«Տիգրան Հայրապետյան» գրադարանը հավաքից հավաք 2016թ.

 

1935337_1021511067892788_1262111282531999627_n

Կրթահամալիրում հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքը մայիսից մայիս ընկած ժամանակահատվածում տարված մեր աշխատանքի հաշվետվությունն է։ Ներկայացնենք նաև «Տիգրան Հայրապետյան» գրադարանի աշխատանքը:

Մի քանի ձեռքբերումների մասին։

Առաջին ձեռքբերում`Շրջիկ գրադարան։

Ի՞նչ ասել է շրջիկ գրադարան, շարժական գրադարան (bookmobile), քայլող գրադարան, շրջող գրադարան: Դա գրադարանային ծառայությունների ձևերից մեկն է: Այսօր գրադարանային բառապաշարի մեջ շատ տարածված են շարժունություն, մոբիլութուն բառերը (передвижная/traveling, мобильная/mobile):

Կրթահամալիրի գրադարանի համար մոբիլ լինելը կենսաձև է: Երբ գրադարանը ձգտում է զարգացման, երբ շարժվում է ժամանակին համընթաց, երբ փոփոխվում է՝ կլինի ֆիզիկական, միջավայրի, նախագծային, թե աշխատաձևի, միևնույն է, դա արդեն խոսում է նորացվող գրադարանի մասին: Ցավոք սրտի, աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, բազում գրադարաններ փակվել են կամ լուծարվել, քանի որ չեն փոփոխվել:

«Շրջիկ գրադարան» նախագծի նպատակն է սովորողների շրջանում խրախուսել տպագիր գրքի ընթերցանությունը, զարգացնել ընթերցանության նկատմամբ սովորողների հետաքրքրությունը, սովորողների նախասիրությունները համատեղել գրադարանի կողմից առաջարկվող նախագծերին և ծրագրերին: Ըստ այդմ, կրթահամալիրի օրացույցի համապատախան, գրադարանի շրջիկ անձնակազմը անցնում է կրթահամալիրի դպրոցներով և կազմակերպում ընթերցանության ժամեր: Մեր առջև խնդիր է դրված. յուրաքանչյուր ընթերցողի ծանոթացնել գրադարանում առկա նոր գրքին: Ամեն անգամ կարևորում ենք գրականության ընտրությունը՝ հաշվի առնելով սովորող-ընթերցողի տարիքը, նախասիրությունները, հետաքրքրասիրությունները: Շատ կարևոր է, որ գիրքը գրավիչ, հետաքրքիր, գունազարդ լինի սովորողի համար:

Ընթերցանության ժամանակ ընթերցողը ինքնաբերաբար փոխվում-բացահայտվում է, ի ցույց դնում իր կարողությունները: Այնուհետև գիրքը գովազդվում է. սովորողը իր ցանկությամբ պատրաստում է ռադիոլուր: Բայց հիմա երևի կմտածեք. «Ի՞նչ է, ընթերցողը գրադարանի տեղը չգիտե՞ր»: Իհարկե գիտեր և գիտի, բայց դասարանային ընթերցումները, քննարկումները ավելի գրավիչ են: Երբ յուրաքանչյուր սովորող գովազդում կամ քննադատում է կարդացած գիրքը, դա արդեն խոսում է գրքի հանդեպ տածած հետաքրքրության մասին: Գիրք շնչում ու ապրում է, երբ իրեն կարդում են:

Հաջորդ ձեռքբերումը՝ ամառային ընթերցանություն։

Ընթերցասիրությունը խրախուսելու ու զարգացնելու համար գրադարանը անընդհատ նոր մեթոդներ է մշակում: Այս անգամ էլ «Ամառային ընթերցանությունը» դարձավ մեր նպատակների իրականացման նախագիծ:
Ծրագրում ընդգրկված գրքերը «Զանգակ» հրատարակչության վերջին շրջանի հրատարակություններն են՝ և՛ դասական, և՛ ժամանակակից գրականության, համաշխարհային ու հայ հեղինակների լավագույն ստեղծագործությունները: Ամառային ընթերցանությունը ամենամյա մանկապատանեկան ծրագիր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կարդալ և փոխանցել իրենց տպավորությունները ընկերոջը, ծանոթին, անգամ անծանոթի: Տանը, գրախանութներում, քաղաքում, լողափներում, բակերում ընթերցանությունը, հանդիպումները գրքերի հեղինակների և թարգմանիչների հետ, քննարկումները զարգացնում են ազատ խոսքն ու միտքը:

Շատ գրավիչ էր Ջրային ընթերցանությունը։

Արևը կլոր էր, լողավազանը՝ կլոր, երկինքը՝ բարձր, ջուրն էլ՝ տաք…. Ծիրանի ծառին փարված կլոր սեղանի շուրջ այսօր փորձարկեցինք «Ջրային ընթերցանություն» մարզաձևը և քննարկման դրեցինք Լյոնեբերգացի Էմիլի անկարգությունները:

Արդյունքում կրթահամալիրի ակտիվ մասնակցության շնորհիվ ստացանք գրապահարան տնակը, որը վեց ամիս շարունակ շրջեց կրթահամալիրի կրտսեր դպրոցներում և Մայր դպրոցի կենտրոնական ընթերցարանում: Հրավիրվեցին թարգմանիչներ, հեղինակներ, ընթերցվեց շուրջ 25 անուն գիրք: Վկան՝ գրադարանավարի բլոգը:

2015թ նախագծային ձեռքբերումներից է գրադարանի գործառությունների և սպասարկման կազմակերպման ավտոմատացման նոր ծրագրի կիրառումը:

Նախագծային աշխատանքներ

Այս աշխատանքի համար արժանացանք գլխավոր մրցանակի: Իսկ մրցանակը «Օձուն 2016» վրանային-ընթերցողական ամառային ճամբար նախագիծն է:

  • Գրադարանային նախագծեր։
    Կրթահամալիրի միջավայրը անընդհատ զարգացում է ապրում: Այս անգամ էլ նկուղային տարածքը բարեկարգվեց, նորոգվեց և վերածվեց տաք, լուսավոր և հարմարավետ դասասենյակների: Ամեն մի փոփոխություն ընթերցողի համար գրավիչ է (Աննա Գսպոյան «Նորից նորի մասին»):

Աշխատանքներ շատ կան՝ պետք է թվայնացնել կրթահամալիրի քոլեջի՝ միջին մասնագիտական կրթական ծրագրի 1990-2000-ական թթ շրջանավարտների դիպլոմային այն աշխատանքները, որոնք այսօր էլ կարող են կիրառվել որպես ուսումնական նյութ, պետք է համալրել կրթահամալիրի պատմության թանգարանը, ձեռք բերել նոր հրատարակված գրքեր, կազմակերպել հանդիպումներ գրողների, թարգմանիչների հետ, մասնակցել և կազմակերպել գրքերի շնորհանդեսներ…

 

 

Համար: 105

 

Ինչպես ընթերցել գիրքը: Գլուխ 7 . Բազմաթիվ կանոններից դեպի միասնական հմտություն

– 1 –

Գիրքը վարժ կարդալու համար անհրաժեշտ է ընթերցել մի քանի անգամ: Ամենաքիչը երեք անգամ, եթե գիրքն ունի հատուկ ուշադրության կարիք: Թող ձեզ չվախեցնեն այս պահանջները,լավ ընթերցողը կարող է միաժամանակ գիրքը կարդալ երեք անգամ: Դա չի նշանակում պարտադիր«երեք անգամ իրար հետևից»: Ճշգրիտ երեք անգամ ասելով ես ի նկատի ունեի,որ գոյություն ունի գիրք կարդալու երեք եղանակ,որոնք պետք է անպայման կիրառել, եթե ուզում ես իսկապես գիրքն ընթերցել: Օգտակվետ կարդալու հնարավոր քանակը կախված է ,թե´ տվյալ գրքից, թե´ մասամբ ձեր մտքի ճկունությունից և ջանասիրությունից: Կրկնում եմ, երեք եղանակով կարդալ միայն անհրաժեշտ կլինի սկզբում, երբ դեռ անփորձ եք: Շարունակել կարդալ “Ինչպես ընթերցել գիրքը: Գլուխ 7 . Բազմաթիվ կանոններից դեպի միասնական հմտություն”

Ընթերցանություն

This slideshow requires JavaScript.

Կրթահամալիրի՝ մասնավորապես ընթերցավարների առջև խնդիր է դրված ընթերցանությունը խրախուսելու, ակտիվացնելու: Յուրաքանչյուր ընթերցավար իր սովորողների հետ յուրովի է դա անում: Սեմինարների, դասերի ժամերին, տարբեր մեթոդներ ենք քննարկում, փորձում, այնուհետև կիրառում ընթերցասրահներում: Արհեստների ավագ դպրոց, Քոլեջի սովորողների հետ առանձին զրուցում ենք տարբեր, հետաքրքիր թեմաներից, վերջում գալիս հանգում ընթերցանությանը: Ճամբարային օրերին մեդիագրքեր ենք ընթերցում: Սկսել ենք ոչ ծավալուն գրքերից՝իրենց տարիքին և հետաքրքրություններին համապատասխան և դա արձանագրել ենք: Փոքր խմբով, միասին, յուրաքանչյուրս իր համար ընթերցեցինք,  ավարտելուց հետո միասին քննարկեցինք, կիսվեցինք մեր մտքերով և վերջում գրեցինք մեր մտքերը, ընթերցանությունից առաջացած զգացմունքներն ու տպավորությունները:   Ընթերցանությունը չի վերջանում, երբ սովորողները գնում են տուն, այն շարունակվում է անգամ տանը: Աշխատում ենք օնլայն, օգտագործում մեր մեդիակրթությունը: Սովորողների ֆեյսբուքյան և էլ.  հասցեներին ուղարկում եմ թվային գրքերի հղումը: Սովորողները կարդում են, գրում այդ մասին և հաջորդ օրը միասին քննարկում ենք  : Այս մեթոդը շատ օգտակար է, անընդմեջ ընթերցանություն է ստացվում: Շարունակել կարդալ “Ընթերցանություն”

Մեդիագրադարանի պատրաստվածությունը

Ar1818Մեդիագրադարանի կայքի զարգացումն ու հարստացումը տեղի է ունենում ամեն պահի, համացանցի բաց տարածքը հնարավորություն է տալիս ամեն պահի նոր տեղեկություն գտնել, մի նոր հեղինակի բացահայտել ու մատուցել ընթերցողին:

Ինչպե՞ս է ընտրվում և տեղադրվում նյութը.
Կայքում որևէ նյութ տեղադրելուց առաջ այն անպայման ընթերցում է սպասարկողը, ուսումնասիրում տվյալ հեղինակին, աղբյուրը, հետևում, թե կրթահամալիրի նախագծային ուսուցման մեջ ո՞ր դասարանին օգտակար կլինի տվյալ նյութը, առկա է արդյոք որևէ այլ աղբյուրում: Շարունակել կարդալ “Մեդիագրադարանի պատրաստվածությունը”

Abby fine reader ծրագրի կիրառումը, դրա ուսուցանման առավելությունները կրթահամալիրում

Գրադարանի կայքում տեղադրված և կրթահամալիրի դպրոցներում, սովորողի անհատական գործիքներում օգտագործվում են դեռևս 1994-95 թվականներին «Շաղիկ» հրատարակչության լույս ընծայած դասագրքերը, որոնց հեղինակները կրթահամալիրի դասավանդողներն են: Անխոս, կատարվել է համարձակ քայլ, տպագրվել են այլընտրանքային գրքեր, հեղինակային կրթական ծրագրով՝ ընթերցարաններ, մայրենիի, մաթեմատիկայի դասագրքեր: Դրանց  կիրառումն այժմ կարող է և պիտի  շարունակվի թվային տարբերակով, եթե դրանց բովանդակության մեջ ավելանան ժամանակակից հեղինակային կրթական ծրագրին համապատասխան առաջադրանքները, դասերն ու թեմաները: Շարունակել կարդալ “Abby fine reader ծրագրի կիրառումը, դրա ուսուցանման առավելությունները կրթահամալիրում”