Ինչպե՞ս կարդալ գրքեր/ Как читать книги. Թարգմանություն: Նախաբան

Տնտեսագիրության դոկտոր, պրոֆեսոր,

ՌԴ մշակությի վաստակավոր գործիչ
Բ.Ս.Եսենկինի՝ Մորտիմեր Ադլերի գրքի  նախաբանը

— Դե ի՞նչ, կարդացի՞ք գիրքը:
— Կարդացի, Ձերդ գերազանցություն:
— Ինչի ՞մասին էր, բարեկա՛մս: Պատմեք:
— Մոռացել եմ, Ձերդ գերազանցություն:
— Նշանակում է, դուք չեք կարդացել կամ անուշադիր` մեխանիկորեն եք կարդացել… Չեղա՜վ:
Ա.ՊՉեխով

Էվրիկա՜։  Մենք  չենք կարողանում ընթերցել: Թվում է, թե հարյուրամյակներ շարունակ գիրքը գիտելիքի կարևոր գործիք է եղել ժողովուրդների ձեռքին:
Հիշելով գրքի պատմությունը՝ ինչպես է ստեղծվել, տարածվել սեպագիր արձանագրությունների, կավե աղյուսների, մագաղաթի միջոցով, ինչպես է «պայքարել» իր գոյության համար, համոզվում ենք, թե որքան քիչ ենք ճանաչում և գնահատում այն, ինչ ունենք:
Պոստինդուստրիալ դարը տեղեկության հայթայթման նոր հնարավորություն է ընձեռել: Այժմ մեկը արտագրում է, մյուսը՝ ներբեռնում, երրորդը՝ պատճենում՝ սխոլաստիկ գիտելիքներ ստանալով: Նշանավոր ստեղծագործությունների ընթերցողն աստիճանաբար իր տեղը զիջում է ինֆորմացիայի սպառողին, որը, ինչպես ուրիշի տուն մտնողը, մտնում է տեքստի մեջ ու առանց հապաղելու դուրս գալիս, որպեսզի վերցնի մտածելու համար իրեն մեկնված սերմը: Հայացքը սահեցնելով տեքստի վրայով, քաղելով մտքի ու գաղափարների դրվագներ՝ համարում ենք, որ գտել ենք ճշմարտությունը: Ավա՜ղ, դա թափառող քամի է, որ մի ականջով մտնում է, մյուսից դուրս գալիս։ Եվ որպես տեսիլք՝ հալչում է ճանաչողության խորությունը։ Մենք նշանավոր գրքեր կարդալով չենք հասնում գագաթին, երբեմն նույնիսկ ինքներս մեզ չենք կարող ասել՝ ես կարդալ եմ սովորել, ես հասկանալ եմ սովորել, ես տեսնում եմ հոգին այն գրողի, ով ինձ իր աշխարհն է բերել, իր ապրումները, փորձը։
Այս գիրքը, որ գրվել է մինչև 2-րդ համաշխարհային պատերազմը, հնարավոր է, այսօր ավելի արդիական է, քան այն ժամանակ։ Համակարգչի և հեռուստացույցի էկրաններից վազող ժամանակակից տեղեկատվական հոսքի հետքն աննախադեպ աղքատ է։ Իհարկե, համացանցը ալեկոծեց հասարակությունը, և մենք տեսանք նորաձևության ուրիշ կտրվածք, երբ սկսեցին ավելի հաճախ խոսել էլեկտրոնային  գրադարանի մասին, այն մասին, որ շատ գրքեր են ներբեռնում և ունեն հսկայական թվային հարստություն։ Բայց ի՞նչ են ներբեռնում: Ինչո՞ւ: Զգո՞ւմ  են այդ գործողությունների ձևականությունը: Գիտե՞ն արդյոք՝ ովքեր են այդ գրքերը ստեղծել: Հասկանո՞ւմ են արդյոք այն մարդկանց, ովքեր իրենց գաղափարներն ուզում են մեզ փոխանցել, կամ գուցե անցյալն ու ներկան միացնել իրար և տեղափոխել ապագա: Հասկանո՞ւմ են արդյոք, որ իմաստ չունի նախնիների հետ զրուցել, եթե չես սովորել լսել։ Շարունակել կարդալ “Ինչպե՞ս կարդալ գրքեր/ Как читать книги. Թարգմանություն: Նախաբան”

Մեդիագրադարան

IMG_2888

Աշխարհում արդեն վաղուց փոխվել է գրադարանային գործը. փոխվել են գրադարանների գործառույթները, ավելացել նորերը: Գրադարանն այլևս ընդամենը գրքերի պահպանության ու ընթերցանության միջավայր չէ: Ասում են` ժամանակին համնըթաց շարժվելու համար պետք է տիրապետել տեխնիկային: Այսօր առանց թվային միջոցների չես կարող և չես էլ պատկերացնի զարգացում, իսկ գրադարանների զարգացումը դրա մասն է կազմում: Թվային տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը և տեղեկատվական հեղեղն անճանաչելիորեն փոխել են գրադարանների աշատանքի ձևը, բովանդակությունը, դեմքը և դերը: Շարունակել կարդալ “Մեդիագրադարան”

Աշխարհի ամենահին և ժամանակակից շրջիկ գրադարանները


6a00d8341c630a53ef00e550cc02528834-800wi
241747_original

Առաջին շրջիկ գրադարանները ստեղծվեցին Անգլիայում՝ 1859 թ.:   Դա գրքեր տեղափոխող ձիասայլ էր:Քաղաքներերում մարդիկ օգտվում էին գրադարաններից, իսկ 20-րդ դարի սկզբին ավտոմոբիլային շինության բումը հիմք դրեց «շարժիչով գրադարանների » ստեղծմանը:հեռավոր շրջաններում դա անհասանելի էր:

Նրանք ճանապարհ հարթեցին դեպի երկրի խուլ ծայրամասերը, որտեղ հետագայում նրանց հետքերով առաջացան գրադարանների մասնաճյուղեր:ԱՄՆ-ում առաջին շրջիկ գրադարանները  ստե

ղծվել են 1905թ-ին Մերիլենդ նահանգում: Շարունակել կարդալ “Աշխարհի ամենահին և ժամանակակից շրջիկ գրադարանները”

Մեդիաամփոփում

img_2888

Գրադարան գոյություն ունի այնտեղ, որտեղ իրականացվում է կրթություն;

2013թ առաջին  կիսամյակի մասին  գրել եմ մի հոդված ,որը կարծես ամփոփումն է  իմ կատարած աշխատանքների

Տարին սկսեցի նոր՝« Ճանաչիր քո ժամանակակիցներին», «Գրքի տոն ուսումնական հաստատությունում» նախագծերով, որոնք կարծում եմ հաջողված են և կլինեն շարունակական: Շարունակել կարդալ “Մեդիաամփոփում”

Նախկին Սեբաստացիներ չեն լինում, բայց լինում են հնաբնակներ

1000891_534800966583156_1981514933_n_0Ասում են նախկին Սեբաստացի չի լինում, որի հետ միանշանակ համաձայն եմ, բայց լինում են հնաբնակ Սեբաստացիներ: Նախ ասեմ, որ «Սեբաստացի»-ն լոկ տիտղոս չէ,  այլ արժանի կոչում աշխատանքում ներդրած ջանքերի համար: Շարունակել կարդալ “Նախկին Սեբաստացիներ չեն լինում, բայց լինում են հնաբնակներ”

Մեդիագրադարանն ամփոփում է 2013-ը

941560_264058483739892_920982575_nՈղջույն, ես Զարուհին եմ, կրթահամալիրի մեդիագրադարանի ղեկավարը:
Անցած տարին շատ եմ փորձել ամփոփել: Դժվարացել եմ, նախաձեռնություններն ու դրանց իրականացումն անավարտ գործընթաց են, մանավանդ զարգացող ու հարստացող մեդիագրադարանի համար:Մեդիագրադարանի համար 2013-ի ձեռքբերում եմ համարում դրա հարստացումը, մասնավորապես. Շարունակել կարդալ “Մեդիագրադարանն ամփոփում է 2013-ը”

Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

«Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար

Կրթահամալիրում ուսումնական և հետազոտական աշխատանքների խթանման և բարելավման նպատակով անհրաժեշտ թվային միջոցներով առարկայական կաբինետ-լաբարատորիաներ են ստեղծվել:Դասարան-լաբորատորիայի առարկայական ղեկավարի առջև խնդիր էր դրված ունենալ անհրաժեշտ բոլոր կրթական ռեսուրսները (դասագիրք, բառարան… քարտեզ, և թվային ռեսուրսներ): Նշենք, որ սա նորարարություն է մեր կրթահամալիրում, որտեղ լաբորատորիայի ղեկավարն ինքն է իր մասնագիտական «ընթերցարանը» ստեղծում, իսկ գրադարանն ավելի ու ավելի է ընդլայնում այն: Սա փոխում է գրադարանի կառուցվածքը. գրադարան-գրապահոց, գրադարան-ընթերցարան, ընթերցավար-դասավանդող փոխհարաբերությունների ճիշտ կազմակերպման ժամանակ ուսուցման արդյունքն ակնհայտ է: Կաբինետ-լաբորատորիայի դասավանդողի համագործակցությունը գրադարանի հետ շարունակական է: Գրադարանը տեղեկացնում կամ ուղարկում է հղումներ էլ.փոստով, նորույթներ գրականության ու նոր ռեսուրսների մասին: Շարունակել կարդալ “Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում”

Գնահատում

1521503_587987071273531_282201862_n2013-2014 ուստարվա առաջին կիսամյակն ինձ համար իրական ձեռքբերումնների շրջան էր:

Ձեռքբերումներիցս մեծագույնը Հիմնական դպրոցի ընթերցասրահն է, որը ամսվա կտրվածքով սպասարկում է 100-ից ավելի գիրք: Էլգրքերի քանակը վերահսկել հնարավոր չէ, որովհետև սովորողներն ազատ օգտվում են մեդիագրադարանից: Շատ կարևոր ու նշանակալից է այն, որ սովորողները կարդում են: Բոլորս ենք լսել և լսում, որ երիտասարդները գիրք չեն կարդում, բայց մեր ընթերցասրահի շնորհիվ ես այսօր վստահորեն կարող եմ պնդել հակառակը, որ կարդում են ու մեծագույն սիրով են կարդում: Շարունակել կարդալ “Գնահատում”

2013թ. հաշվետվություն՝ դիջիպատումով

d5a1-d5b4d5a1d5b6d5b8d682d5afd5b5d5a1d5b6jpg«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի Գեղարվեստի կրտսեր դպրոցում 2013 թվականի հունվարից մինչեւ ամառային ուսումնական ճամբար աշխատել եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ, օգոստոսին մասնակցել եմ ընթերցավարների վերապատրաստումներին, սեպտեմբերից Գեղարվեստի ավագ եւ կրտսեր դպրոցներում աշխատում եմ որպես ընթերցավար, ինչը համարում եմ տարվա իմ ձեռքբերումը, քանի որ գիրք կարդալ միշտ սիրել եմ, բայց չեմ մտածել, որ երբեւէ նման աշխատանք կունենամ: Կարեւոր չէ, թե մարդն ի՛նչ է աշխատում, կարեւոր է, թե ինչպե՛ս է աշխատում: Կարեւորում եմ կրթահամալիրում տեղի ունեցող ամեն ինչ: Շարունակել կարդալ “2013թ. հաշվետվություն՝ դիջիպատումով”

Մի պատմություն

 

menqՈւզում եմ պատմել այն մի քանի ամիսների մասին, որոնք անցան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Չորս ամիս է, ինչ ես Միջին դպրոցի ընթերցավար եմ, Քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանող և արդեն մի տարի է, ինչ «Սեբաստացիներ» երգչախմբի անդամ եմ ու հավելյալ երաժշտական կրթություն եմ ստանում տիկին Սվետայի ու Սեյրան Ավագյանի օգնությամբ: Սակայն իմ կապը կրթահամալիրի հետ շատ վաղուց է հաստատվել: Ես ութերորդ դասարանում էի, խնդրեցի ծնողներիս, որ ինձ էլ ուղարկեն այդ խորհրդավոր դպրոցում սովորելու, որի մասին մեր դպրոցոի ուսուցիչները այնքան բացասական էին արտահայտվում, որ դա ինձ համար բավական եղավ համոզվելու՝ դա՛ է իմ տեղը… Շարունակել կարդալ “Մի պատմություն”