ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ: Դիպլոմային աշխատանք

P1240616 ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ ՀԵՂԻՆԱԿ՝Մարգարիտ Գյուլբեկի Հարությունյան ՎԵՐՆԱԳԻՐ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ Մասնագիտությունը՝ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾ ՂԵԿԱՎԱՐ՝Հովհաննես Սերգեյի Կիզոգյան ՊԱՇՏՈՆԸ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հայ Մատենագրության Թվանշանային գրադարանի տեխնիկական տնօրեն ԵՐԵՎԱՆ 2015 Շարունակել կարդալ “ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ: Դիպլոմային աշխատանք”

Ինչպես ընթերցել գիրքը: Գլուխ 7 . Բազմաթիվ կանոններից դեպի միասնական հմտություն

– 1 –

Գիրքը վարժ կարդալու համար անհրաժեշտ է ընթերցել մի քանի անգամ: Ամենաքիչը երեք անգամ, եթե գիրքն ունի հատուկ ուշադրության կարիք: Թող ձեզ չվախեցնեն այս պահանջները,լավ ընթերցողը կարող է միաժամանակ գիրքը կարդալ երեք անգամ: Դա չի նշանակում պարտադիր«երեք անգամ իրար հետևից»: Ճշգրիտ երեք անգամ ասելով ես ի նկատի ունեի,որ գոյություն ունի գիրք կարդալու երեք եղանակ,որոնք պետք է անպայման կիրառել, եթե ուզում ես իսկապես գիրքն ընթերցել: Օգտակվետ կարդալու հնարավոր քանակը կախված է ,թե´ տվյալ գրքից, թե´ մասամբ ձեր մտքի ճկունությունից և ջանասիրությունից: Կրկնում եմ, երեք եղանակով կարդալ միայն անհրաժեշտ կլինի սկզբում, երբ դեռ անփորձ եք: Շարունակել կարդալ “Ինչպես ընթերցել գիրքը: Գլուխ 7 . Բազմաթիվ կանոններից դեպի միասնական հմտություն”

Գեղարվեստի դպրոցի հյուրը

151120136450_0

Սեբաստացու օրեր, Գրքի տոնի նախագծով Գեղարվեստի դպրոցի  հյուրն էր գրքի ձեւավորող Արփինե Գուլոյանը, ով այցելեց  գրադարանավար տիկին Մարգարիտայի ուղեկցությամբ: Ներկա էին  Գեղարվեստի ավագ եւ կրտսեր դպրոցների սովորողներ,  դասավանդողներ: Նա սիրով վարպետության դաս վարեց՝  ներկայացնելով գրքերի տպագրական եւ էլեկտրոնային տարբերակների ձեւավորման որոշ գաղտնիքներ: Մենք էլ ներկայացրեցինք կրթահամալիրի մեդիագրադարանը, պատմեցինք ընթերցասրահում իրականացվող բաց-դաս նախագծերի մասին, սովորողների հետ Ջեյմս Սոնդերսի «Պատից այն կողմ» պիեսի էլ. գրքի ստեղծման մասին, որը Արփինեն մասնագետի աչքով որակյալ անվանեց եւ մի քանի խորհուրդներ տվեց, որոնք ինձ համար որպես ընթերցավար շատ կարեւոր են, քանի որ Հայկուհի Հովհաննիսյանի նախագծով իրականացվող Կոմիտասյան թարգմանությունների էլ. գրքի ստեղծումն ընթացքի մեջ է:

Շարունակությունը՝ http://highsc.mskh.am/node/1330

ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԹՎԱՆՇԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Առաջադրանք

1.Հայկական թվային գրադարանների ուսումնասիրություն և վերլուծություն

Հայկական թվային գրադարաններ

ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԹՎԱՆՇԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

1999 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանում ամերիկահայ բարերար տիկին Ալիս Օհաննաիսյանի աջակցությամբ հիմնվեց «Հայ դասական մատենագրության թվանշային» գրադարանը։

1990-ական թվականների կեսերից, պայմանավորված տեխնոլոգիաների զարգացմամբ, անհրաժեշտութուն դարձավ ժամանակակից ինֆորմացիոն համակարգչային տեխնոլոգիաների ներդրումը հումանիտար գիտությունների` հայերենագիտության, մասնավորապես` հայագիտության ոլորտում: Անհրաժեշտություն առաջացավ համացանցում ապահովել հայ գրավոր մշակույթի առկայությունը։

«Հայ մատենագրության թվանշային գրադարան» ծրագրով Հայաստանում սկիզբ դրվեց հայագիտական աշխատանքներին նորագույն տեղեկատվական ու համակարգչային տեխնոլոգիաներով օգնելուն, նպաստելու այդ հետազոտությունները որակական նոր աստիճանի բարձրացնելուն, նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայ մշակույթը առավել մատչելի դարձնելուն:

Ելակետային է նաեւ, որ համակարգչային թվային համակարգերը կարևոր դեր ունեն դասական գրավոր մատենագրական ժառանգության պահպանման, զարգացման և  հաջորդ սերունդներին փոխանցելու գործում: Նրանց շնորհիվ կարելի դարձավ խուսափել հայագիտությունը միայն գրադարաններում տեղայնացնելուց:

Միաժամանակ թվային համակարգերը հնարավորություն տվեցին Հայաստանի ու Սփյուռքի կառույցներին (դպրոցներ, համալսարանական ամբիոններ, կազմակերպություններ, հոգևոր հաստատություններ, անհատներ), ինչպէս նոր սերնդին, այնպես էլ հասարակութեան նորանոր շերտերին չմիջնորդավորված կերպով հաղորդակցվելու սեփական մշակութային ժառանգությանը, որը թվայնացնելով դարձավ աննախադեպորեն  մատչելի: Շարունակել կարդալ “ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԹՎԱՆՇԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ”