Ինչպես ընթերցել գիրքը: Գլուխ 7 . Բազմաթիվ կանոններից դեպի միասնական հմտություն

– 1 –

Գիրքը վարժ կարդալու համար անհրաժեշտ է ընթերցել մի քանի անգամ: Ամենաքիչը երեք անգամ, եթե գիրքն ունի հատուկ ուշադրության կարիք: Թող ձեզ չվախեցնեն այս պահանջները,լավ ընթերցողը կարող է միաժամանակ գիրքը կարդալ երեք անգամ: Դա չի նշանակում պարտադիր«երեք անգամ իրար հետևից»: Ճշգրիտ երեք անգամ ասելով ես ի նկատի ունեի,որ գոյություն ունի գիրք կարդալու երեք եղանակ,որոնք պետք է անպայման կիրառել, եթե ուզում ես իսկապես գիրքն ընթերցել: Օգտակվետ կարդալու հնարավոր քանակը կախված է ,թե´ տվյալ գրքից, թե´ մասամբ ձեր մտքի ճկունությունից և ջանասիրությունից: Կրկնում եմ, երեք եղանակով կարդալ միայն անհրաժեշտ կլինի սկզբում, երբ դեռ անփորձ եք: Շարունակել կարդալ “Ինչպես ընթերցել գիրքը: Գլուխ 7 . Բազմաթիվ կանոններից դեպի միասնական հմտություն”

Ընթերցանության խրախուսման մեթոդները կրտսեր դպրոցում

Ինչո՞ւ է գրքեր կարդալը լավ, ինչո՞ւ պետք է սովորողին հորդորել կարդալ:

Ինչպե՞Мое фото 5ս  ընթերցանությունը կրտսեր դպրոցականի համար դարձնել հետաքրքիր:

Ելնելով այն կարճ ուսումնական փորձառությունից, որ բախտ եմ ունեցել անցնել կրտսեր դպրոցականների շրջանում` պետք է ասեմ, որ ցանկացած ուսումնական գործունեություն, որտեղ  բացակայում է խաղը,  սովորողի համար դառնում է անհետաքրքիր, ժամանակի աննպատակ վատնում:
Նախ սկսենք նրանից, որ մարդը միշտ է խաղում, իր ողջ կյանքի ընթացքում, թեպետ կարծում է, թե հասուն տարիքում էլ չի խաղում, գործում է հավասարակշռված, բայց, ի վերջո, խաղը երբեք չի դադարում, ուղղակի փոխվում է մեկ այլ տեսակի:
Փնտրում ես՝ ի՞նչ կապ կա խաղի և ընթերցանության միջև. կապ կա, այն էլ  շատ ուղիղ: Եկեք երկու հարց քննարկենք.
Ո՞ր գրքերն ենք մենք հիշում տարիներ անց: Հիշում ենք այն գրքերը,  որոնց մեջ մենք մեր տեսակն ենք գտել կամ երազանքները, վախերն ենք հաղթահարել, եթե գիրքը իր բովանդակությամբ չի համապատասխանում ո՛չ մեր ներկային, ո՛չ հեռավոր ապագայի երազանքներին, ձգտումներին  և ո՛չ էլ մեր վախերին, չի տպավորվում մեր մեջ: Կարդում ես գիրքը ու մտնում ես կերպարի մեջ՝ ապրում նրա հույզերով, ուրախանում հաջողություններով: Թվում է ՝ հանգիստ ֆիզիկական վիճակում ենք, կարդում ենք նստած կամ պառկած, բայց միտքը թևածում է՝ ստիպելով կտրվել իրականությունից:
Խաղն ազատ հոգեվիճակ է: Երբ ուսումնական գործընթացի ժամանակ սովորողին ասում ես՝ դե եկեք հիմա խաղանք:  Ի՞նչ է անում նա, մի՞թե չի թռչկոտում, ուրախանում, կարծես իրեն ազատեցին  ծանր աշխատանքից, ուրեմն,  եթե գործ ունենք երեխայի հետ, պետք է  սկսել հենց նրա ազատությունից՝ խաղից:
Ընթերցավարի իմ աշխատանքն ստիպեց ինձ ավելի լուրջ վերաբերվել գրքերի ընտրությանն ու մատուցման ձևերին: Սկսեցի ուսումնասիրել իմ փոքրիկ սովորողների ցանկությունները, խոսում էի նրանց հետ իրենց երազանքներից, նկարում էինք, երևակայում, ինքներս էինք պատմություններ հորինում, հետո  պատմում էի նրանց, որ մեզ նման էլ կան մարդիկ, ովքեր ուրիշ երկրներում ուրիշ ժամանակներում են ապրել ու մեզ պես պատմություններ են գրել, և նրանք ոգևորված ուզում էին կարդալ այդ պամությունները: Ինչպես ցանկացած գործունեություն, այնպես էլ ընթերցանությունը, պետք է խթան դառնա կրտսեր դպրոցականի հոգեբանական աճի զարգացման գործում:
Ընթերցանության ժամանակ քննարկումներ էինք կազմակերպում. առանձնացնում կերպարները, երեխաները հիմնավորում էին, որ սիրում են այս կամ այն կերպարը, որովհետև նման է իր բարի հորաքրոջը, կամ իրենց բակի հոգատար տատիկին: Երեխան կարդում է ու մտքով հերոսներին մոտեցնում իր աշխարհին, նրան դուր է գալիս մտնել ուրիշի աշխարհը՝գտնել այնտեղ ծանոթ ու անծանոթ կերպարներ:
Որոնելը սովորողի մեծագույն կարողություններից է, որ օգնում է նրան զարգացնել իր մտավոր կարողությունները, երևակայել, բացահայտել:

4-րդ դասարանի սովորղների և դասվար Տաթև Մելքոնյանի հետ կազմեցինք թումանյանական օրերի ամփոփման նախագիծը, մշակեցի խաղերի փաթեթ, որով ամփոփեցինք յուրացրած գիտելիքները, նախագծի շրջանակներում համատեղ ուժերով բեմադրեցինք ստվերային թատրոն՝ հեքիաթների շիլափլավ, սյուժեն երևակայեցինք. ստեղծագործական աշխատանքի շուրջ ներգրավված էր ամբողջ դասարանը: Արդյունքում ունեցանք հրաշալի բեմադրություն, ոգևորված խաղ-վիկտորինայի հարցերից՝սովորողներն ամփոփեցին իրենց ձեռքբերած գիտելիքները:
Նույն կերպ և ամփոփեցինք աղայանական օրերը: Դասվար Սեդա Խաչատրյանի գլխավորությամբ  կազմեցինք աղայանական օրերի ամփոփման նախագիծը, մշակեցի խաղերի փաթեթ, սովորողները մեկ օրում դասվարի ղեկավարությամբ բեմադրեցին «Մանուկ խանը» ՝ ձեռքի տակ եղած իրերն իրենց հարմարեցնելով: Սա վկայությունն էր այն բանի, որ ուսումնական գործունեությունը պետք է և նպատակային է, երբ ուղղված է լինում սովորողի պահանջներին և հարմարեցվում է նրա առանձնահատկություններին՝ ստեղծական միտք, ակտիվ մասնակցությունև իրագործելու կարողություն:
Այս անգամ էլ ընթերցասրահը լի էր ակտիվ, կենսուրախ, ինքնավստահ ընթերցողներով, ովքեր խելացի պատասխաններով չէին զիջում մեկը մյուսին:
Հաճախ էի ընթերցասրահում  տեսնում «Ռենջերներով» ոգևորված  սովորողների, հենց այդտեղ էլ միտք ծնվեց ստեղծել մանկական այնպիսի կերպարներ, որոնք իրենց տեսքով կգրավեն սովորողին, կդառնան այլընտրանք, նրանց կհամախմբեն նպատակի շուրջ: Արդյունքում ծնվեց «Հեքիաթականչ» նախագիծը:  Այսօր ընթերցողը «Հեքիաթականչ» հաղորդման շնորհիվ ձեռք բերեց  երկու նոր ընկեր՝ Զանգակն ու Բամբակը, ովքեր պատմում են հեքիաթներ և շարունակությունը թողնում, որ սովորողը ստեղծագործի՝ գրելով պատմությունը կարծիքներ բաժնում:
Այսօր չեմ կարող ասել, որ «Ռենջերները» զիջել են իրենց տեղը , բայց հուսամ, որ մի օր դրան էլ կհասնեմ, սովորողներն այսօր ընթերցասրահ գալիս են սիրով , կարդում են, ուզում են, որ իրենց ստեղծագործությունները հնչեն հաղորդման ժամանակ:
Ընթերցասրահը դադարեց լոկ գրքերով բեռնված պահարաններ ու չորս պատեր լինելուց, տունը դարձավ ընթերցասրահ, բլոգը դարձավ ընթերցասրահ. այնտեղ, որտեղ կարդում ու ստեղծագործում ենք,  ընթերցասրահ է:

Շարունակել կարդալ “Ընթերցանության խրախուսման մեթոդները կրտսեր դպրոցում”

Հունիսյան պատում

OLYMPUS DIGITAL CAMERA

Գեղարվեստի կրտսեր դպրոցի երկարացված օրվա խմբերի հետ կազմակերպել եմ ընթերցանություն՝  դասարանում և կրտսեր դպրոցի ընթերցասրահում, որի ընթացքում սովորողները ոչ միայն կարդացել, այլ նաև պատմել են յուրաքանչյուրն իր կարդացածը, երբեմն էլ բարձրաայն ենք կարդացել, ապա հեքիաթներով շիլաշփոթ ենք ստեղծել և գուշակել, թե ո՛ր կերպարը ո՛ր հեքիաթից է:

Ճամբար՝ ճամբարի մեջ , Ստեփանավանի մոտ Գյուլագարակին կից անտառ, «Սոճուտ» դենդրոլոգիական այգի (հիմնադիր՝ լեհ անտառագէտ Էդմունդ Լեոնովիչ), Գեղարվեստի ավագ դպրոցի մի խումբ սովորողներ, դասավանդողներ: Ամեն ինչ ընթացավ ըստ  ծրագրի . մարմնամարզություն, նկարչական պլեներ, լուսանկարչական պլեներ, տեղեկատվական թերթիկների և գլխարկների տարածում, զբոսանք անտառում, զբոսանք դեպի Տորմակավանք, շրջակա միջավայրի մաքրում, գեղարվեստական-ստեղծագործական պլեներ, խաղեր, խարույկ: Շարունակել կարդալ “Հունիսյան պատում”

Բա զանգը ո՞վ կախ կանի

Երեկ մասնակից եղա մի գիտաժողովի, որի մասին արդեն կայքում լուսաբանվել է, ուստի չեմ անդրադառնա մանրամասներին: Գիտաժողովի ընթացքում առաջացած մտորումներս եմ ուզում կիսել: Առաջին բառը, որ մտքովս անցավ. սովետմիություն:
Հաճախ հնչող ու բոլորիս հուզող հարցադրում. ինչո՞ւ երկիրն էս վիճակից դուրս չի գալիս: Հեռու մի գնա, նայի՛ր հասարակության ներսը. ինչ մտածողություն ունի այն, ինչ արժեքների կրող է: Եթե հանրությունն ընդհանրապես ճգնաժամի մեջ է (հոգևոր, արժեքային, բարոյական, մտավոր, գաղափարական, որոնց արդյունքում ֆինանսատնտեսական) դրանից անմասն չի կարող մնալ դպրոցը, եկեղեցին, բանակը (հաճախ քննադատության ենթարկվող օղակներ) և երեկվա գիտաժողովը, որը մեկ անգամ ևս առիթ տվեց առնչվելու մեր հանրության մտավորականների հետ, տվյալ դեպքում գրադարանային գործի վարպետների: Գիտաժողովի թե՛ կազմակերպիչները, թե՛ զեկուցողները և թե՛ ունկնդիրները գիտեին գիտաժողովի ձևական լինելու մասին: Շարունակել կարդալ “Բա զանգը ո՞վ կախ կանի”

Մերաբ Մամարդաշվիլի «Գրաքննադատությունը որպես ընթերցանության գործընթաց»

Մերաբ Մամարդաշվիլի

Ես ուզում եմ կիսվել գրաքննադատություն կոչվածի վերաբերյալ անձնական տպավորություններով (նկատի ունենալով, իհարկե, փիլիսոփայի տպավորությունները): Վերջ ի վերջո և՛ փիլիսոփայությունը, և՛ ցանկացած այլ արվեստի տեքստ հանգում է կենսական հարցերին` սեր, մահ, գոյության իմաստ ու արժանապատվություն, այն ամենին, ինչը մենք իրապես զգում ենք կյանքում ու սպասում դրանից և, ակնհայտ է, մենք ընթերցում ենք  այն, ինչը մոտ է մեր հոգեկան փորձին: Այն, ինչը մեր հոգու մեջ չի ընկղմվում, մեզ համար գրականություն չէ: Գրականության ինչ որ հատվածներ մեզ համար փակված են ուղղակի այն պատճառով, որ նրանք, երևի, չեն համընկնում մեր կյանքի ուղու և ամենագլխավոր գործընթացի՝ սեփական անձի բացահայտման հետ այն բանում, ինչի մասին հուշում է ընթերցանությունից ստացած տպավորությունը: Եվ դրան, երևի, գրաքննադատը չպիտի դիպչի: Շարունակել կարդալ “Մերաբ Մամարդաշվիլի «Գրաքննադատությունը որպես ընթերցանության գործընթաց»”

Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն, նախաբան

Նախաբան
— Դե, ի՞նչ, կարդացի՞ք գիրքը:
— Կարդացի, ձերդ գերազանցություն:
— Ինչի ՞մասին կարդացիք, սիրելի՛ս: Պատմեք:
— Մոռացել եմ, ձերդ գերազանցություն:
— Նշանակում է, դուք չեք կարդացել կամ անուշադիր եք եղել… Այդպես չի կարելի:

Ա.Պ. Չեխով

Эврика!  Մենք  չենք կարողանում ընթերցել: Թվում է, թե հարյուրամյա տարիների ընթացքում գիրքը գիտելիքի կարևոր գործիք է եղել մարդկության ձեռքին:
Հիշելով պատմությունը, թե ինչպես է այն տարածվել սեպագիր արձանագրությունների, կավե աղյուսների միջոցով, ինչպես է պայքարել իր գոյության համար, համոզվում ենք, թե որքան քիչ ենք գնահատում այն, ինչ ունենք:
Արդ ինդուստրիալ դարը նոր հնարավորություն ընձեռեց տեղեկատվության հայթայթման համար: Այժմ մեկը գրում է, մյուսը՝ ներբեռնում, հաջորդը արտատպում՝ ստանալով անկանոն գիտելիքներ: Նշանավոր ստեղծագործություններ ընթերցողն աստիճանաբար իր տեղը զիջում է ինֆորմացիա ձեռք բերող ընթերցողին, որը մտնելով որևէ տեքստ, առանց հապաղելու վերցնում է իրեն մեկնած սերմերը: Հայացքը սահեցնելով տեքստին՝ քաղելով մտքին ու հայացքներին համապատասխանող հատվածներ ու համարելով, գտել է ճշմարտությունը, անմիջապես դուրս գալիս: Ավա՜ղ, դա թափառող ճշմարտություն է: Այն, որպես տեսիլք շուտով հալչում է: Շարունակել կարդալ “Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն, նախաբան”