Գրադարանավարի վերապատրաստում, 23-25 մարտի, 2022 թվական

Մարտի 23-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում (Բաբաջանյան 25) մեկնարկում է գրադարանավարների եռօրյա վերապատրաստման դասընթացը: Վերապատրաստվողն աշխատում է իր անհատական ​​համակարգչով:

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը:

Ծրագրում՝ 

Մասնագիտական զարգացում, հեղինակային մանկավարժության փորձի ներկայացում 

Աշխատակարգ ըստ օրերի

Մարտի 23

10.00 -10.30՝ մասնակիցների դիմավորում Մայր դպրոցում (Բաբաջանյան 25), գրանցում, շրջայց «Տիգրան Հայրապետյան» գրադարանում
10.30-13.00՝  արդի ընթերցավարի պարտականությունները. «Տիգրան Հայրապետյան» գրադարան, գարադարանավարի աշխատաժամանակ,  գրադարանավարի օրացույցԳրադարանավարի բլոգ, պատ ․ ՝ Լուսինե Ալեքսանյան
13․00-13.30՝  ընդմիջում
13.30-15.00՝ Գրադարանային գործի ընդհանուր հմտություններ, պատ․ ՝  Նոննա Գրիգորյան

Մարտի 24

10.00-13.00՝  Արդի գրադարանավարի աշխատանքում անհրաժեշտ ՏՏ ծրագրային հմտություններ, գրքի թվայնացման աշխատանքներ, պատ․ ՝  Նոննա Գրիգորյան
13.00-13.30՝ Ընդմիջում
13.30- 15.00՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան. էլեկտրոնային գրադարանից օգտվելու և սպասարկելու հմտություններ (նոր գործիքների կիրառում. թվայնացում, էլեկտրոնային փաթեթների ստեղծում), նախագծային աշխատանքը գրադարանում, պատ ․ ՝ Լուսինե Ալեքսանյան

Մարտի 25

10.00-12.00՝ Գրադարանավարի էլեկտրոնային մատենավարության հմտություններ, պատ․՝ Նոննա Գրիգորյան
12.00-13.00՝ շրջայց կրթահամալիրում
13.00-13.30՝ ընդմիջում
13.30- 15.00՝ արդի գրադարանավարի աշխատանքը մեդիատիրույթում, սոցիալական հարթակներում` ՖեյսբուքԲլոգԷլեկտրոնային գրադարան, պատ․՝ Լուսինե Ալեքսանյան
15.00՝ վերապատրաստման ամփոփում, վկայագրերի հանձնում

Վերապատրաստման պատասխանատուներ

Գրադարանավարի ընթերցարան
Մեդիագրադարան 
Գրադարանավարի բլոգ 
Ուղեցույց ժամանակակից գրադարանավարների համար 
Հայաստանի դպրոցների գրադարանների ձեռնարկ (handbook_hy)
Հեղինակային աղյուսակներ. Ձեռնարկ գրադարաններում գրքերը այբբենական կարգով դասավորելու համար
«ՀՀ Հեղինակային եւ հարակից իրավունքերի մասին օրենքում, 2006 թ.» Եւ արխիվների գրադարանների համար նախատեսված բացառությունների վերաբերյալ 
Մեդիափաթեթ

Նախագիծ, նախագծային աշխատանք.
Հոդվածներ «Դպիր» էլեկտրոնային ամսագրում

Ուսուցման նախագծային մեթոդ՝ Նունե Մովսիսյան
Նախագծերով համընդհանուր ուսուցման կազմակերպում ՝ Նունե Մովսիսյան
Նախագծային մեթոդ — ինքնարտահայտվելու հնարավորություն ՝ Մարգարիտ Սարգսյան
Նախագծեր. դասակարգում՝ Մարգարիտ Սարգսյան 
Նախագծերը ուսուցման արդյունավետ միջոց՝ Ելենա Սարգսյան
«Շրջիկ գրադարան» նախագիծը դասարանում՝ Ղազարյան Հասմիկ
Նախագիծը `մեթոդ ուսուցման -Մարինա Ստուպնիցկայա
Խմբային նախագծի կազմակերպում-Մարինա Ստուպնիցկայա

էլեկտրոնային գրադարանների ցանկ

*Վերապատրաստման մասնակիցները, համաձայն կրթահամալիրի օրացույցի, կմասնակցեն կրթահամալիրային այլ միցոցառումների

Մասնակիցներ

«Գրադարան» ուսումնական կենտրոնի աշխատանքները 2022 թվականին

«Տիգրան Հայրապետյան» գրադարան ուսումնական կենտրոնը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործող կառույց է ֆիզիկական և մեդիա միջավայրերով: Սպասարկում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հեղինակայնին կրթական ծրագրին՝ իր բաղկացուցիչներով: Աջակցում և խթանում է հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման աշխատանքներին:
Թվային գրադարանի ստեղծման աշխատանքնեին մասնակցում են դասավանդողնեը, սովորողներն իրենց ընտանիքներով: Գրադարանը, հեղինակային կրթական ծրագրի պահանջներից ելնելով, պարբերաբար համալրվում է նոր մատեննաշարերով՝ մեթոդական և գեղարվեստական գրականությամբ:

Գրադարան ուսումնական կենտրոնի աշխատանքաային ուղղություններն են.

  • Էլեկտրոնային հրատարակչություն
    Այդ թվում՝
  1. Դասավանդողների, այլ մասնագետների ստեղծած ուսումնական, թվային փաթեթների ամբողջացում, հրապարակում:
  2. Գրադարանը հանդես է գալիս նաև որպես ուսումնակա փաթեթնեի ստեղծման պատվիրատու:
  3. Հեղինակային կրթական ծրագրին սպասարկող այլ ուսումնական նյութերի ստեղծում, այդ թվում նաև սովորողների և դասավանդողների միջոցով թվայնացման աշխատանքներ:
  • Գրադարանավարի վերապատրաստման սեմինարների կազմակերպում:
  • Համագործակցություն ՏՏ և ԴՇՀ-ի հետ, աշխատանք դպրոցական միչգրադարանային ավտոմատացված համակարգում:
  • Համամատեղ նախագծային աշխատանքներ կթահամալիրի դասավանդողների հետ:
  • Գրադարանային նախագծեր՝ Նիվիրում ենք գրքեր, Մեր ժամանակակիցները,  Պլանշետն որպես ընթերցիչ,
    Ինչպես նաև՝
  1. Գրադարանում  սովորողների հետ աշխատանք՝ թվայնացում, արխիվացում, գրքերի վերանորոգում:
  2. Համագործակցություն հրատարակչությունների, գրատների հետ (ուսումնական ճամփորդություններ կազմակերպում, զեղչի, կուտակային քարտերի ձեռքբերում):
  3. Համագործակցություն մանկապատանեկան պարբերակնների հետ (սեբաստացիները տաբեր տպագիր հարթակներրում)
  4. Միչգրադարանային համագործակցություններ, միջոցառումներին մասանակցություն:
  5. Կրթահամալիրի օրացույցից բխող այլ նախագծեր և աշխատանքներ:

«Գրադարան» ուսումնական կենտրոնի ղեկավարը համակարգում է ստորև թվարված աշխատանքները:

Գրադարանի աշխատանքային կազմը

Լուսինե Ալեքսանյան՝ գրադարանի ղեկավար
Նոննա Գրիգորյան՝ ընթերցավար
Մարգարիտ Հարությունյան՝ ընթերցավար

Մասնակցություն գրքի առցանց շնորհանդեսի

«Հայաստանում գիրք նվիրելու օրվան նվիրված «21-րդ դարի գրադարանավարը որպես տեղեկատվական միջնորդ հեղինակի և ընթերցողի միջև» կարգախոսի ներքո  2022թ. փետրվարի 22-ին՝ ժամը 14:30-ին, ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ZOOM հարթակում տեղի կունենա հանդիպում գրքի հեղինակի հետ: կիրականացնի առցանց հանդիպում գրքի հեղինակի հետ:

Հանդիպման մասնակիցներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից՝
«Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյան, ով կներկայացնի Գրադարանավարի ստեղծած կապը ընթերցողի և ստեղծագործողի հետ
Ընթերցավարներ Նոննա Գրիգորյան
Մարգարիտ Հարությունյանը
Ֆիզիկայի մասնագետներ՝ նունե Թեյմուրյանը և Գոհար Իսկանդարյանը
Քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողներ

Հրավերը կցվում է

«Հայաստանում գիրք նվիրելու օրվան նվիրված «21-րդ դարի գրադարանավարը որպես տեղեկատվական միջնորդ հեղինակի և ընթերցողի միջև» կարգախոսի ներքո  2022թ. փետրվարի 22-ին՝ ժամը 14:30-ին, ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ZOOM հարթակում տեղի կունենա հանդիպում գրքի հեղինակի հետ: կիրականացնի առցանց հանդիպում գրքի հեղինակի հետ:

Միջոցառման նպատակն է կարևորել գրադարանավարի դերակատարումը որպես տեղեկատվական միջնորդ՝ գրքի մասին հանրությանը տեղեկացնելու, նոր հրատարակությունների վրա ընթերցողների ուշադրությունը հրավիրելու և երիտասարդության շրջանում ընթերցանության նկատմամբ  հետաքրքրություն առաջացնելու նկատառումներով։

Գրադարանավարի առաքելությունն է կապող օղակ հանդիսանալ հեղինակի  և ընթերցողի միջև, կարողանալ նպատակային ուղղորդել տեղեկատվական հոսքերը ընթերցողների նախասիրություններին համապատասխան։

Միջոցառումը նախատեսված է գրադարանների ներկայացուցիչների և հետաքրքված այլ անձանց համար:

 ՀՀ Ազգային արժեք հանդիսացող Բյուրականի աստղադիտարանի 75 տարվա պատմությունը ներկայացնող «Բյուրականի աստղադիտարան. ականավոր նվաճումների 75 տարին» նոր հրատարակված արժեքավոր գիրքը մասնակիցներին կներկայացնի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն և գրքի գլխավոր խմբագիր Արեգ Միքայելյանը:

Գիրքը բաղկացած է  գիտական և տեղեկատվական մասերից. ներկայացված են Բյուրականի աստղադիտարանի 75-ամյա պատմությունը և հիմնադիր, 20-րդ դարի խոշորագույն գիտնականներից մեկի՝ Վիկտոր Համբարձումյանի կենսագրությունն ու գործունեությունը, 2.6 մ, 1մ Շմիդտի համակարգի և այլ աստղադիտակները, 1946-2021թթ. Բյուրականի աստղադիտարանի կարևորագույն գիտական արդյունքները, նվաճումները և այլ հետաքրքիր նյութեր:

Միջոցառմանը կցուցադրվի կարճ տեսահոլովակ, որտեղ ներկայացված է Բյուրականի աստղադիտարանը իր ողջ հմայքով, իսկ մտքերի փոխանակման ժամանակահատվածում գրադարանների մի շարք փորձառու ներկայացուցիչներ իրենց տեսանկյունը կներկայացնեն միջոցառման կարգախոսի համատեքստում։

Վերջում հեղինակը վեբինարին մասնակցած գրադարաններին  կնվիրի իր գիրքը։

 Zoom հանդիպման տվյալները`

Meeting ID:  409 64 91060

Password:  1JHuij

 Խնդրում ենք ձեր մասնակցությունը վեբինարին հաստատել հետևյալ հղմամբ՝

https://forms.gle/B4ufxVoQ8eqhp99q8

 Միջոցառման ֆեյսբուքյան հղում՝ https://www.facebook.com/SciTechlibraryNCIE

Հարցերի դեպքում դիմել Աիդա Սարգսյանին` հեռ. 077 235007, 011-238747, էլ. փոստ` adasarg@innovcentre.am, adasarg@mail.ru

«ՆՁԱԿ» ՊՈԱԿ, Գիտատեխնիկական գրադարան

https://www.facebook.com/SciTechlibraryNCIE
https://www.linkedin.com/in/scitech-library-of-ncie-1141881ab/
https://www.instagram.com/scitechlibrary_ncie/»

Գրքի տոնը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 

Փետրվարի 19-ին՝ Թումանյանական ընթերցումների, թափառումների օր

11:00-ից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակ-Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակ- Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան. Հյուսիսային դպրոց-պարտեզ
11:00-ից՝ Հանրապետության հրապարակ, Աբովյան, Իսահակյան, Տերյան, Օղակաձև զբոսայգի. Միջին դպրոց, 9-րդ դասարաններ
12:00-ից՝  Թումանյան փողոց, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց. Հարավային դպրոց-պարտեզ

Փետրավարի 19-ին՝ մասնակցություն գրքի «Ձմեռային փառատոն»-ին, համակարգումը՝ Լուսինե Ալեքսայանի, մասնակիցներ քոլեջի Գրադարանային գործ բաժնի 1-ին կուրսի ուսանողներ

Փետրվարի 21-ին՝ Ընթեցողական ֆլեշմոբ, համակարգումը՝ դասավանդող Էլյա Սահակյանի և Քոլեջի զբոսաշրջության բաժնի 2-1 կուրսի ուսանողների

Փետրվարի 22-ին՝ մասնակցություն գրքի առցանց շնորհանդեսի, համակարգումը՝ Լուսինե Ալեքսանյանի

Փետրվարի 21-ից 25-ը գրիքերի շնորհանդեսներ կրթահամալիրի դպրոցներում՝ թվային, թղթային, սովորողի ստեղծած, դասավանդողի ստեղծած, դասարանական՝ համակարգումը՝ Լուսինե Ալեքսայանի

Փետրվարի 17-ից 21-ը  համագործակցություն «Լուսապսակ» մանկապատանեկան գրական- մշակութային ամսագրի հետ, հոդվածների ընտրության պատասխանատու՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատանեկան ամսագրերի համակարգող  Տաթև Աբրահամյան:

Արդյունքներ (լուսաբանումներ)
Մասնակցություն գրքի Ձմեռային փառատոնին, լուսաբանումը՝ Գրադարանային գործի 1-ին կուրսի ուսանող Էմմա Հակոբյանի
Մասնակցություն գրքի առցանց շնորհանդեսի, լուսաբանումը՝ կազմակերպիչների նյութից
«Ստեղծագործ պատանի» գրքի շնորհանդես, լուսաբանումը՝ ավագ դպրոցի սովորողներ Սոնա Բալայանի, Արթենի Ջանիկյանի


Փետրվար ամսվա ուսումնական պարապմունքների ժամանակացույց

Փետրվարի 5-ին

10,00- 11,30- Լուսինե Ալեքսանյան, Գրադարանային գործ, պարապմունքը՝ Քոլեջում
Ընդմիջում` 11,30-11,40
11,40- 13,10- Թամար Ղահրամանյան, Գրականություն, պարապմունքը՝ Քոլեջում

Փետրվարի 12-ին

10,00- 11,30- Թամար Ղահրամանյան, Գրականություն, պարապմունքը՝ Քոլեջում
Ընդմիջում՝ 11,30- 12,00
12,00-13,30- Նոննա Գրադարանային գործի սպասարկում, պարապմունքը՝ գրադարանում

Փետրվարի 19-ին
10,00- 11,30- Լուսինե Ալեքսանյան, Գրադարանային գործ, պարապմունքը՝ Քոլեջում
Ընդմիջում` 11,30-11,40
11,40- 13,10- Թամար Ղահրամանյան, Գրականություն, պարապմունքը՝ Քոլեջում

Փետրվարի 26-ին

10,00-11,30- Թամար Ղահրամանյան, Գրականություն, պարապմունքը՝ Քոլեջում
Ընդմիջում՝ 11,30- 12,00
12,00-13,30- Նոննա Գրադարանային գործի սպասարկում, պարապմունքը՝ գրադարանում

Փետրվարի 7, Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը կրթահամալիրում

Փետրվարի 7-ին, ժամը՝ 13,00.  կլոր սեղան- քննարկում «Տիգրան Հայրապետյան» կենտրոնական ընթերցասրահում: Համակարգումը՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի:

Մասնակիցներ՝ մայրենիի մասնագետներ, հասարակագետներ, ավագ և միջին դպրոցների սովորողներ և հետաքրքրված այլ մարդիկ:

​Օրակարգում՝

1.Մխիթար Սեբաստացի-ներկայացնում է 12-րդ դասարանի սովորող Սվետլանա Ասատրյանը, դասավանդող՝ Նունե Մովսիսյան
2.Բառարանային ֆլեշմոբ։ Սեբաստացու ծննդյան օրը — ներկայացնում են 5-րդ դասարանի սովորողներ Արև Ավետյանը, Արփի Պապյանը, Լիլի Մինասյանը, դասավանդող՝ Քրիստինե Շահբազյան
3.Բառարան- ընթերցման ֆլեշմոբը 2018-2022 թվականներին— ներկայացնում է դասավանդող Քրիստինե Շահբազյանը
4.Մխիթար Սեբաստացի, «Շարականներ», ընթերցողական նախագծի մեկնարկ— ներկայացնում են 8-րդ դասարանի սովորողները, դասավանդող՝ Հասմիկ Թոփչյան
5.Մխիթար Սեբաստացու փաթեթը մեդիագրադարանում— ներկայացնում է Քոլեջի 2-րդ կուրսի ուսանող Թամար Մանուկյանը և դասավանդող, գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը
6.Մխիթարյան միաբանություն— ներկայացնում է 11-րդ դասարանի սովորող ՍոնաԲալայանը, դասավանդող՝ Վարդան Կարապետյան
7. Մխիթար Սեբաստացու և Մխիթարյանների մասին ուսումնասիրություններ— ներկայացնում են 10-րդ դասարանի սովորողներ Անահիտ Հովսեփյանը, Միլենա Քամալյանը, Արթենի Ջանիկյանը, դասավանդող՝ Վարդան Կարապետյան
8. «Վիեննայի Մենաստանին մամուլին շտեմարանը․ ուսումնասիրություն և «Ների՛ր, աբբահայր»․ուսումնահետազոտական նախագիծ. (համագործակցային նախագծերի մեկնարկ)  — ներկայացնում են հասարակագիտության դասավանդողներ՝ Վարդան Կարապետյանը և Աշոտ Տիգրանյանը 

Արդյունքներ (լուսաբանումներ)
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի «Լուսանկարիչների խումբ», համակարգող՝ դասավանդող Սուսան Ամուջանյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի «Սարալանջ» ռադիո, համակարգող՝ դասավանդող Անահիտ Մելքոնյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի «Սուրհանդակ» ռադիո, համակարգող՝ դասավանդող Իրինա Ապոյան

«Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը կրթահամալիրում» կլոր սեղանի ամփոփում, Ավագ դպրոց, Վարդան Կարապետյան



«Զանգակ» հրատարակչության այցը կրթահամալիր, նախագիծ

Նախագծի իրականացման օրը, ժամը, վայրը՝
11-ը հունվարի, ժամը՝ 12,00, «Տիգրան Հայրապետյան» գրադարան
Մասանակիցներ՝ «Զանգակ» հրատարակչության աշխատակից, Ամառային ընթերցանության նախագծի բովանդակային համակարգող Սոնա Հովհաննիսյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Արևելյան դպրոց- պարտեզի դասավար Արմինե Մովսիրսյան և 3-4 դասարանի սովորողներ:

Ամռան ամիսներին «Զանգակ» հրատարակչությունը «Տիգրան Հայրապետյան» գրադարանի նախաձեռնությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ կրտսեր և միջին դպրոցների սովորողների ներկայացրեց ամառային ընթերցողական նախագծի մեկնարկի մասին: Նախագծին մասնակցեցին մի շարք սովորողներ։ Արդյունքում, նախագծի ցուցանիշներն ամփոփելով, կրթահամալիրից հաղթող ճանաչվեց երրորդ դասարանցի Մարիա Տեր-Մարգարյանը։ Զանգակը կրթահամալիրի գրադարանին նվիրում է 15 կտոր մանկական գիրք և «Զանգակ» գրատնակը:
Հունվարի 11-ին, ժամը 12,00, Ձմեռային ճամբարի շրջանակներում, կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարան կայցելի «Զանգակ» հրատարակչության աշխատակից, Ամառային ընթերցանության նախագծի բովանդակային համակարգող Սոնա Հովհաննիսյանը: Հանդիպմանը կմասնակցեն դասավար Արմինե Մովսիրսյանը 3-4 դասարանի սովորողների հետ, ովքեր Մարիայի դասընկերներն են:

Մարիա Տեր-Մարգարյանի ամառային ընթերցողական պատումները՝ ստորև․

Նախագիծը նաև Արմինե Մովսիսյանի բլոգում:

Ամփոփում, լուսաբանում

Հունվար ամսվա ուսումնական պարապմունքների ժամանակացույց

Հունվարի 15-ին

10,00- 11,30- Թամար Ղահրամանյան, Գրականություն, պարապմունքը՝ Քոլեջում
Ընդմիջում՝ 11,30- 12,00
12,00-13,30- Նոննա Գրադարանային գործի սպասարկում, պարապմունքը՝ գրադարանում

Հունվարի 22-ին

10,00- 11,30- Լուսինե Ալեքսանյան, Գրադարանային գործ, պարապմունքը՝ Քոլեջում
Ընդմիջում` 11,30-11,40
11,40- 13,10- Թամար Ղահրամանյան, Գրականություն, պարապմունքը՝ Քոլեջում

Հունվարի 29-ին
10,00-11,30- Թամար Ղահրամանյան, Գրականություն, պարապմունքը՝ Քոլեջում
Ընդմիջում՝ 11,30- 12,00
12,00-13,30- Նոննա Գրադարանային գործի սպասարկում, պարապմունքը՝ գրադարանում