Տիեզերքը պտտվում է «ընթերցողի առանցքի» շուրջ

Ընթերցողը մինչ իր մահը ապրում է հազարավոր կյանքեր, իսկ նա, ով չի կարդում ապրում է ընդամեն մեկ կյանք։
(Ջորջ Մարտին):

Տեղեկատվական հոսքերի ժամանակակից աշխարհում մարդիկ ապրում և շնչում են «նոր դարի թթվածին» համարվող տեղեկատվությամբ («ինֆորմացիայով»)։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած մեծ հնարավորությունները կարծես ժամանակ չեն թողնում ընթերցելու ասենք՝ թերթեր, ամսագրեր, գրքեր տպագիր տարբերակով․ ամեն ինչ պատրաստի մատուցված  է առցանց հարթակում, որը ժամանակ և միջոցներ խնայելու հարմար տարբերակ է։ Բայց, եկեք չմոռանանք, որքան էլ կատարելագործվի ընթերցելու հարմար միջոցներն ու տարբերակները, տպագիր տեղեկատվամիջոցները անփոխարինելի դեր ունեն մեր կյանքում։ Չի լինում այնպես, որ վիրթուալ գրադարաններն ու գրքերը ապահովեն այն ջերմ, շնչառություն բացող գրքաբույր միջավայրը, ինչպես գրադարանում է լինում, որտեղ գրքերի աշխարհում հայտնվելով մի տեսակ կտրվում ես առօրյա կյանքից՝ հայտնվելով կախարդական ինքնամոռացության մեջ։ Հետո էլ դժվար է լինում բաժանվել մոգական աշխարհներից, հերոսներից ու գալ իրական աշխարհ։

Կարդալու իրական գրադարանային մշակույթը, կարծում եմ, միշտ կլինի ակտուալ և գեղեցիկ։ Տարբեր առիթներով նշել եմ, որ կան բաներ, որոնք չափեր, սահմաններ չեն հանդուրժում և միշտ բավարար չեն լինում, օրինակ՝ տիեզերքը, ժամանակը, մարդկային միտքը, սերը․․․սերն առ գրքերը։ Բոլոր կարևոր ու նշանակալից իրադարձություններն ու երևույթները մեր կյանքում կատարվում են շնորհիվ կարդացող մարդկանց․ չափազանցություն գուցե լինի, եթե ասեմ՝ տիեզերքը պտտվում է  բանիմաց «մարդկանց առանցքի» շուրջ։

Գրագիտության, գրաճանաչության մակարդակի բարձրացման համար հավերժ պարտական ենք 15-րդ դարի կեսին արված մարդկային պատմության թերևս ամենակարևոր գյուտերից մեկին՝ տպագրության գյուտին, որը հեղափոխություն մտցրեց ընթերցանության ոլորտում, արդյունքում ընթերցանության նյութերը հասանելի դարձան ավելի լայն զանգվածներին։ Գրքի ինքնարժեքը նվազեց՝ մարդկանց  ավելի շատ կարդալու խթան ստեղծելով։ Արդյունքում ընթեցանության հեղափոխությունը դրական արդյունքներ ունեցավ ողջ Եվրոպայի համար։ Հոգեբանները պնդում են, որ մարդկության պատմության ընթացքում բռնությունների նվազումը կապված է եղել նաև ընթերցանության տարածման հետ․ դա մարդկանց հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու աշխարհը, իմանալու այլ մարդկանց մասին, որոնց չեն հանդիպել, վերապրել այն ամենը, ինչ նրանք են զգացել։ Ընթերցանությունը ընդարձակում է մարդկանց մտահորիզոնը, որը մարդասիրություն է ավելացնում նրանց զգացմունքներում։ Ուսումնական տարբեր նախագծեր մշակելիս ինքս՝ որպես ուսուցիչ, կարևորում եմ գրադարանային ընթերցանության առկայությունը նախագծում։ Իսկ ՏՀՏ-ների լայնամասշտաբ կիրառումը մեր օրերում օգնում է ավելի հեշտ գտնել դասի համար անհրաժեշտ նյութերն ու գրքերը, ձեռնարկները, որոնք անընդհատ համալրվում ու նորացվում են կրթահամալիրի հարուստ պահոց ունեցող «Տիգրան Հայրապետյան» մեդիագրադարանի  կողմից՝ այդ կերպ նպաստելով ուսումնական գործընթացի արդյունավետությանը, երեխայի տեղեկատվական մշակույթի ձևավորմանը։ Նշեմ, որ սովորողները սիրով են այցելում գրադարան, օգտվում նրա տեղեկատվական բազմաբնույթ աղբյուրներից, ռեսուրսներից։  «Տիգրան Հայրապետյան»  գրադարանը կրթամշակութային մի միջավայր է, որտեղ, ընթերցանության նախագծերից բացի, կազմակերպվում են նաև տարաբնույթ կրթամշակութային միջոցառումներ, հանդիպումներ, կլոր սեղան-ասուլիսներ, վերապատրաստումներ, բաց դասեր, գրքերի թվայնացում-թողարկում և այլն։ Ուստի, կարելի է ասել, որ ժամանակակից հասարակության մեջ սոցիալական ինստիտուտ լինելուց  բացի, գրադարանը բնութագրվում է նաև որպես տեղեկատվական-հաղորդակցական, տեխնոլոգիական, մանկավարժական համակագ՝ կարևոր դեր խաղալով կրթության և հասարակության կյանքի զարգացման մեջ։ Դեռ հնագույն ժամանակներից  սկսած գիտելիքը համարվել է բարձրագույն արժեք, իսկ գրադարանը իր անսպառ գանձարանով համեմատվել է Խորխե Լուիս Բորխես տիեզերքի հետ, որտեղ գիտելիք որոնելիս ընթերցողների արկածները համեմատվել է կյանքի իմաստի որոնման հետ։

Պակաս կարևոր չէ գրքերի մոգական աշխարհում մեր լավագույն ուղեկցողների՝ կրթահամալիրի գրադարանավարների դերն ու մասնագիտական գործունեությունը։ Նրանք ապահովում են օգտվողների համար տեղեկատվական մատչելի, արդյունավետ ծառայություն, նպաստում ջերմ ու անմիջական մթնոլորտի ապահովմանը, հոգ տանում գրադարանային գործի բարձր հասարակական կարգավիճակի և հեղինակության մասին։ Նրանց հոգատար վերաբերմունքի շնորհիվ է, որ շարունակ հավաքագրվում, պահպանվում, փաստաթղթավորվում, մշակվում, նորացվում-համալրվում է գրադարանի շտեմարանը, ընթերցողներիս համար հասանելի դառնում համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր ժանրերի գրքեր ու նյութեր։ Ուստի, պետք է  օգտվել այս մեծ հնարավորությունից, որից ոչ միայն կշահեք մենք, այլև հանրությունը։ Պինկերի կարծիքով գրագիտության ուժը այն է, որ հանում է ընթերցողին նեղ վիճակից՝ հնարավորություն տալով իրերին նայել ավելի լայն մտահորիզոնով․ գրադարանային նոր մշակույթն ու տեղեկատվական միջավայրը դեռ կփոխի հանրության վերաբերմունքը բազմաթիվ հարցերի շուրջ։

Շնորհակալություն «Տիգրան Հայրապետյան» գրադարանին ջերմ ու պատրաստակամ վերաբերմունքի համար։

Ձեր հավատարիմ ու վաստակավոր ընթերցող՝  Լիլիթ Մադոյան։

Advertisements
Այս նյութը հրատարակվել է ընթեցողի արձագանք-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s