Ամանորյա նախագիծ

Christmas tree lights out of focus

Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 14

Մասնակիցներ՝ ավագ դպրոցի սովորողներ  11-րդ դասարան

Խորհրդատու՝ Մարի Գաբանյան

Նախագծի անվանումը ՝  «Ամանորյա հրաշք»

Նպատակ՝  նկատել, հասկանալ և գնահատել իսկական հրաշքը  իրենց կյանքում և շրջապատում: Շարունակել հավատալ հրաշքներին:

Խնդիր՝Ապահովել ամանորյա տրամադրություն, երևակայական, ստեղծագործական մտքի զարգացում,նոր աշխարահայացքի ձևավորում: Կյանքում,շրջապատում տեղի ունեցող երևույթների նկատմամբ , նոր տեսանկյուն,նոր վերաբերմունք,նոր ընկալում:

Անհրաժեշտ իրեր ՝տեսախցիկ, լուսանկարչական ապարատ, ամանորյա զարդարանքի պարագաներ:

Միջավայր՝ ընթերցասրահ

Արդյունք՝ տեսաֆիլմ, նկարաշար, պատումներ, հրապարակումներ բլոգում:

Աղբյուր՝ Գայանե Վարդանյանի բլոգ:

Աշխատանքային պրակտիկա ավագ դպրոցի ընթերցասրահում

d0b7d0b0d0b3d180d183d0b6d0b5d0bdd0bdd0bed0b5-1d0b7d0b0d0b3d180d183d0b6d0b5d0bdd0bdd0bed0b51img_3350img_3363img_3378img_3410img_3411img_3466

Շատ կարևոր ու հետաքրքիր է,երբ  պատասխանատվություն ես վերցնում կատարել մի աշխատանք,ինչը անելու համար սովորել ես և եկել է պահը, որպեսզի  գործի դնես ստացած գիտելիքներդ: Այդպիսի  հնարավորություն ընձեռվեց ինձ՝ նոյեմբերի 28-ից մինջև դեկտեմբերի 8-ը աշխատել ավագ դպրոցի ընթերցասրահում:Աշխատանքային օրը սկսվում էր՝ ժամը  9-ին,ավարտվում՝ 16:45 :Շատ հագեցած ու հետաքրքիր էր անցնում յուրաքանչյուր օրը:Առաջին և հիմնական  գործը՝ մտնելով ընթերցասրահ, դա՝ սովորողներին և դասավանդողներին նեթբուքերի և դասագրքերի տրամադրումն էր, հետո  ընդացքում արդեն  գեղարվեստական գրքերի և այլ գրականության սպասարկումը:  Ընթերցասրահը գրեթե միշտ զբաղված էր:Այնտեղ դասավանդողները անցկացնում էին իրենց դասաժամերը հիմնականում՝10,11,12-րդ դասարանցիների հետ,անցկացվում էին անհատական և տարբեր առարկաների ընտրովի խմբերի հետ պարապմունքներ,կազմակերպվում էին սեմինարներ և տարբեր հանդիպումներ…Համակարգչով աշխատելու ընթացքում կողքից դիտում և տեսնում էի թե ինչ է տեղի ունենում ընթերցասրահում…Եվ այս ամենը  առիթ էր հանդիսանում ինձ համար կրկին  շփվել սովորողների և դասավանդողների հետ,արդյունքում արդեն ճանաչում էինք միմյանց անուններով,շփվում միմյանց հետ,ողջունում ՝ժպիտով: Ընթերցասրահը  ոչ մի րոպե դատարկ չէր մնում,այն լցված էր կյանքով, շնչում ու ապրում էր,դարձել էր ինձ համար շատ հարազատ վայր,այնտեղ ես չէի հոգնում ու չէի ձանձրանում, նոր ընկերներ,նոր միջավայր…Ժամանակը այնքան արագ էր անցնում… 

Աղբյուր՝ Գայանե Վարդանյանի բլոգ:

«Ամանորյա հրաշք»

d0b7d0b0d0b3d180d183d0b6d0b5d0bdd0bdd0bed0b5-2Դեկտեմբերի 14-ին Ավագ դպրոցի տոնական զարդարված ընթերցասրահում,ամանորյա երաժշտության ներքո ՝անցկացրեցինք «Ամանորյա հրաշք» նախագիծը: Մասնակիցները 11-րդ դասարանի սովորողներն էին:Ներկա էր նաև ընկեր Վանուհին,ով սիրով իր դասաժամը տրամադրեց՝ նախագիծը իրականացնելու համար: Մի կարճ ժամանակով մեզ միացավ նաև՝ընկեր Նոնան:Նախագիծը ներառում էր հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ է հրաշքը ձեզ համար:
  • Ի՞նչ տեղի ունենա,որ այն  անվանեք հրաշք:
  • Արդյո՞ք հրաշք չեն բնության երևույթները:
  • Հետաքրքիր չի՞ դարձնում արդյոք մեր կյանքը՝ հրաշքի սպասումը:
  • 21-րդ դար, հրաշք է գործում ՝սերը՞,թե՞ հրաշք է գործում տեխնոլոգիան:

Հետո ընթացքում լիքը նոր հարցեր ծնվեցին:Մասնակցում էին համարյա բոլորը:Բոլորը ունեին խոսք ՝հրաշքի մասին,յուրաքանչյուրը նկարագրում էր իր հրաշքը…Յուրաքանչյուր հարցից հետո հնչում էին բազմաթիվ պատասխաններ,մեկը հերքում էր հրաշքի գոյությունը,մյուսը՝պնդում հակառակը: Իրենց տեսանկյունը հայտնեցին նաև ՝ընկեր Վանուհին և ընկեր Նոնան,պարզվեց,որ ընկեր Վանուհին ընդհանրապես չի հավատում հրաշքների, իսկ ընկեր Նոնայի համար բնության մեջ կատարվող յուրաքանչյուր երևույթ հրաշք է…Ժամանակը սպառվել էր,իսկ քննարկումը դեռ շարունակվում էր…Այն ինչ կատարվեց 45-րոպեում, իմ երազանքի իրականացումն էր,ունենալ այսպիսի հնարավորություն շփվելու նոր սերնդի ներկայացուցիչների հետ,ծանոթանալ նրանց մտածելակերպին ,ուսումնասիրել նրանց ներաշխարհը :Մի գուցե 45 րոպեն  քիչ էր այս ամենը հասկանալու համար,բայց ինձ համար դա  մեծ հնարավորություն էր,ինչը ես բաց չթողեցի…

Աղբյուր՝ Գայանե Վարդանյանի բլոգ:

Ի՞ նչ է հրաշքը…

-Ի՞նչ է հրաշքը: Հնչեց առաջին հարցը:

-Հրաշքը՝ես եմ,հնչեց միանգամից պատասխանը: 

-Հրաշքը՝ մենք ենք.մեր սրիելիներն են:

-Հրաշքը՝ բնությունն է :

-Այն, որ առողջ ենք ծնվել՝դա արդեն ՝հրաշք է :

-Հրաշք է ,երբ որ բարիք ես գործում,այդ ուժը բարձրանում է երկինք,հետո հրաշքի տեսքով վերադառնում է քեզ:

-Հրաշք չկա,հնչեց մի նոր տեսանկյուն,-բոլոր երևույթները ունեն գիտական բացատրություն և այն մարդիկ, ովքեր չեն կարողանում դրանց բացատրություն տալ,անունը դնում են՝հրաշք:

-Բայց արդյունքում ,բոլոր գիտնականներն էլ վերջում գալիս են այն համոզման,որ կան բաներ,որ չեն  կարողանում բացատրել և հենց դա էլ խոսում է հրաշքի գոյության մասին:

-Եթե, երևույթները բացատրենք գիտականորեն,այն կդադարի հրաշք լինելուց,իսկ եթե վերլուծենք զգայական, էմոցիոնալ առումով,այն կդառնա ՝հրաշք:

-Դուրս է գալիս ,որ մարդիկ բաժանվում են 2 խմբի,մարդիկ,որոնց կյանքը լցված է հրաշքով և մարդիկ, որոնց կյանքը լցված չէ հրաշքով:

-Լավ,21-րդ դար,հրաշք է գործում ՍԵՐԸ՞ , թե՞ հրաշք է գործում տեխնոլոգիան:

-Հրաշք է գործում տեխնոլոգիան,այն հեշտացնում և հետաքրքիր է դարձնում մեր կյանքը…

-Տեխնոլոգիան խլում է ինձանից իմ ժամանակը,սահմանափակում՝ կենդանի շփման հնարավորությունը…

-Է,դու էլ մի օգտվիր ոչ հեռախոսից,ոչ էլ համակարգչից:

-Չեմ կարող,դա այս դարի պահանջն է,բացի այդ էլ ես արդեն ընտելացել եմ դրան…

-Տեխնոլոգիայի այսքան արագ թափով զարգացումը վտանգի տակ է դնում մարդ տեսակի գոյությունը…

-Այդ տեխնոլոգիան ստեղծում է մարդը և դա նա անում է իր գործը ՍԻՐԵԼՈՒ արդյունքում,դուրս է գալիս, որ հրաշքներ գործում է՝ ՍԵՐԸ…

-Եվ կյանքը դրանով էլ հետաքրքիր է ,որ լցված է սիրով,իսկ սերը՝ իսկական հրաշք է գործում…

 Հիմնականում այսպես մեկնաբանեցին հրաշքը՝11-րդ դասարանի սովորողները…

Աղբյուր՝ Գայանե Վարդանյանի բլոգ:

8 տեխնոլոգիաներ, որոնք պետք է լինեն գրադարաններում

Գրադարանները անցել են մեդիայի ճանապարհը: Դրանք պետք է հագեցած լինեն թվային առաջատար տեխնոլոգիաներով:

Եվ այսպես. 8 տեխնոլոգիաներ, որոնք պետք է լինեն գրադարաններում

  1. Գրադարանային քարտը՝ որպես գիդ

Այս հետաքրքիր հասկացությունը Չինական «Toout» դիզայն-կազմակերպությանն է: Սա փոքրիկ սարք է, որը ծառայում է որպես գրադարանային քարտ: Բացի այդ, այն ունի այնպիսի հնարավորություններ, որոնք դարձնում են գրադարանային ծառայությունը ավելի դյուրին:

Ամենաառաջինն այն է, որ սարքը կարող է որպես ուղեկից ծառայել` ընթերցողին իր նախընտրած գրքի տեղը ցույց տալով:
Սարքը նաև հիշեցման քարտ է, որը ընթերցողին նախազգուշացնում է պարտքերի մասին:

Կարծում եմ սա հիանալի գաղափար է այն գրադարնների համար, որոնք ուզում են զարգանալ:

Թարգմանեց` Նելլի Գսպոյանըtechnologies-for-the-library-of-the-future

Շարունակելի…

Աղբյուր`http://ebookfriendly.com/library-future-technologies/

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը հավաքից հավաք 2016թ.

 

1935337_1021511067892788_1262111282531999627_n

Կրթահամալիրում հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքը մայիսից մայիս ընկած ժամանակահատվածում տարված մեր աշխատանքի հաշվետվությունն է։ Ներկայացնենք նաև «Տիգրան Հայրապետյան» գրադարանի աշխատանքը:

Մի քանի ձեռքբերումների մասին։

Առաջին ձեռքբերում`Շրջիկ գրադարան։

Ի՞նչ ասել է շրջիկ գրադարան, շարժական գրադարան (bookmobile), քայլող գրադարան, շրջող գրադարան: Դա գրադարանային ծառայությունների ձևերից մեկն է: Այսօր գրադարանային բառապաշարի մեջ շատ տարածված են շարժունություն, մոբիլութուն բառերը (передвижная/traveling, мобильная/mobile):

Կրթահամալիրի գրադարանի համար մոբիլ լինելը կենսաձև է: Երբ գրադարանը ձգտում է զարգացման, երբ շարժվում է ժամանակին համընթաց, երբ փոփոխվում է՝ կլինի ֆիզիկական, միջավայրի, նախագծային, թե աշխատաձևի, միևնույն է, դա արդեն խոսում է նորացվող գրադարանի մասին: Ցավոք սրտի, աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, բազում գրադարաններ փակվել են կամ լուծարվել, քանի որ չեն փոփոխվել:

«Շրջիկ գրադարան» նախագծի նպատակն է սովորողների շրջանում խրախուսել տպագիր գրքի ընթերցանությունը, զարգացնել ընթերցանության նկատմամբ սովորողների հետաքրքրությունը, սովորողների նախասիրությունները համատեղել գրադարանի կողմից առաջարկվող նախագծերին և ծրագրերին: Ըստ այդմ, կրթահամալիրի օրացույցի համապատախան, գրադարանի շրջիկ անձնակազմը անցնում է կրթահամալիրի դպրոցներով և կազմակերպում ընթերցանության ժամեր: Մեր առջև խնդիր է դրված. յուրաքանչյուր ընթերցողի ծանոթացնել գրադարանում առկա նոր գրքին: Ամեն անգամ կարևորում ենք գրականության ընտրությունը՝ հաշվի առնելով սովորող-ընթերցողի տարիքը, նախասիրությունները, հետաքրքրասիրությունները: Շատ կարևոր է, որ գիրքը գրավիչ, հետաքրքիր, գունազարդ լինի սովորողի համար:

Ընթերցանության ժամանակ ընթերցողը ինքնաբերաբար փոխվում-բացահայտվում է, ի ցույց դնում իր կարողությունները: Այնուհետև գիրքը գովազդվում է. սովորողը իր ցանկությամբ պատրաստում է ռադիոլուր: Բայց հիմա երևի կմտածեք. «Ի՞նչ է, ընթերցողը գրադարանի տեղը չգիտե՞ր»: Իհարկե գիտեր և գիտի, բայց դասարանային ընթերցումները, քննարկումները ավելի գրավիչ են: Երբ յուրաքանչյուր սովորող գովազդում կամ քննադատում է կարդացած գիրքը, դա արդեն խոսում է գրքի հանդեպ տածած հետաքրքրության մասին: Գիրք շնչում ու ապրում է, երբ իրեն կարդում են:

Հաջորդ ձեռքբերումը՝ ամառային ընթերցանություն։

Ընթերցասիրությունը խրախուսելու ու զարգացնելու համար գրադարանը անընդհատ նոր մեթոդներ է մշակում: Այս անգամ էլ «Ամառային ընթերցանությունը» դարձավ մեր նպատակների իրականացման նախագիծ:
Ծրագրում ընդգրկված գրքերը «Զանգակ» հրատարակչության վերջին շրջանի հրատարակություններն են՝ և՛ դասական, և՛ ժամանակակից գրականության, համաշխարհային ու հայ հեղինակների լավագույն ստեղծագործությունները: Ամառային ընթերցանությունը ամենամյա մանկապատանեկան ծրագիր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կարդալ և փոխանցել իրենց տպավորությունները ընկերոջը, ծանոթին, անգամ անծանոթի: Տանը, գրախանութներում, քաղաքում, լողափներում, բակերում ընթերցանությունը, հանդիպումները գրքերի հեղինակների և թարգմանիչների հետ, քննարկումները զարգացնում են ազատ խոսքն ու միտքը:

Շատ գրավիչ էր Ջրային ընթերցանությունը։

Արևը կլոր էր, լողավազանը՝ կլոր, երկինքը՝ բարձր, ջուրն էլ՝ տաք…. Ծիրանի ծառին փարված կլոր սեղանի շուրջ այսօր փորձարկեցինք «Ջրային ընթերցանություն» մարզաձևը և քննարկման դրեցինք Լյոնեբերգացի Էմիլի անկարգությունները:

Արդյունքում կրթահամալիրի ակտիվ մասնակցության շնորհիվ ստացանք գրապահարան տնակը, որը վեց ամիս շարունակ շրջեց կրթահամալիրի կրտսեր դպրոցներում և Մայր դպրոցի կենտրոնական ընթերցարանում: Հրավիրվեցին թարգմանիչներ, հեղինակներ, ընթերցվեց շուրջ 25 անուն գիրք: Վկան՝ գրադարանավարի բլոգը:

2015թ նախագծային ձեռքբերումներից է գրադարանի գործառությունների և սպասարկման կազմակերպման ավտոմատացման նոր ծրագրի կիրառումը:

Նախագծային աշխատանքներ

Այս աշխատանքի համար արժանացանք գլխավոր մրցանակի: Իսկ մրցանակը «Օձուն 2016» վրանային-ընթերցողական ամառային ճամբար նախագիծն է:

  • Գրադարանային նախագծեր։
    Կրթահամալիրի միջավայրը անընդհատ զարգացում է ապրում: Այս անգամ էլ նկուղային տարածքը բարեկարգվեց, նորոգվեց և վերածվեց տաք, լուսավոր և հարմարավետ դասասենյակների: Ամեն մի փոփոխություն ընթերցողի համար գրավիչ է (Աննա Գսպոյան «Նորից նորի մասին»):

Աշխատանքներ շատ կան՝ պետք է թվայնացնել կրթահամալիրի քոլեջի՝ միջին մասնագիտական կրթական ծրագրի 1990-2000-ական թթ շրջանավարտների դիպլոմային այն աշխատանքները, որոնք այսօր էլ կարող են կիրառվել որպես ուսումնական նյութ, պետք է համալրել կրթահամալիրի պատմության թանգարանը, ձեռք բերել նոր հրատարակված գրքեր, կազմակերպել հանդիպումներ գրողների, թարգմանիչների հետ, մասնակցել և կազմակերպել գրքերի շնորհանդեսներ…

 

 

Համար: 105

 

Միայն աշխատանք և ոչ մի խաղ: Ահա թե ինչու են ուսուցիչները «պարտվում»

play_feat-740

Բոլոր մանկավարժները գիտեն, թե որքան կարևոր է ուսումնական օրվա ընթացքում աշակերտների խաղին ժամանակ հատկացնելը: Իսկ հենց իրենք արդեն մոռացել են, թե ինչ է խաղը:

Այս  հարցադրումն արել է Ամերիկյան մի դպրոցի ուսուցիչ և գրադարանավար Հեյդի Նելտները, ով հանդիսանում է #KyGoPlay շարժման հիմնադիրը: Նա կոչ է անում մանկավարժներին խաղալ, որպեսզի  բարձր  պահեն մասնագիտական մակարդակը: Նա վստահ է, որ եթե մանկավարժը մասնագիտական սպառվածություն է զգում, ուրեմն ճիշտ ժամանակն է սկսել խաղալ:

ԽԱՂԸ  ՕԳՆՈԻՄ Է ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ՀԱՂԹԵԼ ՍՊԱՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Հոդվածում  հոգեբան  Ջո Ռոբինսոնն ասում է «Երբ դուք լարված եք, ուղեղում հույզերը կառավարող կենտրոնը  ճնշում է դրական  տրամադրությանը, թույլ տալով աճել բացասականը:Խաղը կարող է ազատել ձեզ այդ զսպաշապիկից:Այն ցրում է գրասենյակային աշխատանքի  միօրինակությունը և  նպաստում է ստեղծագործական աշխատանքին, ստիպելով մեզ դուրս գալ առօրեականի շրջանակներից:Այլ կերպ ասած, այն վերալիցքավորում է ուղեղը»:

Խաղերը բազմազան են բայց Բաստոնի քոլեջի պրոֆեսոր Պիտեր Գրեյի  կարծիքով միշտ ունենում  են  հետևյալ  բնորոշումը.

. Խաղը  ազատ  ընտրության  արդյունք  է.

.Դա  գործողություն  է, որտեղ  միջոցները  կարևոր են արդյունքից.

. Դա  գործողություն  է,  որի  կանոնները  որոշում  են  խաղացողները.

. Խաղը  միշտ երևակայական է և անլուրջ.

. Խաղը  աշխատացնում է խելքը՝ չառաջացնելով լարում Շարունակել կարդալ “Միայն աշխատանք և ոչ մի խաղ: Ահա թե ինչու են ուսուցիչները «պարտվում»”

Заметки библиотекаря: Влияние визуальной среды библиотеки на интерес к чтению.

IMG_4059В неординарной жизни авторской школы библиотека менялась не раз. В соответстии с преобразованиями в самой системе образовательного комплекса «Мхитар Себастаци» наша библиотека всегда готова поменять свои стереотипы и всю свою мощь (стиль работы, укомплектованные фонды, стеллажи) поставить на рельсы того пути, по которому стремится школа. Շարունակել կարդալ “Заметки библиотекаря: Влияние визуальной среды библиотеки на интерес к чтению.”

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը հավաքից հավաք

2009-02-17 20.22.54

Այսօր շատ են խոսում գրադարանների հնարավոր զարգացման մասին: Մենք չենք խոսում, գործում ենք:

Ասում են՝ միջավայրը զարգացում է. իհարկե, այն միջավայրին, որն այս պահին ունի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, կնախանձեն շատ ընթերցողներ, ինչու չէ նաև գրադարանավարներ: Ինչո՞ւ ենք կարևորում միջավայրը: Աշխատանքային փորձը ցույց է տալիս միջավայրի կարևորության անհրաժեշտությունը:

Ընդարձակ, հարմարավետ, լուսավոր ընթեցասրահ-ակումբը իր դռները բացեց նոյեմբեր ամսին, կարճ ժամանակ հետո առաջացան նոր գաղափարներ, նոր մտահղացումներ: Դեռ ինչքա՜ն մտքեր և գործեր ունենք իրագործելու…

Անմիջապես անցանք գործի, գրադարանավարը իրավունք չունի առանց ընթերցողի մնալու, նորոգումներ, սպասարկում, նոր ծրագրեր, նախագծեր. միառժամանակ նոր ուժ ու միտք տվեց մեզ մեծն միջավայր-զարգացումը:

Շատ ենք լսում՝ «ձեր կրթահամալիրի հնարավորությունները մենք չունենք», բայց, ամենապարզ լուծում տալով` ունեցանք նորաոճ սեղանների՝ դեղին-սպիտակ համադրությունը, գեղարվեստի դպրոցի սովորողների նկարները, երաժշտական գործիքը, էլ չեմ ասում ժամանակակից տեխնիկան ընթերցասրահ-ակումբը դարձրեցին գրավիչ, ընթերցողականչ:

Կազմակերպեցինք «Գրքի տոն ուսումնական հաստատությունում» ուսումնական նախագիծը: Կրթահամալիրի տնօրենի աջակցությամբ գրքային ֆոնդը հարստացավ նոր հրատարակված, հատուկ ընտրված, գեղարվեստական, մեթոդական գրականությամբ: Միջավայրը գրավիչ է ու կանչող, ամեն ինչ դասավորված, իր տեղում:Համագործակցելով կրթական ծրագրերի ղեկավարների և դասավանդողների հետ, ընթերցանությունը խրախուսելու համար, ընթերցարան ակումբում կազմակերպեցինք ընթերցանության ժամեր: Լավ ընթերցելու համար մի շարք կարևոր քայլեր են անհրաժեշտ, սակայն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ճիշտ ընթերցանության վրա։ Ի՞նչ է տալիս ընթերցանության ժամը սովորողին.

  • Ուշադիր և ճիշտ ընթերցանություն
  • Վերլուծելու կարողություն
  • Ազատ խոսքի ձևավորում
  • Համեմատության կարողություն
  • Ընթերցանության մշակույթի ձևավորում

Սովորող-ընթերցողի հետ միաժամանակ աշխատում են և՛ դասավանդողը, և՛ ընթեցավարը: Գրքի ընտրությունը կատարում է սովորողը, բայց ուղղորդում է ընթերցավարը, դասավանդողը: Շատ եմ կարևորում անհատական աշխատանքը ընթերցողի հետ: Երբ սովորողը չի կողմնորոշվում՝ ինչ կարդա, այստեղ արդեն անելիք ունեն ընթերցավարը և դասավանդողը:

Փորձը ցույց տվեց, որ անհատական զրույցների ընթացքում պատմվածքի կամ վեպի համառոտ ներկայացումը, սովորողի հետ միասնական ընթերցանությունը, ոգևորում, գրավում է ընթերցողին:  Նշված քայլերի արդյունքում սովորողն ինքն է զգում ընթերցանության պահանջը: Նա սպասում է ընթերցանության ժամին, առանձնացնում է պահարանում իր գիրքը, որ նորից գա ու շարունակի կիսատ թողածը: Կան ընթերցողներ, որ ստեղծել են իրենց անկյունը, որոշակի ժամի, ազատ րոպեներին իրենց ընտրած սեղանի մոտ, իրենց սիրելի անկյունում ընթերցում են:

Գրադարան News

Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը կրթահամալիրի պաշտոնական կայքում սկսեց թողարկել հաղորդում՝ գրադարանի նոր գրքերի մասին: Իհարկե, գրադարանի կայքն ունի «Նոր գրքեր» բաժին, սակայն ռադիոթողարկման տեսքով նոր գրքերի մատուցումը ավելի լայն արձագանք գտավ: Հաղորդումը պարունակում է տեղեկություն նոր գրքի մասին` վերնագիր, հրատարակչություն, հեղինակի մասին մի քանի տեղեկություն, գրքի պատմությունից նշումներ, գրքից հատվածներ: Հաղորման հեղինակ ընթերցողն ինքն է ընտրում իր ներկայացնելիք գիրքը, ուսումնասիրում է, նշումներ անում, փորձում ինչպես ասի-խոսի, ինքն է ընտրում նկարահանող իր ընկերոջը, տաղավարը: Ընթերցողի հետ աշխատելիս  գրադարանավարը գովազդում է իր կողմից ընտրված գիրքը: Կան «անտեսված» գրքեր, որ չգիտես ինչու, ընթերցողը չի նկատում. հենց այստեղ էլ միջամտում է ընթերցավարը: Սա թույլ չի տալիս գրքին «ննջելու»  դարակում, իսկ նրա շրջանառությունից օգտվում են և՛ ընթերցողը, և՛ գիրքը:

Իմ գրադարանըընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես

Սովորողն իր ուսումնական բլոգում վարում է «Իմ գրադարանը» բաժինը։ Նախագիծը շարունակական է, ամեն անգամ ներկայացվում է մի ենթաբաժին: Գրադարանի կայքի համապատասխան բաժնում հավաքվում են սովորողների ստեղծած նյութերը:

Ծրագրի նպատակը պարզ է: Սովորողը պատմում է իր գրքերի մասին` ինչպե՞ս է ձեռք բերել, ո՞վ է նվիրել, ինչո՞վ է առանձնահատուկ իր սիրած գիրքը, ինչպե՞ս է խնամում: Նյութը պատրաստելու ընթացքում սովորողը՝ դասավանդողի, ծնողի, հարազատի օգնությամբ նկարահանում, պատրաստում է տեսանյութ: Արդյունքում, կրթահամալիրի կայքում, ենթակայքերում արդեն հրապարակված են 4 տասնյակի չափ պատումներ:

«Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» ստուգատեսի ընթացքում, որ տեղի ունեցավ փետրվարի 8 -ից մարտի 13-ը, գրադարանը կազմակերպեց հանդիպումներ կրթահամալիրի դպրոցների սովորողների հետ: Միասին կարդացինք, դիտեցինք, արտասանեցինք, խաղացինք ամենատարբեր ստեղծագործություններ: Գոհ էին և՛ սովորողները, և՛ դասավանդողները: Արդյունքում գրադարանը ներգրավեց նոր ընթերցողների:

«Հարստացնել հանրապետության դպրոցական գրադարանները» նախագծի ընթացքում գրադարանը աննկատ, առանց մեծ աղմուկ հանելու հանրապետության դպրոցներին նվիրում է ուսումնական գեղարվեստական և մեթոդական գրականություն: Նվեր տալը ավելի բարդ գործ է, քան ստանալը: Պետք է ընտրես գիրքը, գրանցես, կատարես համապատասխան մատենավարություն: Գրադարաններին նվիրատվության շնորհիվ ստեղծեցինք նոր կապեր, ունեցանք նոր ընկերներ, ստացանք շնորհակալական նամակներ:

Ժամանակակից մոտեցումները, մինի սեմինարները հնարավորություն են տալիս, խոսելու կրթական նոր ծրագրերի մասին, սովորեցնելու և սովորելու:

Համեցեք մեր գրադարանի նվիրատվության ֆոնդ, ընտրեք՝ տարեք. միայն կարդացեք՝ ձեռագիր, տպագիր, թղթի վրա, թե մեդիայում (ինտերնետում) կարդացեք, գաղափարներ տարածելու և այլոց տեսակետներին ծանոթ լինելու, տեղեկացված լինելու (մշակութային և քաղաքական) ձեր իրավունքից լիարժեք օգտվեք՝ գլխավորը սա է… «Գիրք» բառի մեջ արմատը «գիրն» է, գիրք՝ ասել է գրեր… Ինտերնետում, պլանշետների վրա, թե թղթի՝ գրեր են, գլխավորը՝ ինչ և ինչպես եք կարդում, տարբեր տեքստեր կարդալը, սրա արդյունքում ձևավորվող կարդալու սովորույթն ու կարողությունը… Ուրեմն, փա՜ռք կարդացածը հասկացողին… Պ. Սևակի կոչերից է… Կարդա  նաևկրթահամալիրի տնօրենի բլոգում։ 

Այսպիսով, նոր նախագծերի կիրառումը ուղված է ընթերցանության խրախուսմանը: Կրթահամալիրի ընթերցավարներն էլ հանդես են գալիս իրենց նախագծերով: Գրադարանավարի աշխատանքը չի սահմանափակվում մեկօրյա սեմինարներով, գրադարանավար-ընթերցավարների աշխատանքը անհոգնել գործընթաց է, պահ-հանդիպումների, հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակագրության միջոցով: Համատեղ աշխատանքը իր արդյունքները տվեց` Հիմնական դպրոցի ընթերցավար և երկարացված օրվա կազմակերպիչ Մարինե Մարտիրոսյանի «Լրատու գրադարան»հաղորդաշարը, Նոր դպրոցի ընթերցավար  Աննա Ստեփանյանի «Դասարանական ընթերցումներ» նախագիծը:

Մեր ընթերցողները հիմնական մեր կրթահամալիրի դպրոցների, քոլեջի սովորողներն են, աշխատողները: Սովորողները շատ ակտիվ են, իրենց ազատ ժամերին  գրադարանում են, անընդհատ կարդում են, մասնակցում են գրադարանային բոլոր աշխատանքներին՝ դասավորություն, ուսումնասիրություն, մատենավարություն, մաքրություն, ծաղիկների խնամք: Գրադարանային կյանքը տանում են ընտանիք: Աշխատանքային օրվա  ընթացքում յուրաքանչյուր ընթերցողի հետ աշխատանքը նորովի բացահայտումն է ընթերցավարի աշխատանքի, յուրաքանչյուր ընթերցող իր հետ է բերում  հարցերի  շարան, որոնք նորի բացահայտմանն ու դրա ուսումասիրմանն են ուղված:

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը պարբերապար համալրվում է ուսումնական նոր գրականությամբ, որպեսզի հասցնի բավարարել ընթերցողների պահանջարկը:

Հ. Գ.։ Այս տարի արժանացա «Տիգրան Հայրապետյան» մրցանակին: Երկար տարիների աշխատանքը գնահատվեց, ինչի համար շնորհակալ եմ: Յուրաքանչյուր մրցանակ ավելի պարտավորեցնող է դառնում, իսկ գործի գիտակը, պարգևատրվողը դառնում է է՛լ ավելի զգաստ, նոր նախագծերի ու համագործակցությունների, նոր ընթերցողական բազայի ստեղծող:

Մարի Գաբանյան

Շարունակել կարդալ “«Տիգրան Հայրապետյան» գրադարանը հավաքից հավաք”