Բա զանգը ո՞վ կախ կանի

Երեկ մասնակից եղա մի գիտաժողովի, որի մասին արդեն կայքում լուսաբանվել է, ուստի չեմ անդրադառնա մանրամասներին: Գիտաժողովի ընթացքում առաջացած մտորումներս եմ ուզում կիսել: Առաջին բառը, որ մտքովս անցավ. սովետմիություն:
Հաճախ հնչող ու բոլորիս հուզող հարցադրում. ինչո՞ւ երկիրն էս վիճակից դուրս չի գալիս: Հեռու մի գնա, նայի՛ր հասարակության ներսը. ինչ մտածողություն ունի այն, ինչ արժեքների կրող է: Եթե հանրությունն ընդհանրապես ճգնաժամի մեջ է (հոգևոր, արժեքային, բարոյական, մտավոր, գաղափարական, որոնց արդյունքում ֆինանսատնտեսական) դրանից անմասն չի կարող մնալ դպրոցը, եկեղեցին, բանակը (հաճախ քննադատության ենթարկվող օղակներ) և երեկվա գիտաժողովը, որը մեկ անգամ ևս առիթ տվեց առնչվելու մեր հանրության մտավորականների հետ, տվյալ դեպքում գրադարանային գործի վարպետների: Գիտաժողովի թե՛ կազմակերպիչները, թե՛ զեկուցողները և թե՛ ունկնդիրները գիտեին գիտաժողովի ձևական լինելու մասին: Շարունակել կարդալ “Բա զանգը ո՞վ կախ կանի”

Advertisements

Ամառային ընթերցասրահում

          

Ճամբարային առօրյան բազմազան դարձնելու իմ և Հասմիկ Ղազարյանի փորձն այսօր բացօթյա ընթերցասրահն էր Մայր դպրոցի հարակից այգում: Յուրաքանչյուրիս ձեռքին մեր սիրելի գրողի գիրքն էր, իսկ մտքում՝ օրը հաճելի սկսելու ցանկությունը: Առավոտյան սառը օդը լցված էր թաց հողի բույրով, ծիտիկների երգով ու ծառերի սոսափյունով: Պոեզիան տեղավորեցինք կենտրոնում, շրջանաձև նստոտեցինք ու սկսեցինք. Թումանյան, Չարենց, Տերյան, Սևակ, Մեծարենց, Քուչակ: Պոեզիայի հոսքը մերթընդմերթ համեմվում էր երգով: Մի բուռ տիեզերք էր ընթերցավար Լիաննայի կատարած մի կտոր օրորոցայինն ու ծտերի ձայնակցությունները: Վերջում Շուշան Ազատյանը մեզ համար կատարեց մի հատված իր սևակյան թարգմանությունից: Շարունակելի…

Աղբյուրը՝

 

«Թլպատվածները»․ շնորհանդես Էդիթ Պրինտ հրատարակչությունում

Օրերս «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ և ջանքերով կայացավ «Թլպատվածները» գրքի երկրորդ մասի շնորհանդեսը, որին հրատարակչության հրավերով մասնակցում էինք նաև մենք՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ներկայացուցիչներս` ես և քոլեջի ընթերցավար Լիլիթ Հարությունյանը։ Հանդիպմանը ներկա էին մտավորականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հեղինակ Հակոբ Սողոմոնյանը և նրա մտերիմները։  Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես սովորոբար անցնում են նման հանդիպումները․ ֆուրշետ, խմիչք, ճառեր ․․․ Շարունակել կարդալ “«Թլպատվածները»․ շնորհանդես Էդիթ Պրինտ հրատարակչությունում”

Հետադարձ հայացք

Որպես նախաբան պիտի ասեմ, որ․․․․

Ըստ անալիտիկ հոգեբանության հիմնադիր Գ․ Յունգի տեսության մարդու անձնային աճի ուղին սպիրալաձև է, և մարդն անընդհատ վերադառնում է նույն կենսական հարցադրումներին, բայց յուրաքանչյուր պտույտի ժամանակ նա հայտնվում է ավելի բարձր մակարդակի վրա։ Եթե սա տեղափոխենք ու պրոեկտենք հանրության վրա, պիտի համարձակվեմ նկատել, որ մինչև վերջին՝ 100-150 տարին սկիզբ առած գործընթացները, մարդկությունը (գոնե Արևելքում) հենց այսպես էլ անցել է իր ճանապարհը (մեզ համար միջնադարը բոլորովին էլ խավար չէր)։ Մարդն, ու հետևաբար, հասարակությունը իր ընթացքն ապահովելու համար անընդհատ իրեն համակարգի (ընտանեկան, պետական) մեջ տեղավորելու, իր առջև ապրելու նպատակ դնելու պահանջ ունի։  Բայց ամեն պտույտի ժամանակ մարդը հինը  ժխտելու, քանդելու ու նորը կառուցելու անհրաժեշտություն է զգում, որը բնական ու անհրաժեշտ գործընթաց է։ Շարունակել կարդալ “Հետադարձ հայացք”

Հետադարձ հայացք

Որպես նախաբան պիտի ասեմ, որ․․․․

Ըստ անալիտիկ հոգեբանության հիմնադիր Գ․ Յունգի տեսության մարդու անձնային աճի ուղին սպիրալաձև է, և մարդն անընդհատ վերադառնում է նույն կենսական հարցադրումներին, բայց յուրաքանչյուր պտույտի ժամանակ նա հայտնվում է ավելի բարձր մակարդակի վրա։ Եթե սա տեղափոխենք ու պրոեկտենք հանրության վրա, պիտի համարձակվեմ նկատել, որ մինչև վերջին՝ 100-150 տարին սկիզբ առած գործընթացները, մարդկությունը (գոնե Արևելքում) հենց այսպես էլ անցել է իր ճանապարհը (մեզ համար միջնադարը բոլորովին էլ խավար չէր)։ Շարունակել կարդալ “Հետադարձ հայացք”

Ծեսի խորհուրդը

Ծեսն ի հայտ է եկել մարդու՝ իրեն, ժամանակն ու տիեզերքն ընկալելու առաջին փորձերի հետ և այն խիստ խորքային, անգիտակցական երևույթ է։ Յուրաքանչյուր ժողովրդի ծես, հեքիաթ, առասպել բացահայտում է նրա աշխարհընկալումը։ Այն անընդհատ շարժման մեջ է, քանի դեռ ապրում է տվյալ ժողովուրդը։ Ծեսն անցյալից եկած ավանդույթ չէ, այն նաև ներկա է (մենք այսօր էլ մեր կենցաղում, առօրյայում բազմաթիվ, մեզ համար կարևոր ծեսեր ունենք, որոնք երբեմն օտար մշակույթներից արված պատվաստումներ են և, որպես կանոն, երկար կյանք չունեն)։ Պարզապես անցյալից եկած ծեսերն ու ավանդույթները (վերջինս չշփոթել ադաթի հետ) հազարամյակների ճանապարհ են անցել՝ անընդհատ հարստանալով ու հարստացնելով և յուրաքանչյուր էպոխայից իրենց պետքկանը մաղելով ու վերցնելով։ Ահա ավանդական ծեսի գլխավոր և անփոխարինելի հատկանիշը։ Այդ հսկա ժառանգությունը պահելն ու զարգացնելը պարզապես անհրաժեշտություն է։ Ավանդական ծեսը ներկա դարձնելու պարտադիր պայմանը ծեսի կենդանացման, արդիականցման ու փոխանցելիության ընթացքի ապահովումն է, իսկ այն կենդանանում, մարմին է առնում հենց կատարոմ ես, որովհետև թղթի վրա այն պարզապես ինֆորմացիա է։ Շատ կարևոր է նաև, որ մասնակիցներն իենց պատասխանատու զգան ստացած գիտելիքն ու ոգին տարածելու և փոխանցելու գործում։ Շարունակել կարդալ “Ծեսի խորհուրդը”

Տեառնընդառաջի խարույկահանդեսի նախագիծ

1. Ծեսի տեսական մասի պատասխանատու՝ Վահե սարկավագ և Նունե Մովսիսյան

2. Ծիսական երգի պարի խորհրդատու և համակարգող՝ Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան և Արշակ Գասպարյան

3. Ծիսական ուտեստների պատասխանատու՝ Լիլիթ Մելքոնյան, Վանուհի Սիմոնյան, Լիանա Տեր-Պողոսյան

4. Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ՝ ձիավորի այցը ապահովում է Վահե սարկավագը

5. Փայտի ապահովումը՝ փայտամշակման արտադրամաս

6. Տեխնիկական պատասխանատու՝ Կարեն Խաչատրյան,

7. Ծիսական մասի նկարահանում՝ TV MSKH Շարունակել կարդալ “Տեառնընդառաջի խարույկահանդեսի նախագիծ”