվեստի դպրոցի սովորողների նկարները, երաժշտական գործիքը, էլ չեմ ասում ժամանակակից տեխնիկան ընթերցասրահ-ակումբը դարձրեցին գրավիչ, ընթերցողականչ:

Կազմակերպեցինք «Գրքի տոն ուսումնական հաստատությունում» ուսումնական նախագիծը: Կրթահամալիրի տնօրենի աջակցությամբ գրքային ֆոնդը հարստացավ նոր հրատարակված, հատուկ ընտրված, գեղարվեստական, մեթոդական գրականությամբ: Միջավայրը գրավիչ է ու կանչող, ամեն ինչ դասավորված, իր տեղում:Համագործակցելով կրթական ծրագրերի ղեկավարների և դասավանդողների հետ, ընթերցանությունը խրախուսելու համար, ընթերցարան ակումբում կազմակերպեցինք ընթերցանության ժամեր: Լավ ընթերցելու համար մի շարք կարևոր քայլեր են անհրաժեշտ, սակայն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ճիշտ ընթերցանության վրա։ Ի՞նչ է տալիս ընթերցանության ժամը սովորողին.

  • Ուշադիր և ճիշտ ընթերցանություն
  • Վերլուծելու կարողություն
  • Ազատ խոսքի ձևավորում
  • Համեմատության կարողություն
  • Ընթերցանության մշակույթի ձևավորում

Սովորող-ընթերցողի հետ միաժամանակ աշխատում են և՛ դասավանդողը, և՛ ընթեցավարը: Գրքի ընտրությունը կատարում է սովորողը, բայց ուղղորդում է ընթերցավարը, դասավանդողը: Շատ եմ կարևորում անհատական աշխատանքը ընթերցողի հետ: Երբ սովորողը չի կողմնորոշվում՝ ինչ կարդա, այստեղ արդեն անելիք ունեն ընթերցավարը և դասավանդողը:

Փորձը ցույց տվեց, որ անհատական զրույցների ընթացքում պատմվածքի կամ վեպի համառոտ ներկայացումը, սովորողի հետ միասնական ընթերցանությունը, ոգևորում, գրավում է ընթերցողին:  Նշված քայլերի արդյունքում սովորողն ինքն է զգում ընթերցանության պահանջը: Նա սպասում է ընթերցանության ժամին, առանձնացնում է պահարանում իր գիրքը, որ նորից գա ու շարունակի կիսատ թողածը: Կան ընթերցողներ, որ ստեղծել են իրենց անկյունը, որոշակի ժամի, ազատ րոպեներին իրենց ընտրած սեղանի մոտ, իրենց սիրելի անկյունում ընթերցում են:

Գրադարան News

Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը կրթահամալիրի պաշտոնական կայքում սկսեց թողարկել հաղորդում՝ գրադարանի նոր գրքերի մասին: Իհարկե, գրադարանի կայքն ունի «Նոր գրքեր» բաժին, սակայն ռադիոթողարկման տեսքով նոր գրքերի մատուցումը ավելի լայն արձագանք գտավ: Հաղորդումը պարունակում է տեղեկություն նոր գրքի մասին` վերնագիր, հրատարակչություն, հեղինակի մասին մի քանի տեղեկություն, գրքի պատմությունից նշումներ, գրքից հատվածներ: Հաղորման հեղինակ ընթերցողն ինքն է ընտրում իր ներկայացնելիք գիրքը, ուսումնասիրում է, նշումներ անում, փորձում ինչպես ասի-խոսի, ինքն է ընտրում նկարահանող իր ընկերոջը, տաղավարը: Ընթերցողի հետ աշխատելիս  գրադարանավարը գովազդում է իր կողմից ընտրված գիրքը: Կան «անտեսված» գրքեր, որ չգիտես ինչու, ընթերցողը չի նկատում. հենց այստեղ էլ միջամտում է ընթերցավարը: Սա թույլ չի տալիս գրքին «ննջելու»  դարակում, իսկ նրա շրջանառությունից օգտվում են և՛ ընթերցողը, և՛ գիրքը:

Իմ գրադարանըընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես

Սովորողն իր ուսումնական բլոգում վարում է «Իմ գրադարանը» բաժինը։ Նախագիծը շարունակական է, ամեն անգամ ներկայացվում է մի ենթաբաժին: Գրադարանի կայքի համապատասխան բաժնում հավաքվում են սովորողների ստեղծած նյութերը:

Ծրագրի նպատակը պարզ է: Սովորողը պատմում է իր գրքերի մասին` ինչպե՞ս է ձեռք բերել, ո՞վ է նվիրել, ինչո՞վ է առանձնահատուկ իր սիրած գիրքը, ինչպե՞ս է խնամում: Նյութը պատրաստելու ընթացքում սովորողը՝ դասավանդողի, ծնողի, հարազատի օգնությամբ նկարահանում, պատրաստում է տեսանյութ: Արդյունքում, կրթահամալիրի կայքում, ենթակայքերում արդեն հրապարակված են 4 տասնյակի չափ պատումներ:

«Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» ստուգատեսի ընթացքում, որ տեղի ունեցավ փետրվարի 8 -ից մարտի 13-ը, գրադարանը կազմակերպեց հանդիպումներ կրթահամալիրի դպրոցների սովորողների հետ: Միասին կարդացինք, դիտեցինք, արտասանեցինք, խաղացինք ամենատարբեր ստեղծագործություններ: Գոհ էին և՛ սովորողները, և՛ դասավանդողները: Արդյունքում գրադարանը ներգրավեց նոր ընթերցողների:

«Հարստացնել հանրապետության դպրոցական գրադարանները» նախագծի ընթացքում գրադարանը աննկատ, առանց մեծ աղմուկ հանելու հանրապետության դպրոցներին նվիրում է ուսումնական գեղարվեստական և մեթոդական գրականություն: Նվեր տալը ավելի բարդ գործ է, քան ստանալը: Պետք է ընտրես գիրքը, գրանցես, կատարես համապատասխան մատենավարություն: Գրադարաններին նվիրատվության շնորհիվ ստեղծեցինք նոր կապեր, ունեցանք նոր ընկերներ, ստացանք շնորհակալական նամակներ:

Ժամանակակից մոտեցումները, մինի սեմինարները հնարավորություն են տալիս, խոսելու կրթական նոր ծրագրերի մասին, սովորեցնելու և սովորելու:

Համեցեք մեր գրադարանի նվիրատվության ֆոնդ, ընտրեք՝ տարեք. միայն կարդացեք՝ ձեռագիր, տպագիր, թղթի վրա, թե մեդիայում (ինտերնետում) կարդացեք, գաղափարներ տարածելու և այլոց տեսակետներին ծանոթ լինելու, տեղեկացված լինելու (մշակութային և քաղաքական) ձեր իրավունքից լիարժեք օգտվեք՝ գլխավորը սա է… «Գիրք» բառի մեջ արմատը «գիրն» է, գիրք՝ ասել է գրեր… Ինտերնետում, պլանշետների վրա, թե թղթի՝ գրեր են, գլխավորը՝ ինչ և ինչպես եք կարդում, տարբեր տեքստեր կարդալը, սրա արդյունքում ձևավորվող կարդալու սովորույթն ու կարողությունը… Ուրեմն, փա՜ռք կարդացածը հասկացողին… Պ. Սևակի կոչերից է… Կարդա  նաևկրթահամալիրի տնօրենի բլոգում։ 

Այսպիսով, նոր նախագծերի կիրառումը ուղված է ընթերցանության խրախուսմանը: Կրթահամալիրի ընթերցավարներն էլ հանդես են գալիս իրենց նախագծերով: Գրադարանավարի աշխատանքը չի սահմանափակվում մեկօրյա սեմինարներով, գրադարանավար-ընթերցավարների աշխատանքը անհոգնել գործընթաց է, պահ-հանդիպումների, հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակագրության միջոցով: Համատեղ աշխատանքը իր արդյունքները տվեց` Հիմնական դպրոցի ընթերցավար և երկարացված օրվա կազմակերպիչ Մարինե Մարտիրոսյանի «Լրատու գրադարան»հաղորդաշարը, Նոր դպրոցի ընթերցավար  Աննա Ստեփանյանի «Դասարանական ընթերցումներ» նախագիծը:

Մեր ընթերցողները հիմնական մեր կրթահամալիրի դպրոցների, քոլեջի սովորողներն են, աշխատողները: Սովորողները շատ ակտիվ են, իրենց ազատ ժամերին  գրադարանում են, անընդհատ կարդում են, մասնակցում են գրադարանային բոլոր աշխատանքներին՝ դասավորություն, ուսումնասիրություն, մատենավարություն, մաքրություն, ծաղիկների խնամք: Գրադարանային կյանքը տանում են ընտանիք: Աշխատանքային օրվա  ընթացքում յուրաքանչյուր ընթերցողի հետ աշխատանքը նորովի բացահայտումն է ընթերցավարի աշխատանքի, յուրաքանչյուր ընթերցող իր հետ է բերում  հարցերի  շարան, որոնք նորի բացահայտմանն ու դրա ուսումասիրմանն են ուղված:

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը պարբերապար համալրվում է ուսումնական նոր գրականությամբ, որպեսզի հասցնի բավարարել ընթերցողների պահանջարկը:

Հ. Գ.։ Այս տարի արժանացա «Տիգրան Հայրապետյան» մրցանակին: Երկար տարիների աշխատանքը գնահատվեց, ինչի համար շնորհակալ եմ: Յուրաքանչյուր մրցանակ ավելի պարտավորեցնող է դառնում, իսկ գործի գիտակը, պարգևատրվողը դառնում է է՛լ ավելի զգաստ, նոր նախագծերի ու համագործակցությունների, նոր ընթերցողական բազայի ստեղծող:

Շարունակել կարդալ “«Տիգրան Հայրապետյան» գրադարանը հավաքից հավաք”

Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն. մաս 1

Մաս 1. Ընթերցանությունն ինչպես գործունեություն.
Գլուխ 1. Հասարակ ընթերցողին

Mortimer_Adler

Մաս 1. Ընթերցանությունը՝ որպես գործունեություն

Գլուխ 1. Սովորական  ընթերցողին

Այս գիրքն այն ընթերցողների համար է, ովքեր չեն կարողանում կարդալ: Գիտեմ, այնքան էլ բարեկիրթ չի հնչում, բայց ես ամենևին չէի ցանկանում Ձեզ վիրավորել: Իմ պնդումը գուցե հակասական թվա, չնայած ոչ մի հակասություն այստեղ չկա:
Այդպիսի տպավորություն կարող է ստեղծվել «ընթերցանություն» բառի բազմիմաստության և մեկնաբանությունների պատճառով: Նա, ով կարդաց այս տողերը, անխոս, կարող է կարդալ այս բառի որոշակի իմաստով: Դուք երևի արդեն հասկացաք, ինչ  նկատի ունեմ: Գիրքը ուղղված է նրանց, ովքեր «ընթերցանություն» բառի  նշանակություններից միայն մեկով են կարողանում կարդալ: Գոյություն ունեն ընթերցանության բազմաթիվ տեսակներ և այդ կարողության տարբեր մակարդակներ: Այդ պատճառով, եթե ասենք, որ գիրքը նախատեսված է միայն ավելի լավ կամ նոր ձևով կարդալ ցանկացողների համար, ապա հակասություն չի լինի: Ու՞մ է ուղղված այս գիրքը: Որպես օրինակ երկու ծայրահեղություններ բերեմ: Մեզանից ոմանք՝ փոքրիկ երեխաները, մտավոր հետամնաց մարդիկ և այլ անմեղսունակ արարածներ ընդհանրապես չեն կարողանում կարդալ: Բայց կան նաև ընթերցելու արվեստը վիրտուոզ տիրապետողներ. նրանք բոլոր հնարավոր միջոցներով կարողանում են կարդալ: Հեղինակներից շատերի համար նրանք ամենացանկալի ընթերցողներն են: Բայց մեր գրքում խոսքը կարդալու արվեստի մասին է և այն մասին, թե ինչպես սովորենք ավելի լավ կարդալ։ Այդ պատճառով այն դժվար թե հետաքրքրի նրանց, ովքեր արդեն մասնագիտացել են: Վերոնշյալ երկու բևեռների միջև մենք կգտնենք սովորական ընթերցողներին՝ մեզ, տառաճանաչ մարդկանց: Մենք արդեն գրագիտության ճանապարհին ենք: Մեզանից շատերը հասկանում են, որ ընթերցելու վարպետներ չեն: Դրա մասին կարելի է տարբեր կերպ իմանալ, բայց մեր անկարողությունը մենք ավելի ուժեղ ենք զգում, երբ գրեթե ֆիզիկապես է դժվար դառնում կարդալ որևէ բան, երբ այլ մարդ կարդացել է այդ նույն տեքստը և հասկանալ տվել՝ ինչքան շատ բան ենք բաց թողել կամ սխալ հասկացել դրանում: Եթե նման փորձ չեք ունեցել, եթե երբեք ընթերցելիս դժվարություններ կամ հիասթափություն չեք զգացել այն բանի համար, որ արդյունքը չի համապատասխանում վատնած ջանքերին, ապա չգիտեմ՝ ինչպես Ձեզ գրավեմ: Այնուամենայնիվ մեզանից շատերն են ընթերցանության ժամանակ այս կամ այն դժվարությունների հանդիպել՝ չհասկանալով՝ ինչի հետ գործ ունեն կամ ինչպես դրանք հաղթահարեն: Ենթադրում եմ՝ բանն այն է, որ շատերն ընթերցանությունը չեն համարում բարդ գործունեություն: Բայց կարդալու գործընացը, ինչպես յուրաքանչյուր այլ արվեստ, բաղկացած է տարբեր փուլերից, որոնցից յուրաքանչյուրում հնարավոր է կատարելագործել և հղկել կարողությունները: Մենք նույնիսկ չենք ենթադրում, որ գոյություն ունի ընթերցանության արվեստ՝ որպես այդպիսին: Մեզ ավելի հաճախ թվում է, թե կարդալու կարողությունը պարզ և բնական է, ինչպես տեսնել և խոսել կարողանալը: Իսկ այդպիսի կարողությունները ոչ ոք արվեստ չի կոչում:
Անցած ամառ, երբ աշխատում էի այս գրքի վրա, ինձ մի երիտասարդ հյուր եկավ: Նա իմացել էր՝ ինչի մասին եմ գրում, և խնդրեց ինձ բացատրել՝ ինչպես ավելի լավ կարդալ: Ընդ որում, իմ զրուցակիցը ակնկալում էր մի քանի նախադասությամբ պատասխան ստանալ և լուրջ հույսեր ուներ, որ ինչ-որ ոչ բարդ բաղադրատոմս իրեն անհապաղ կհասցնի հաջողության: Ես փորձեցի բացատրել, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Ընթերցանության տարբեր օրենքներ ուսումնասիրելու ու դրանց կիրառությունը ցուցադրելու համար ինձանից մի քանի տասնյակ էջեր պահանջվեցին: Ես պատմեցի, որ թենիս խաղալ սովորողների համար դասագրքի պես մի բան եմ գրում։ Սովորաբար այդպիսի ձեռնարկներում քննարկվում են տարբեր հարվածներ իրականացնելու տեխնիկան, դրանց կիրառման տարբերակները և հաջող խաղի ընդհանուր ռազմավարության մշակումը։ Կարդալու արվեստը հարկավոր է ներկայացնել նման կերպով:
Ամեն փուլի համար գույություն ունեն օրենքներ, որոնց պետք է հետևել յուրաքանչյուր գիրք ընթերցելիս: Շարունակել կարդալ “Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն. մաս 1”

Մեդիագրադարան

IMG_2888

Աշխարհում արդեն վաղուց փոխվել է գրադարանային գործը. փոխվել են գրադարանների գործառույթները, ավելացել նորերը: Գրադարանն այլևս ընդամենը գրքերի պահպանության ու ընթերցանության միջավայր չէ: Ասում են` ժամանակին համնըթաց շարժվելու համար պետք է տիրապետել տեխնիկային: Այսօր առանց թվային միջոցների չես կարող և չես էլ պատկերացնի զարգացում, իսկ գրադարանների զարգացումը դրա մասն է կազմում: Թվային տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը և տեղեկատվական հեղեղն անճանաչելիորեն փոխել են գրադարանների աշատանքի ձևը, բովանդակությունը, դեմքը և դերը: Շարունակել կարդալ “Մեդիագրադարան”

Մեդիաամփոփում

img_2888

Գրադարան գոյություն ունի այնտեղ, որտեղ իրականացվում է կրթություն;

2013թ առաջին  կիսամյակի մասին  գրել եմ մի հոդված ,որը կարծես ամփոփումն է  իմ կատարած աշխատանքների

Տարին սկսեցի նոր՝« Ճանաչիր քո ժամանակակիցներին», «Գրքի տոն ուսումնական հաստատությունում» նախագծերով, որոնք կարծում եմ հաջողված են և կլինեն շարունակական: Շարունակել կարդալ “Մեդիաամփոփում”