Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն, նախաբան

Նախաբան
— Դե, ի՞նչ, կարդացի՞ք գիրքը:
— Կարդացի, ձերդ գերազանցություն:
— Ինչի ՞մասին կարդացիք, սիրելի՛ս: Պատմեք:
— Մոռացել եմ, ձերդ գերազանցություն:
— Նշանակում է, դուք չեք կարդացել կամ անուշադիր եք եղել… Այդպես չի կարելի:

Ա.Պ. Չեխով

Эврика!  Մենք  չենք կարողանում ընթերցել: Թվում է, թե հարյուրամյա տարիների ընթացքում գիրքը գիտելիքի կարևոր գործիք է եղել մարդկության ձեռքին:
Հիշելով պատմությունը, թե ինչպես է այն տարածվել սեպագիր արձանագրությունների, կավե աղյուսների միջոցով, ինչպես է պայքարել իր գոյության համար, համոզվում ենք, թե որքան քիչ ենք գնահատում այն, ինչ ունենք:
Արդ ինդուստրիալ դարը նոր հնարավորություն ընձեռեց տեղեկատվության հայթայթման համար: Այժմ մեկը գրում է, մյուսը՝ ներբեռնում, հաջորդը արտատպում՝ ստանալով անկանոն գիտելիքներ: Նշանավոր ստեղծագործություններ ընթերցողն աստիճանաբար իր տեղը զիջում է ինֆորմացիա ձեռք բերող ընթերցողին, որը մտնելով որևէ տեքստ, առանց հապաղելու վերցնում է իրեն մեկնած սերմերը: Հայացքը սահեցնելով տեքստին՝ քաղելով մտքին ու հայացքներին համապատասխանող հատվածներ ու համարելով, գտել է ճշմարտությունը, անմիջապես դուրս գալիս: Ավա՜ղ, դա թափառող ճշմարտություն է: Այն, որպես տեսիլք շուտով հալչում է: Շարունակել կարդալ “Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն, նախաբան”

Advertisements

Թանգարանների այցելուները սեբաստացու գլխարկներով

Մայիսի 17-ին, որպես շաբաթ օր, մեկնարկեց «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Այն հնարավորություն է տալիսհասարակության տարբեր խավերին տարաբնույթ նախագծերի միջոցով ծանոթացնել թանգարանային հավաքածուներին: Մենք ՝ ընթերցավարներս, գեղարվեստական գրքերի ակցիա-նվիրատվություն կազմակերպեցինք:  Անցորդները վերցնում էին իրենց նախընտրած գիրքը: Եղան մարդիկ, որ խնդրեցին դա կազմակերպել հեռավոր գյուղերում: Իսկ երբ տեղեկացան, որ մեր դպրոցի հեղինակային գրքերը հասել են ամենահեռավոր գյուղերը, շնորհակալություն հայտնեցին:Տարբեր վայրերում հանդիպեցինք նախկին սեբաստացիների և երիտասարդների, ովքեր արդեն իրենց երեխայի դպրոցի ընտրությունը կատարել էին: Տեղեկատվական թերթիկներն ու գլխարկները  երեկոյան մարդաշատ փողոցներում, այգիներում գտան իրենց տերերին:

Երվանդ Քոչարի թանգարան, Գաֆեսճյան թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան… ամենուրեք նոր ծանոթություններ: Ինձ թվում է՝  յուրաքանչյուրի հոգում արթնացրինք փոքրիկ սեբաստացուն նորից ու նորից  տեսնելու, նրա հետ շփվելու ցանկություն: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին:

Աղբյուրը

Մարիետ Սիմոնյանի ներդրումը հեղինակային մանկավարժության ծրագրերի ստեղծման գործում

Այսօր Մեդիադահլիճում «Ժամանակակից սեբաստացիները. Ճանաչո՞ւմ եք…»  նախագծի հյուրը Մարիետ Սիմոնյանն էր: Մանկավարժ, բազմաթիվ գրքերի, հոդվածների, թարգմունությունների հեղինակ, Դպիր ամսագրի խմբագիր Մարիետ Սիմոնյանի ներդրումը մեծ է հեղինակային մանկավարժության ծրագրերի ստեղծման գործում:

Կրթահամալիրի տարբեր դպրոցներից սովորողներ, դասավանդողներ, նախկին ուսանողներէին եկել այդ հանդիպմանը:

Դիլիջանից եկած ուսանողական ընկերուհին իր գալուստովանակնկալ մատուցեց

Մարիետին: Անկեղծ ու ջերմ  երկխոսություններում նորբացահայտումներ եղան:

Մարիետը մանկավարժական փորձառությունն անցկացրել էր  3-րդ դասարանում, դասվար՝Գոհար Քալանթարյանի մոտ: «Ես նրանից շատ բան եմ սովորել»,- խոստովանում է նա:

Հիշեցին դիպվածներ այդ տարիներից:

p1060582Արևիկ Ներսիսյանն էլ ներկայացնելով իր պատրաստած  տեսանյութը՝ չմոռացավ ասել, թեորքան հոգատար մայր  է Մարիետը:

Նոր ռադիոն ներկայացրեց իր հարցազրույցը  Մարիետի ուսանողների հետ: Այն շատսրտամոտ էր և բավական հիշողություններ արթնացնող:Իսկ Հակոբյան Էրիկի ջութակիմեղեդիները լցրեցին ամբողջ դահլիճը և հուզեցին ներկաներին: Սա էլ շնորհավորանք էրայդ առիթով: Հանդիպումն ավարտվեց Թումանյանի «Գանձեր ունեմ..»  բանաստեղծության խմբային կատարումով:  Տեսանյութը՝ Գայանե Գասպարյանի բլոգում

Մարիետ Սիմոնյան: Մեդիափաթեթ

Ընթերցասրահում հաճելի եռուզեռ է

 

 Ընթերցասրահ ներխուժած արևի շողերը իրենց հետ բերեցին ընթերցասեր փոքրիկներին:

Նանորի նվիրած նկարազարդ գրքերը շատ հավանեցին մեր փոքրերը: Թերթելով Փյունիկ հրատարակչատան կողմից ներկայացված «Հրաշալի հեքիաթներ» մատենաշարում ներկայացված նկարազարդումները՝ միանգամից կապվեցին գրքին:  Մեկ շաբաթվա ընթացքում 5-6 հեքիաթ կարդացած փոքրիկը դեռ ընկերոջը չի մոռանում պատմել գայլից ազատված Կարմիր գլխարկի, անտառում իր ետևից հացի փշրանքներ շաղ տվող Մատնաչափիկի, Քնած գեղեցկուհու շուրջը հավաքված փերիների, բացատի տարօրինակ տնակի, վերջապես իր եղբայրներին գտնող Անճոռնի բադիկի մասին պատմող հեքիաթները: Նրանք ուրախանում ու տխրում են հերոսների հետ: Շարունակել կարդալ “Ընթերցասրահում հաճելի եռուզեռ է”

Ինչպե՞ս կարդալ գրքեր/ Как читать книги. Թարգմանություն: Նախաբան

Տնտեսագիրության դոկտոր, պրոֆեսոր,

ՌԴ մշակությի վաստակավոր գործիչ
Բ.Ս.Եսենկինի՝ Մորտիմեր Ադլերի գրքի  նախաբանը

— Դե ի՞նչ, կարդացի՞ք գիրքը:
— Կարդացի, Ձերդ գերազանցություն:
— Ինչի ՞մասին էր, բարեկա՛մս: Պատմեք:
— Մոռացել եմ, Ձերդ գերազանցություն:
— Նշանակում է, դուք չեք կարդացել կամ անուշադիր` մեխանիկորեն եք կարդացել… Չեղա՜վ:
Ա.ՊՉեխով

Էվրիկա՜։  Մենք  չենք կարողանում ընթերցել: Թվում է, թե հարյուրամյակներ շարունակ գիրքը գիտելիքի կարևոր գործիք է եղել ժողովուրդների ձեռքին:
Հիշելով գրքի պատմությունը՝ ինչպես է ստեղծվել, տարածվել սեպագիր արձանագրությունների, կավե աղյուսների, մագաղաթի միջոցով, ինչպես է «պայքարել» իր գոյության համար, համոզվում ենք, թե որքան քիչ ենք ճանաչում և գնահատում այն, ինչ ունենք:
Պոստինդուստրիալ դարը տեղեկության հայթայթման նոր հնարավորություն է ընձեռել: Այժմ մեկը արտագրում է, մյուսը՝ ներբեռնում, երրորդը՝ պատճենում՝ սխոլաստիկ գիտելիքներ ստանալով: Նշանավոր ստեղծագործությունների ընթերցողն աստիճանաբար իր տեղը զիջում է ինֆորմացիայի սպառողին, որը, ինչպես ուրիշի տուն մտնողը, մտնում է տեքստի մեջ ու առանց հապաղելու դուրս գալիս, որպեսզի վերցնի մտածելու համար իրեն մեկնված սերմը: Հայացքը սահեցնելով տեքստի վրայով, քաղելով մտքի ու գաղափարների դրվագներ՝ համարում ենք, որ գտել ենք ճշմարտությունը: Ավա՜ղ, դա թափառող քամի է, որ մի ականջով մտնում է, մյուսից դուրս գալիս։ Եվ որպես տեսիլք՝ հալչում է ճանաչողության խորությունը։ Մենք նշանավոր գրքեր կարդալով չենք հասնում գագաթին, երբեմն նույնիսկ ինքներս մեզ չենք կարող ասել՝ ես կարդալ եմ սովորել, ես հասկանալ եմ սովորել, ես տեսնում եմ հոգին այն գրողի, ով ինձ իր աշխարհն է բերել, իր ապրումները, փորձը։
Այս գիրքը, որ գրվել է մինչև 2-րդ համաշխարհային պատերազմը, հնարավոր է, այսօր ավելի արդիական է, քան այն ժամանակ։ Համակարգչի և հեռուստացույցի էկրաններից վազող ժամանակակից տեղեկատվական հոսքի հետքն աննախադեպ աղքատ է։ Իհարկե, համացանցը ալեկոծեց հասարակությունը, և մենք տեսանք նորաձևության ուրիշ կտրվածք, երբ սկսեցին ավելի հաճախ խոսել էլեկտրոնային  գրադարանի մասին, այն մասին, որ շատ գրքեր են ներբեռնում և ունեն հսկայական թվային հարստություն։ Բայց ի՞նչ են ներբեռնում: Ինչո՞ւ: Զգո՞ւմ  են այդ գործողությունների ձևականությունը: Գիտե՞ն արդյոք՝ ովքեր են այդ գրքերը ստեղծել: Հասկանո՞ւմ են արդյոք այն մարդկանց, ովքեր իրենց գաղափարներն ուզում են մեզ փոխանցել, կամ գուցե անցյալն ու ներկան միացնել իրար և տեղափոխել ապագա: Հասկանո՞ւմ են արդյոք, որ իմաստ չունի նախնիների հետ զրուցել, եթե չես սովորել լսել։ Շարունակել կարդալ “Ինչպե՞ս կարդալ գրքեր/ Как читать книги. Թարգմանություն: Նախաբան”

Ընթերցավարի դիջիպատում

100_9018

Այս ուսումնական տարվա առաջին կիսամյակն ինձ համար նոր բացահայտումների սկիզբ դարձավ: Երբեք չէի մտածի, որ ընթերցավար լինելը նույնպես պատասխանատու աշխատանք է սովորողի ուսումնական գործունեության կազմակերպման համար: Շուրջ չորս տասնամյակ մեծ սիրով ու խանդավառությամբ աշխատել եմ տարբեր դպրոցներում՝որպես դասվար: Այդ մասնագիտությունն ինձ այժմ օգնում է հատուկ մոտեցում դրսևորելու բոլոր այն սովորողների նկատմամբ, ովքեր մտնելով ընթերցասրահ , թերթելով այս կամ այն գիրքը, ամսագիրը, փորձում են կարդալ և՛թղթային, և՛թվային տարբերակներով: Շարունակել կարդալ “Ընթերցավարի դիջիպատում”