«Գրադարանային միջավայրը ընթերցանության կազմակերպման ու խրախուսման միջոց»

d5a1-d5b4d5a1d5b6d5b8d682d5afd5b5d5a1d5b6jpg«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր /http://mskh.am/

Քոլեջ, արհեստների ավագ դպրոց / http://qolej.mskh.am/

Դիպլոմային Աշխատանք

«Գրադարանային գործ» մասնագիտություն

Թեմա`

«Գրադարանային միջավայրը ընթերցանության կազմակերպման ու խրախուսման միջոց»

Ղեկավար`            Մարի Գաբանյան

Ընթերցավար`   Անժելիկա Մանուկյան

Երևան

2015թ. Շարունակել կարդալ “«Գրադարանային միջավայրը ընթերցանության կազմակերպման ու խրախուսման միջոց»”

Advertisements

Հունիսյան պատում

OLYMPUS DIGITAL CAMERA

Գեղարվեստի կրտսեր դպրոցի երկարացված օրվա խմբերի հետ կազմակերպել եմ ընթերցանություն՝  դասարանում և կրտսեր դպրոցի ընթերցասրահում, որի ընթացքում սովորողները ոչ միայն կարդացել, այլ նաև պատմել են յուրաքանչյուրն իր կարդացածը, երբեմն էլ բարձրաայն ենք կարդացել, ապա հեքիաթներով շիլաշփոթ ենք ստեղծել և գուշակել, թե ո՛ր կերպարը ո՛ր հեքիաթից է:

Ճամբար՝ ճամբարի մեջ , Ստեփանավանի մոտ Գյուլագարակին կից անտառ, «Սոճուտ» դենդրոլոգիական այգի (հիմնադիր՝ լեհ անտառագէտ Էդմունդ Լեոնովիչ), Գեղարվեստի ավագ դպրոցի մի խումբ սովորողներ, դասավանդողներ: Ամեն ինչ ընթացավ ըստ  ծրագրի . մարմնամարզություն, նկարչական պլեներ, լուսանկարչական պլեներ, տեղեկատվական թերթիկների և գլխարկների տարածում, զբոսանք անտառում, զբոսանք դեպի Տորմակավանք, շրջակա միջավայրի մաքրում, գեղարվեստական-ստեղծագործական պլեներ, խաղեր, խարույկ: Շարունակել կարդալ “Հունիսյան պատում”

2013թ. հաշվետվություն՝ դիջիպատումով

d5a1-d5b4d5a1d5b6d5b8d682d5afd5b5d5a1d5b6jpg«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի Գեղարվեստի կրտսեր դպրոցում 2013 թվականի հունվարից մինչեւ ամառային ուսումնական ճամբար աշխատել եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ, օգոստոսին մասնակցել եմ ընթերցավարների վերապատրաստումներին, սեպտեմբերից Գեղարվեստի ավագ եւ կրտսեր դպրոցներում աշխատում եմ որպես ընթերցավար, ինչը համարում եմ տարվա իմ ձեռքբերումը, քանի որ գիրք կարդալ միշտ սիրել եմ, բայց չեմ մտածել, որ երբեւէ նման աշխատանք կունենամ: Կարեւոր չէ, թե մարդն ի՛նչ է աշխատում, կարեւոր է, թե ինչպե՛ս է աշխատում: Կարեւորում եմ կրթահամալիրում տեղի ունեցող ամեն ինչ: Շարունակել կարդալ “2013թ. հաշվետվություն՝ դիջիպատումով”

«Ընթերցամրցույթ»

24.12.2013.7-150x15024.12.201.12-150x150

Պատմում է Էլեն Աբգարյանը.

«Մենք գրքեր վերցրեցինք և սկսեցինք կարդալ: Երբ կարդացինք վերջացրեցինք, սկսեցինք պատմել մեր կարդացածը: Ես կարդում էի Աթաբեկ Խնկոյանի «Վատ ընկեր» առակը:

Առյուծը հիվանդ էր, բոլոր գազանները եկել էին նրան տեսնելու, բացի աղվեսից: Քանի որ ծեր գայլը վատ ընկեր էր, մատնեց աղվեսին: Երբ աղվեսին հազիվ գտան բերեցին, նա ասաց, որ արքան գայլի մորթին դարձնի իրեն մուշտակ, միսը ուտի, կլավանա: Առյուծը հավատաց նրան և այդպես էլ արեց: Շարունակել կարդալ “«Ընթերցամրցույթ»”

Գեղարվեստի դպրոցի հյուրը

151120136450_0

Սեբաստացու օրեր, Գրքի տոնի նախագծով Գեղարվեստի դպրոցի  հյուրն էր գրքի ձեւավորող Արփինե Գուլոյանը, ով այցելեց  գրադարանավար տիկին Մարգարիտայի ուղեկցությամբ: Ներկա էին  Գեղարվեստի ավագ եւ կրտսեր դպրոցների սովորողներ,  դասավանդողներ: Նա սիրով վարպետության դաս վարեց՝  ներկայացնելով գրքերի տպագրական եւ էլեկտրոնային տարբերակների ձեւավորման որոշ գաղտնիքներ: Մենք էլ ներկայացրեցինք կրթահամալիրի մեդիագրադարանը, պատմեցինք ընթերցասրահում իրականացվող բաց-դաս նախագծերի մասին, սովորողների հետ Ջեյմս Սոնդերսի «Պատից այն կողմ» պիեսի էլ. գրքի ստեղծման մասին, որը Արփինեն մասնագետի աչքով որակյալ անվանեց եւ մի քանի խորհուրդներ տվեց, որոնք ինձ համար որպես ընթերցավար շատ կարեւոր են, քանի որ Հայկուհի Հովհաննիսյանի նախագծով իրականացվող Կոմիտասյան թարգմանությունների էլ. գրքի ստեղծումն ընթացքի մեջ է:

Շարունակությունը՝ http://highsc.mskh.am/node/1330