Մերաբ Մամարդաշվիլի «Գրաքննադատությունը որպես ընթերցանության գործընթաց»

Մերաբ Մամարդաշվիլի

Ես ուզում եմ կիսվել գրաքննադատություն կոչվածի վերաբերյալ անձնական տպավորություններով (նկատի ունենալով, իհարկե, փիլիսոփայի տպավորությունները): Վերջ ի վերջո և՛ փիլիսոփայությունը, և՛ ցանկացած այլ արվեստի տեքստ հանգում է կենսական հարցերին` սեր, մահ, գոյության իմաստ ու արժանապատվություն, այն ամենին, ինչը մենք իրապես զգում ենք կյանքում ու սպասում դրանից և, ակնհայտ է, մենք ընթերցում ենք  այն, ինչը մոտ է մեր հոգեկան փորձին: Այն, ինչը մեր հոգու մեջ չի ընկղմվում, մեզ համար գրականություն չէ: Գրականության ինչ որ հատվածներ մեզ համար փակված են ուղղակի այն պատճառով, որ նրանք, երևի, չեն համընկնում մեր կյանքի ուղու և ամենագլխավոր գործընթացի՝ սեփական անձի բացահայտման հետ այն բանում, ինչի մասին հուշում է ընթերցանությունից ստացած տպավորությունը: Եվ դրան, երևի, գրաքննադատը չպիտի դիպչի: Շարունակել կարդալ “Մերաբ Մամարդաշվիլի «Գրաքննադատությունը որպես ընթերցանության գործընթաց»”

Ճամբարային տրամադրություններ

      

Այնքան եռուն է ճամբարային կյանքը: Ինչ չէինք հասցրել, արեցինք՝ ճանաչեցինք միմյանց, խաղացինք իրար հետ, երգեցինք, խոսեցինք կարևոր ու անկարևոր բաների մասին, է՜հ, հիմա նույնիսկ անկարևորը իր տեղն ունի: Ճամբարը իր թեթևությամբ է առանձնանում: Մենք մի ընտանիքի նման դարձանք, միասին ճամփա ընկնելը, միասին պաղպաղակ անուշ անելը, ֆիլմ դիտելն ու շախմատ խաղալը, ընթերցելն ու վերլուծելը մի՞թե ընտանիքին չէ հատուկ: Այս օրերին ապացուցվեց, որ ընթերցանությունը կարող է այնքան բազմազան լինել: Ես հեքիաթներ շատ եմ սիրում և համոզված եմ, որ բոլորն էլ իրենց հեքիաթն են կրում իրենց մեջ: Մանկությանը ինքը մի հեքիաթ է ու կարծես մի մեծ աշխարհ է հրաշքներով շրջապատված: Շարունակել կարդալ “Ճամբարային տրամադրություններ”

Մուսան լեռան վրա

Մուսալեռ գյուղում անցավ մեր Մայիսյան հավաքի վերջին հանդիպումը: Ծանոթացանք դպրոցին, ներկայացրինք կրթահամալիրի բոլոր կառույցներն ու հատկապես նրա ուսումնական գործընթացում ՏՀՏ-ի օգտագործման ուղղությամբ կատարվող քայլերն ու հաջողությունները, փորձն ու հեռանկարները:       

Աղբյուրը՝ 

Նոր դպրոցին հյուր

Նոր դպրոցը իր հյուրընկալ դռներն էր բացել մեր առջև: Ներկայացվեցին բազմաթիվ հաջողված ու բազմազան նախագծեր՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթները, հեքիաթ ընկերոջը, ծառատունկը Ավագ դպրոց-վարժարանի հետ և ուրախ ճանապարհորդություններով զվարճալի ու գրավիչ մաթեմատիկան ու ֆիլմեր, ֆիլմեր…  Որպես գեղեցիկ վերջաբան՝ տիկին Երանուհին պատմեց ընթերցաասրահի մասին: Այս ուսումնական տարվա ընթացքում ընթերցասրահում ընթերցողների մի մեծ բանակ է հավաքվել: Սովորողները խնամում, հոգ են տանում գրքերին, նվիրում նորերը և ընթերցում: Գրքերի նվիրատվությամբ զբաղվում են ոչ միայն սովորողները, այլ նաև ծնողները, իսկ ընթերցասրահի հիմնական հաճախորդները գիրքը ընթերցելուց հետո նրա մասին պատմում են կայքում և խորհուրդ տալիս իրենց ընկերներին: Կենտրոնական գրադարանի կողմից Նոր դպրոցի ընթերցասրահն այդ օրը համալրվեց նոր գրքերով և երեխաները միահամուռ ձեռքն առան նոր ու գեղեցիկ գրքերը և համոզված եմ, որ դրանք էլ դարակին երկար դրված չեն մնա: 

   

Աղբյուրը՝  

ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանի սեմինարը:

Սեմինարը սկսվեց ավելի վաղ, քան ծրագրվել էր, որովհետև տեղեկատվական ոլորտը բոլորի կողմից ամենապահանջվածն է: Պարոն Հայրապետյանը նախ հարցրեց ուսուցման մեթոդների, կիրառվող գործիքների, դրանց նպատակային կիրառման մասին: Շատ հետաքրքիր պատմեց չորորդ դասարանցի Լիլիթը բլոգուսուցման, էլ. հասցեյի միջոցով ուսուցչի հետ հաղորդակցության ու դասերի պատրաստման իրեն հայտնի բոլոր նրբությունները: Ներսես Հայրապետյանը առաջին տարին չէ, որ կապ է պաշտպանում կրթահամալիրի, մասնավորապես գրադարանի հետ: Ուսումնական ծրագրերը այնքան բուռն են զարգանում, որ ամեն այցելություն մի նոր բան է բացահայտում: Հատկապես շեշտը դրվեց Դիջիտեքի վրա, նրա հնարավորությունների, զարգացման և նշանակության վրա: Ներկայացվեցին սովորողների կազմած թվային գրքերից մի քանիսը, որոնք ներկայացված են Դիջիտեքի «Թվային գիրք, մեդիագրադարանի փաթեթ» անվանակարգում և հարստացնում են գրադարանն ու ուսումնական նյութ հանդիսանում ոչ միայն այդ պահի համար, այլ դառնում գրադարանի բազմաթիվ այցելուներին հասանելի ընթերցանության և ուսումնառության միջոց: Շարունակել կարդալ “ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանի սեմինարը:”

Կգամ, իհարկե կգամ…

Դասարան անիվների վրա ծրագիրը շարունակվում է: Այս անգամ գրքերով բեռնված ուղևորվեցինք Երևանի թիվ 2 հատուկ դպրոց: Մեզ հետ վերցրել էինք 1-4-րդ դասարանների համար նախատեսված ընթերցարաններ, թվաբանության գրքեր, երգարաններ: Ճանապարհվեցինք ծանր սրտով, սպասում էինք ընկճված ու տխուր երեխաների ու մութ, անբովանդակ կացարանի, բայց ամեն ինչ այլ էր: Ժպտերես չարաճճի, աշխույժ երեխաների մի խումբ, որը աճում, զգում, հրճվում էր: Միասին երգեցինք, ծիծաղեցինք ու  ջերմացանք և չզգացինք, թե ինչպես անցան ժամերը ու միայն երեկոյան կողմ բաժանվեցինք: Տնօրենը մեզ հետ երկար զրուցեց դպրոցի խնդիրների ու նպատակների մասին: Հանդիպման այդ հատվածը գլխիկոր անցկացրի, մտքերս պտտվում էին այդ անլուծելի թվացող խնդրի շուրջ. անհատի տեղեկատվության պակաս, պետական մոտեցման և  շրջակա միջավայրի կազմակերպման գործում անհատական մոտեցման լրիվ կամ մասնակի բացակայություն: Սա այն դեպքն է, երբ գարունը մեկ ծաղկով անցկացնելը դարձել է իրականություն: Դպրոցը երեխաներին ուղեկցում է մինչև  իններորդ դասարան ու հետո սկսվում է անհայտությունը: Ինչպե՞ս, որտե՞ղ, ի՞նչ անել… հարցեր, որոնց պատասխանները օդում կախված են մնում:

Երաժշտությունն ու արվեստը այնպիսի միջավայր են ստեղծում, երբ ամենը մոռացվում ու անկարևոր է դառնում: Երաժշտության ուսուցչուհին, որը նաև կիրակնօրյա դասավանդման պատասխանատուն է՝ Տիկին Տիրուհին հուզված պատմում էր իր աշխատանքի մասին ու մեզ էլ հուզեց: Մենք պատմեցինք կրթահամալիրի մասին, խոսեցինք խնդիրների լուծման ճանապարհների, մեթոդների, հնարավոր համատեղ անելիքների մասին: Նրա հետ պայմանավորվեցինք հանդիպումներ կազմակերպել մեր փոքրիկների երգչախմբի հետ և երգ ու պարի ընդհանուր պարապմունք անցկացնել միասին: Եթե սկզբում փոքրիկը ձեռքս բռնել հարցնում էր. «Ի՞նչ եք մեզ բերել», հիմա ականջիս շշնջաց. «Իլի կգա՞ս ինձ մոտ»: «Կգա՛մ, իհարկե կգամ»

Պետք է նաև գրքո՛վ զինենք մեր բանակը

«Դասարան անիվների վրա» նախագիծը այս անգամ էլ մեզ տարավ ԶՈւ թիկունքի զորամաս: Նախնական պայմանավորվածության համաձայն մեր փոքր խումբը զինվորականին վայել ճշտապահությամբ ճանապարհ ընկավ: Մեզ հետ գրքերի մի քանի կապոց էինք վերցրել և փոխգնդապետ Ռաֆայել Մեսրոպյանի ուղեկցությամբ բարեհաջող տեղ հասանք: Մեզ դիմավորեց զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Հրայր Վարդանյանը՝ շատ հանգիստ, զուսպ և սիրալիր ժպիտով: Միանգամից աշխուժացած տղաները չէին համբերում ամեն ինչ տեսնել ու հարցերի տարափ տեղացին նրա վրա: Բոլոր հարցերին համբերատար ու հակիրճ պատասխաններ ստանալով մնում էր միայն ուշադիր լսել ու տեսնել:

Ինձ ամենից շատ հետաքրքրում էր զորամասի գրադարանը, որը գտնվում էր ակումբի տարածքում: Այստեղ , դահլիճի ու հանգստի սրահի հետ տեղ էր գտել փոքրիկ, հաճելի, լուսավոր մի սենյակ, որտեղ գրադարակներում շատ յուրօրինակ ձևով շարված էին գրքեր ու լրագրեր: Երևում էր, որ գրադարանում գեղեցկության ու կարգապահության զգացումով կին էաշխատում, սակայն պակասում էր գրադարանավարի մասնագիտական մոտեցումը: Պարոն Վարդանյանը պարզաբանեց, որ զորամասերի մեծ մասում հատուկ գրադարանային կրթություն ունեցող գրադարանավարներ չեն աշխատում, բայց Պաշտպանության նախարարությունը ծրագրում է հատուկ ուշադրության կենտրոնում պահել գրադարանները, վերակազմավորելով ու հագեցնելով դրանք ժամանակակից պահանջներին համապատասխան: Ես կրթահամալիրի պատրաստակմությունը հաղորդեցի գրադարանավարների համապատասխան վերապատրաստումն իրականացնելու «Տիգրան Հայրապետյան» գրադարանի բազմափորձ մասնագետների կողմից, հավելելով, որ աշխարհում արդեն բավականին առաջ անցած թվայն գրադարանները կարող են հասանելի դառնալ և համակարգչի օգտագործումը դարձնել նպատակային: Գրադարանից հետո մի փոքր շրջեցինք տարածքում: Տղաները շատ ոգևորվեցին, երբ պարոն Վարդանյանը հայտնեց, որ AK-74-ի ցուցադրում և մասնակի քանդման ու հավաքման ուսուցում կլինի: Այսպես ծանոթացանք կապիտան Վհագն Հարությունյանի հետ: Առանձին պիտի խոսեմ այդ իրական, մարդկային, կիրթ ու զուսպ, համբերատար ու պրոֆեսիոնալ մարդու մասին: Նրա գլխավորությամբ տղաները այնքան շուտ ընկալեցին զենքի կառուցվածքի ու կիրառման մասին այդ դաս-ծանոթությունը, որ գործնականում ոչ մի անհասկանալի մաս չմնաց: Արմանը ինչպես միշտ ամեն ինչ ձեռքով փորձեց: Մինչ տղաները փոխգնդապետ Մեսրոպյանի հետ զենքի հետ էին ծանոթանում, մենք մի փոքր զրույց ունեցանք պարոն կապիտանի հետ: Իմ այն հարցին, թե հնարավորությունն օգտագործելով ի՞նչ կփոխանցեր նա դպրոցներին ապագա զինվորներին ուսուցանելու և պատրաստելու գործում: Նա միայն մի բան կարևորեց. «Ինչքան կարող եք լավ սովորեք, տղերք…»

Աղբյուրը՝