Հեղինակային իրավունքը գրադարանում դասախոսություն-քննարկում

 

DSCN1631DSCN1626DSCN1621DSCN1624

 

Ամերիկյան համալսարանում՝ տեղի ունեցավ դասախոսություն-քննարկում հեղինակային իրավունքի վերաբերյալ: Ներկա էինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի գրադարանային գործ բաժնի ուսանողներս նաև տարբեր բուհերում գործող գրադարանավարներ: Դասախոսությունը կարդաց միջազգային փորձագետ, գրադարանային գործառույթներին և հայկական օրենքին քաջատեղյակ պրոֆեսոր՝ Քենեթ Քրուսը, նրան ուղեկցում էին EIFL-IP ծրագրի ղեկավար Թերեզա Հաքեթը և ՄՍԳ հեղինակային իրավունքի բաժնի վարիչ Քրիստինե Համբարյանը:

Քենեթ Քրուսը ավելի քան 25 տարի ուսումնասիրել է 188 երկրների հեղինակային իրավունքի վերաբերյալ հարցը և դեռ շարունակում է ուսումնասիրել: Դասախոսության նպատական էր ներկա գտնվող գրադարանավարներին օգնել որպեսզի կարողանան ճիշտ օգտվել հեղնակային իրավունքի մասին եղած օրենքներից պաշտպանելով և հեղինակին և  օգտվողի իրավունքները, պահպանելով բարեխիղճ օգտվելու դրույթները: Հանդիպման վերջում տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում, հնչեցին տվյալ թեմայի շուրջ մտահոգող շատ հարցեր: Պարոն Քրուսը պատասխանեց ներկայացնելով գրադարաններին և կրթական ոլորտներին առնչվող բացառությունները որոնք ընդգրկվել են նոր օրենքում, բերվեց նաև տարբեր երկրների օրինակներ կապված հեղինակային իրավունքի հետ: Քննարկումը տևեց նախատեսված ժամից ավելի երկար ինչը նշանակում էր, որ թեման առ այսօր մնում է խնդրահարույց և անկատար: Չնայած խնդրի հարաբերական լինելուն յուրաքանչյուրը ցանկանում էր սպառիչ պատասխան ստանալ:
Աղբյուրը՝ Գայանե Վարդանյանի բլոգ

Կարդա նաև՝ Լիլիթ Հարությունյանի բլոգ

 

Տիեզերքը պտտվում է «ընթերցողի առանցքի» շուրջ

Ընթերցողը մինչ իր մահը ապրում է հազարավոր կյանքեր, իսկ նա, ով չի կարդում ապրում է ընդամեն մեկ կյանք։
(Ջորջ Մարտին):

Տեղեկատվական հոսքերի ժամանակակից աշխարհում մարդիկ ապրում և շնչում են «նոր դարի թթվածին» համարվող տեղեկատվությամբ («ինֆորմացիայով»)։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած մեծ հնարավորությունները կարծես ժամանակ չեն թողնում ընթերցելու ասենք՝ թերթեր, ամսագրեր, գրքեր տպագիր տարբերակով․ ամեն ինչ պատրաստի մատուցված  է առցանց հարթակում, որը ժամանակ և միջոցներ խնայելու հարմար տարբերակ է։ Բայց, եկեք չմոռանանք, որքան էլ կատարելագործվի ընթերցելու հարմար միջոցներն ու տարբերակները, տպագիր տեղեկատվամիջոցները անփոխարինելի դեր ունեն մեր կյանքում։ Չի լինում այնպես, որ վիրթուալ գրադարաններն ու գրքերը ապահովեն այն ջերմ, շնչառություն բացող գրքաբույր միջավայրը, ինչպես գրադարանում է լինում, որտեղ գրքերի աշխարհում հայտնվելով մի տեսակ կտրվում ես առօրյա կյանքից՝ հայտնվելով կախարդական ինքնամոռացության մեջ։ Հետո էլ դժվար է լինում բաժանվել մոգական աշխարհներից, հերոսներից ու գալ իրական աշխարհ։

Կարդալու իրական գրադարանային մշակույթը, կարծում եմ, միշտ կլինի ակտուալ և գեղեցիկ։ Տարբեր առիթներով նշել եմ, որ կան բաներ, որոնք չափեր, սահմաններ չեն հանդուրժում և միշտ բավարար չեն լինում, օրինակ՝ տիեզերքը, ժամանակը, մարդկային միտքը, սերը․․․սերն առ գրքերը։ Բոլոր կարևոր ու նշանակալից իրադարձություններն ու երևույթները մեր կյանքում կատարվում են շնորհիվ կարդացող մարդկանց․ չափազանցություն գուցե լինի, եթե ասեմ՝ տիեզերքը պտտվում է  բանիմաց «մարդկանց առանցքի» շուրջ։

Գրագիտության, գրաճանաչության մակարդակի բարձրացման համար հավերժ պարտական ենք 15-րդ դարի կեսին արված մարդկային պատմության թերևս ամենակարևոր գյուտերից մեկին՝ տպագրության գյուտին, որը հեղափոխություն մտցրեց ընթերցանության ոլորտում, արդյունքում ընթերցանության նյութերը հասանելի դարձան ավելի լայն զանգվածներին։ Գրքի ինքնարժեքը նվազեց՝ մարդկանց  ավելի շատ կարդալու խթան ստեղծելով։ Արդյունքում ընթեցանության հեղափոխությունը դրական արդյունքներ ունեցավ ողջ Եվրոպայի համար։ Հոգեբանները պնդում են, որ մարդկության պատմության ընթացքում բռնությունների նվազումը կապված է եղել նաև ընթերցանության տարածման հետ․ դա մարդկանց հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու աշխարհը, իմանալու այլ մարդկանց մասին, որոնց չեն հանդիպել, վերապրել այն ամենը, ինչ նրանք են զգացել։ Ընթերցանությունը ընդարձակում է մարդկանց մտահորիզոնը, որը մարդասիրություն է ավելացնում նրանց զգացմունքներում։ Ուսումնական տարբեր նախագծեր մշակելիս ինքս՝ որպես ուսուցիչ, կարևորում եմ գրադարանային ընթերցանության առկայությունը նախագծում։ Իսկ ՏՀՏ-ների լայնամասշտաբ կիրառումը մեր օրերում օգնում է ավելի հեշտ գտնել դասի համար անհրաժեշտ նյութերն ու գրքերը, ձեռնարկները, որոնք անընդհատ համալրվում ու նորացվում են կրթահամալիրի հարուստ պահոց ունեցող «Տիգրան Հայրապետյան» մեդիագրադարանի  կողմից՝ այդ կերպ նպաստելով ուսումնական գործընթացի արդյունավետությանը, երեխայի տեղեկատվական մշակույթի ձևավորմանը։ Նշեմ, որ սովորողները սիրով են այցելում գրադարան, օգտվում նրա տեղեկատվական բազմաբնույթ աղբյուրներից, ռեսուրսներից։  «Տիգրան Հայրապետյան»  գրադարանը կրթամշակութային մի միջավայր է, որտեղ, ընթերցանության նախագծերից բացի, կազմակերպվում են նաև տարաբնույթ կրթամշակութային միջոցառումներ, հանդիպումներ, կլոր սեղան-ասուլիսներ, վերապատրաստումներ, բաց դասեր, գրքերի թվայնացում-թողարկում և այլն։ Ուստի, կարելի է ասել, որ ժամանակակից հասարակության մեջ սոցիալական ինստիտուտ լինելուց  բացի, գրադարանը բնութագրվում է նաև որպես տեղեկատվական-հաղորդակցական, տեխնոլոգիական, մանկավարժական համակագ՝ կարևոր դեր խաղալով կրթության և հասարակության կյանքի զարգացման մեջ։ Դեռ հնագույն ժամանակներից  սկսած գիտելիքը համարվել է բարձրագույն արժեք, իսկ գրադարանը իր անսպառ գանձարանով համեմատվել է Խորխե Լուիս Բորխես տիեզերքի հետ, որտեղ գիտելիք որոնելիս ընթերցողների արկածները համեմատվել է կյանքի իմաստի որոնման հետ։

Պակաս կարևոր չէ գրքերի մոգական աշխարհում մեր լավագույն ուղեկցողների՝ կրթահամալիրի գրադարանավարների դերն ու մասնագիտական գործունեությունը։ Նրանք ապահովում են օգտվողների համար տեղեկատվական մատչելի, արդյունավետ ծառայություն, նպաստում ջերմ ու անմիջական մթնոլորտի ապահովմանը, հոգ տանում գրադարանային գործի բարձր հասարակական կարգավիճակի և հեղինակության մասին։ Նրանց հոգատար վերաբերմունքի շնորհիվ է, որ շարունակ հավաքագրվում, պահպանվում, փաստաթղթավորվում, մշակվում, նորացվում-համալրվում է գրադարանի շտեմարանը, ընթերցողներիս համար հասանելի դառնում համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր ժանրերի գրքեր ու նյութեր։ Ուստի, պետք է  օգտվել այս մեծ հնարավորությունից, որից ոչ միայն կշահեք մենք, այլև հանրությունը։ Պինկերի կարծիքով գրագիտության ուժը այն է, որ հանում է ընթերցողին նեղ վիճակից՝ հնարավորություն տալով իրերին նայել ավելի լայն մտահորիզոնով․ գրադարանային նոր մշակույթն ու տեղեկատվական միջավայրը դեռ կփոխի հանրության վերաբերմունքը բազմաթիվ հարցերի շուրջ։

Շնորհակալություն «Տիգրան Հայրապետյան» գրադարանին ջերմ ու պատրաստակամ վերաբերմունքի համար։

Ձեր հավատարիմ ու վաստակավոր ընթերցող՝  Լիլիթ Մադոյան։

Перемены несут надежды на еще лучшее.

11722619_994118780607250_8501740850974889454_o1Устоявшееся, закоренелое — вызывает тоску. Изменяющееся: как бы то ни было плохо или хорошо, вызывает надежду на еще лучшее. Образовательный комплекс «Мхитар Себастаци» физически меняет облик все время. Каждый этаж становится более прозрачным, свободным, наполненным воздухом. Этим воздухом свободы дышат наши учащиеся и от этого  очень отличаются от учеников других школ. И студенты наши выделяются. Об этом говорят с восторгом  жители Армении. Будто наши себастацинер несут в себе тот воздух свободы, так необходимый всем нам.

Физическое пространство библиотеки меняется вместе с во Շարունակել կարդալ “Перемены несут надежды на еще лучшее.”

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը հավաքից հավաք 2016թ.

 

1935337_1021511067892788_1262111282531999627_n

Կրթահամալիրում հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքը մայիսից մայիս ընկած ժամանակահատվածում տարված մեր աշխատանքի հաշվետվությունն է։ Ներկայացնենք նաև «Տիգրան Հայրապետյան» գրադարանի աշխատանքը:

Մի քանի ձեռքբերումների մասին։

Առաջին ձեռքբերում`Շրջիկ գրադարան։

Ի՞նչ ասել է շրջիկ գրադարան, շարժական գրադարան (bookmobile), քայլող գրադարան, շրջող գրադարան: Դա գրադարանային ծառայությունների ձևերից մեկն է: Այսօր գրադարանային բառապաշարի մեջ շատ տարածված են շարժունություն, մոբիլութուն բառերը (передвижная/traveling, мобильная/mobile):

Կրթահամալիրի գրադարանի համար մոբիլ լինելը կենսաձև է: Երբ գրադարանը ձգտում է զարգացման, երբ շարժվում է ժամանակին համընթաց, երբ փոփոխվում է՝ կլինի ֆիզիկական, միջավայրի, նախագծային, թե աշխատաձևի, միևնույն է, դա արդեն խոսում է նորացվող գրադարանի մասին: Ցավոք սրտի, աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, բազում գրադարաններ փակվել են կամ լուծարվել, քանի որ չեն փոփոխվել:

«Շրջիկ գրադարան» նախագծի նպատակն է սովորողների շրջանում խրախուսել տպագիր գրքի ընթերցանությունը, զարգացնել ընթերցանության նկատմամբ սովորողների հետաքրքրությունը, սովորողների նախասիրությունները համատեղել գրադարանի կողմից առաջարկվող նախագծերին և ծրագրերին: Ըստ այդմ, կրթահամալիրի օրացույցի համապատախան, գրադարանի շրջիկ անձնակազմը անցնում է կրթահամալիրի դպրոցներով և կազմակերպում ընթերցանության ժամեր: Մեր առջև խնդիր է դրված. յուրաքանչյուր ընթերցողի ծանոթացնել գրադարանում առկա նոր գրքին: Ամեն անգամ կարևորում ենք գրականության ընտրությունը՝ հաշվի առնելով սովորող-ընթերցողի տարիքը, նախասիրությունները, հետաքրքրասիրությունները: Շատ կարևոր է, որ գիրքը գրավիչ, հետաքրքիր, գունազարդ լինի սովորողի համար:

Ընթերցանության ժամանակ ընթերցողը ինքնաբերաբար փոխվում-բացահայտվում է, ի ցույց դնում իր կարողությունները: Այնուհետև գիրքը գովազդվում է. սովորողը իր ցանկությամբ պատրաստում է ռադիոլուր: Բայց հիմա երևի կմտածեք. «Ի՞նչ է, ընթերցողը գրադարանի տեղը չգիտե՞ր»: Իհարկե գիտեր և գիտի, բայց դասարանային ընթերցումները, քննարկումները ավելի գրավիչ են: Երբ յուրաքանչյուր սովորող գովազդում կամ քննադատում է կարդացած գիրքը, դա արդեն խոսում է գրքի հանդեպ տածած հետաքրքրության մասին: Գիրք շնչում ու ապրում է, երբ իրեն կարդում են:

Հաջորդ ձեռքբերումը՝ ամառային ընթերցանություն։

Ընթերցասիրությունը խրախուսելու ու զարգացնելու համար գրադարանը անընդհատ նոր մեթոդներ է մշակում: Այս անգամ էլ «Ամառային ընթերցանությունը» դարձավ մեր նպատակների իրականացման նախագիծ:
Ծրագրում ընդգրկված գրքերը «Զանգակ» հրատարակչության վերջին շրջանի հրատարակություններն են՝ և՛ դասական, և՛ ժամանակակից գրականության, համաշխարհային ու հայ հեղինակների լավագույն ստեղծագործությունները: Ամառային ընթերցանությունը ամենամյա մանկապատանեկան ծրագիր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կարդալ և փոխանցել իրենց տպավորությունները ընկերոջը, ծանոթին, անգամ անծանոթի: Տանը, գրախանութներում, քաղաքում, լողափներում, բակերում ընթերցանությունը, հանդիպումները գրքերի հեղինակների և թարգմանիչների հետ, քննարկումները զարգացնում են ազատ խոսքն ու միտքը:

Շատ գրավիչ էր Ջրային ընթերցանությունը։

Արևը կլոր էր, լողավազանը՝ կլոր, երկինքը՝ բարձր, ջուրն էլ՝ տաք…. Ծիրանի ծառին փարված կլոր սեղանի շուրջ այսօր փորձարկեցինք «Ջրային ընթերցանություն» մարզաձևը և քննարկման դրեցինք Լյոնեբերգացի Էմիլի անկարգությունները:

Արդյունքում կրթահամալիրի ակտիվ մասնակցության շնորհիվ ստացանք գրապահարան տնակը, որը վեց ամիս շարունակ շրջեց կրթահամալիրի կրտսեր դպրոցներում և Մայր դպրոցի կենտրոնական ընթերցարանում: Հրավիրվեցին թարգմանիչներ, հեղինակներ, ընթերցվեց շուրջ 25 անուն գիրք: Վկան՝ գրադարանավարի բլոգը:

2015թ նախագծային ձեռքբերումներից է գրադարանի գործառությունների և սպասարկման կազմակերպման ավտոմատացման նոր ծրագրի կիրառումը:

Նախագծային աշխատանքներ

Այս աշխատանքի համար արժանացանք գլխավոր մրցանակի: Իսկ մրցանակը «Օձուն 2016» վրանային-ընթերցողական ամառային ճամբար նախագիծն է:

  • Գրադարանային նախագծեր։
    Կրթահամալիրի միջավայրը անընդհատ զարգացում է ապրում: Այս անգամ էլ նկուղային տարածքը բարեկարգվեց, նորոգվեց և վերածվեց տաք, լուսավոր և հարմարավետ դասասենյակների: Ամեն մի փոփոխություն ընթերցողի համար գրավիչ է (Աննա Գսպոյան «Նորից նորի մասին»):

Աշխատանքներ շատ կան՝ պետք է թվայնացնել կրթահամալիրի քոլեջի՝ միջին մասնագիտական կրթական ծրագրի 1990-2000-ական թթ շրջանավարտների դիպլոմային այն աշխատանքները, որոնք այսօր էլ կարող են կիրառվել որպես ուսումնական նյութ, պետք է համալրել կրթահամալիրի պատմության թանգարանը, ձեռք բերել նոր հրատարակված գրքեր, կազմակերպել հանդիպումներ գրողների, թարգմանիչների հետ, մասնակցել և կազմակերպել գրքերի շնորհանդեսներ…

 

 

Համար: 105

 

ՆԵՐՍԷՍ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ. ,,ՄԱՐԴՆ ՈՒ ԳԻՐՔԸ ՄԷԿ ԱՄԲՈՂՋՈՒԹԻՒՆ ԵՆ,,

«Հերացի» ավագ դպրոցը Սեբաստացի կրթահամալիրում

«Հերացի» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Սեբաստացիների տոնի շրջանակում այցելեցին կրթահամալիր: Միասին կատարեցին քիմիայի լաբորատոր փորձ, մասնակցեցին դիզայն-տեխնոլոգիայի դասին: Մեր աշակերտները աստղացուցարանում ֆիլմ դիտեցին: Շրջեցին ավագ դպրոցում, գրադարանում մասնակցեցին գրքի տոնին:  Արքմենիկ Նիկողոսյանը երկու դպրոցների սովորողների համար վարեց վարպետության դաս` նվիրված «Արդի գրականության ընթերցանության յուրահատկությունները» թեմային:

Սովորողների կարծիքները

Ինձ շատ դուր եկավ նրանց քիմիայի դասասենյակը և դպրոցի հաճելի միջավայրը:

Ինձ շատ դուր եկավ աստղագիտության մասին ֆիլմը:

Ինձ շատ դուր եկավ դպրոցի մթնոլորտը, սիրալիր ուսուցիչները և մեր զրույցը ժամանակակից գրականության վերաբերյալ:

Ներկայացրեց քոլեջի ուսանող Հասմիկ Բաբաջանյանը

Աղբյուր՝ Հասմիկ Բաբաջանյանի բլոգ

Կրթության պատը. ընթերցանություն

Երկար ժամանակ մտածում էի, թե Աշնանային 10-րդ ամենամյա հավաքին ի՞նչ հոդվածով ներկայանամ` խոսեմ լրացուցիչ կրթությա՞ն մասին, թե՞ ընթերցանության կամ կարդալու մասին, որպես կրթության կարևորագույն գործիք: Հաղթեց երկրորդը` կարդալը:

Շարունակել կարդալ “Կրթության պատը. ընթերցանություն”

Заметки библиотекаря: Экскурсия в Лори

d5b6d5b8d5b6d5b6d5a1

Библиотекари образовательного комплекса «Мхитар Себастаци» решили осуществить учебный проект — «Чтение в лагере».  Время осуществленя выпало на середину октября: осенние каникулы в нашей школе. В других школах только в конце месяца каникулы начнутся, а у нас – сейчас: когда по всей Армении в разгаре золотая осень, погода солнечная. Направление выбрали в Лорийскую область. Наши путешественники — самые активные читатели библиотеки «Тигран Айрапетян», которые не просто читают, но освещают прочитанную книжку в своих блогах, принимают участие в читательских мероприятиях, которые проводила библиотека и наши друзья из издательства «Зангак». Одним словом, компания — начитанная, а значит, «воспитанная». С такими ребятами интересно в пути. Շարունակել կարդալ “Заметки библиотекаря: Экскурсия в Лори”

Ի՞նչ խնդիրներ է լուծում ընթերցանությունը կրտսեր դպրոցում

Շատ նուրբ և պատասխանաМое фото 5տու աշխատանք է սովորողի մեջ ձևավորել կարդալու, գիրք ընտրելու կարողությունը, քանի որ դու դրանով նրա մտածողությունն ես ուղղորդում, ճաշակ ձևավորում, անհատականություն կերտում:

Երկու տարվա ուսումնական փորձառությունից հետո կարող եմ ասել, որ շատ դժվար է հատկապես կրտսեր սովորողներին ուղղորդել, խրախուսել և պահպանել հետաքրքրությունը գրքի, կարդալու նկատմամբ: Դա նման է ջուր խմելուն, հենց այնպես չես մոտենա բաժակին, երբ ծարավդ խեղդում է նոր ես բաժակը լցնում:

Բայց ամեն ջուր չէ, որ խմել է լինում.

Առաջին հերթին պետք է հստակեցնել նպատակը, նոր մեթոդներ, ուղիներ մշակել դրանք իրագործելու համար:

Որպես ընթերցավար, ինձ համար կրտսեր սովորողին խրախուսել ընթերցել նշանակում է օգնել նրան մոտենալ իր աշխարհին, կապել նրան ժամանակին և կտրել նույն ժամանակից:Խոսքը դարձնել ճիշտ, գրագետ , սահուն և արտահայտիչ:

Կարելի է տարբեր միջոցներով խրախուսել սովորողին ընթերցել, բայց ի վերջո նրա մեջ պետք է արթնացնել ամենակարևորը՝ սովորել զարգացնել սեփական երևակայական մտածողութունը, կարողանալ ճիշտ շեղվել բնականոն ընթացքից, ստանդարտ կերպարներից և ամեն նորի մեջ կարողանալ դնել լավ մշակված, հին բարոյախրատականը, արկածայինը:

Ես ամենից առաջ ինքս եմ ինձ հարց տվել՝ ինչո՞ւ այս պահին պետք է կարդամ այս կամ այն գիքրը, ես ի՞նչ եմ ուզում. երբ գնում ես այդ շղթայի հետևից տեսնում ես, որ գիրք ընտրելը հենց էնպիսի բան չէ, բացի գրագետ, սահուն, ճիշտ խոսք ձևավորելուց , այն օգնում է ամբողջացնել եսդ, ստեղծել , փոխանցել արժեքներ:

Կրտսեր սովորողների պարագայում այլ է, պետք է փորփրես այնքան , հասցնես այն աստիճանի, որ գիրքը ձեռքն առնելուց , ընթերցելուց հետո հայացքը փոխվի, տրամադրություն ստեղծվի, պետք է դժգոհի, սիրահարվի գրքին, երբ չկա մեկը կամ մյուսը ուրեմն սխալ էր այն ճանապարհը, որով մոտեցրիր նրան գրքին, քանի որ ամենավատ գրողի ամենավատ ստեղծագործությունն անգամ ասելիք ունի, պետք է կարդալը մտածողություն ձևավորի, կենդանացնի ընթերցողին, այն աստիճան, որ կամ գրիչը ձեռքն առնի կամ մտքով հասնի իր աշխարհին. գիրքը պետք է սովորողին կապի իր աշխարհի հետ, իր ասելիքով խրատի , ոգևորի, սիրել սովորեցնի, օգնել, կարեկցել, հրաժարվել,ամենակարևորը խթանի ստեղծագործական մտածողությանը:

Ընթերցանության կազմակերպմամբ լուծել եմ մի շարք խնդիրներ.

v Լսելու, կենտրոնանալու, մտածելու, սեփական մտքերը ազատ արահայտելու կարողության ձևավորում

v գրագետ խոսքի ձևավորում

v սահուն և արտահայտիչ ընթերցելու կարողության զարգացում

Սովորողի համար ընթերցանությունն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար իրականացրել եմ հետևյալ նախագծերը՝

Լրատու գրադարան

Թողարկում 1

Թողարկում 2

Թողարկում 3

Խաղ վիկտորինա

Ընթերցասրահը միշտ նորացվում է նոր ու հետաքրքիր գրքերով: Այստեղ խնդիր ունեցանք, թե ինչպես ն
երկայացնենք սովորողին նոր գրքերը: Հին էր այն տարբերակը, երբ պարզապես կայքում հրապարակվում էին նոր գրքերի վերնագրերն ու նկարները, դրանք ընթերցող չէին գրավում: Անհրաժեշտ էր մի նոր մեխանիզմ, որ ընթերցասրահ կբերեր սովորողներին:

Փորձում էի իրականացնել այնպիսի բան, որը նորություն լիներ , բայց և սովորողի գործունեության հետ կապվեր: Սովորողների շրջանում մեծ ոգևորությամբ ընդունվեց և շարունակվում է հետաքրքրությունը ռադիոթողարկումների հանդեպ: Իրենց ամենից շատ դուր է գալիս ընթացքը՝ հարցազրույց վերցնելը, հանպատրաստից որևէ գքրի մասին խոսելն ու քննարկելը: Մտածեցի, քննարկեցի սովորողների հետ և նրանց ոգևորությունն էլ փոխանվեց ինձ:

Որոշեցինք ստեղծել մի ռադիոհաղորդում, որի թողարկումների ժամանակ ունկնդիրը կլսի և կիմանա , թե ինչ նոր գրքերով է հարստացել ընթերցասրահը:

Բայց դա բավական չէր, մտքերն ու գաղափարները օր օրի շատանում էին և ըթացքում որոշեցինք , որ հաղորդման շրջանակներում ոչ միայն կներկայացնենք նոր գրքերը, այլ ամեն անգամ կպատմենք մի գրքի մասին, նրանից դուրս կբերենք թևավոր մտքերը՝ առցանց քննարկում կազմակերպելով:

Սովորողների արձագանքը մեծ էր, մի նոր թարմությամբ ու եռանդով միմյանց հերթ չտալով կարդում էին և ուշագրավ է այն, որ շատ անգամ երբ հավաքվում էինք որևէ գրքի ձայնագրությունն անելու, անհնար էր դա դառնում, քանի որ սովորողները սկսում էին բուռն քննարկել, հակադարձել միմյանց, հերոսների քննարկումները միշտ ամենահետաքրքիր հատվածն էր, արդարացնում, մեղադրում էին՝ մտնելով կերպարի մեջ:

«Լրատու գրադարան» ռադիոն նոր է և անընդհատ հետևողական աշխատանք է պահանջում, մի կողմից դա այն միջոցն է, որ խթանում է սովորողին կարդալ , բայց մյուս կողմից դա պետք է խթանի, որ ունկնդիրը նույնպես ոգևորվի այն աստիճան , որ նույնպես ցանկանա կարդալ:Ուրեմն պետք է խոսքն էլ լինի մշակված, սահուն և արտահայտիչ:

Թեմա-Լրատու գրադարան

Նպատակ-Ընթերցանության խրախուսում

Խնդիրներ-Բանավոր խոսքի զարգացում, սահուն, արտահայտիչ ընթերցելու կարողությունների ձևավորում

Նախագծի իրականացման ընթացք.

Առաջին փուլ.

Սովորողները իրենց նախասիրությամբ ընտրում են գիրքը և կարդում առանց կոնկրետ ժամանակաահավածի:

Երկրորդ փուլ

Կարդալուց հետո սովորողն իրնքն է ընտրում այն հատվածներն ու հետաքրքիր մտքերը, որ իրեն ամենից շատն են դուր եկել: Մինչ ռադիոթողարկման հրապարակեը սովորողների փոքրիկ խմբով կազմակերպում ենք քննարկում:

Երրորդ փուլ.

Գիրքը, հերոսներին քննարկելուց , բանավիճելուց հետո սկսում ենք միասին մշակել ռադիոթողարկման տեքստը, որպեսզի խոսքը լինի սահուն, արտահայտիչ, գրագետ:

Չեմ կարող ասել, որ առաջին անգամից ամեն ինչ ստացվեց, այնքան չհղկված էր առաջին թողարկումը, որ երկար ժամանակ աշխատեցինք խոսքը արտահայտիչ, գրագետ դարձնելու համար:

Հիմա սովորողները իրենք են դիտարկում , ուղղում իրենց սխալները:

Դեռ շատ նոր մտքեր կան, որոնք նախաձեռնում ենք իրագործել: Սովորողները ակտիվ են իրենց նախաձեռնություններում և պարտաճանաչ, իսկ ես շարունակում եմ լինել իրենց
կողքին և խրախուսել ու ուղղորդել:

Նախագիծը օգնել է կազմակերպել ակտիվ ընթերցանություն, հետաքրքրություն է ստեղծել գրքի նկատմամբ, օգնել է լուծել ինչպես ընդհանուր, այնպես էլ նեղ մանկավարժական խնդիրներ:

Ես առաջնորդվել եմ մի սկզբունքով . ընթերցանությունը և դեպի դա տանող ճանապարհը պետքէ լինի աշակերտակենտրոն: Առաջին հերթին հաշվի եմ առել յուրաքանչյուր սովորողի նախասիրություն, չեմ պարտադրել կարդալ , սովորողը ինքն է եղել այդ նախագծերի նախաձեռնողն ու իրականացնողը,ես գործել եմ երկրորդ պլանից, այդ պատճառով էլ կարող եմ արդյունավետ համարել դրանց կիրառումը:

Գիրքը չի սիրում քարացած մտածողություն և ընթերցանության կազմակերպման մեթոդներն էլ պետք է լինեն բազմաբնույթ և անընդհատ փոփոխվեն:

Այս ճանապարհին շատ են եղել և սայթաքումներ, որոնցից դաս եմ քաղել և փորձել եմ շտկել:

Ընթերցանության կազմակերպմամբ լուծել եմ մի շարք հոգեբանական խնդիրներ:

Այսօր իմ ընթերցողների մեջ տեսնում եմ ոգևորություն դեպի գիրքը, կարևոր չէ, թե գիրքն ընտրելուց հետո քանի էջ կարդաց, ինչպես վերլուծեց, ըմբռնեց ամբողջությամբ միտքը թե ոչ, կարևորը փնտրում է, որոնում, բացահայտում, թե ինչ աստիճան` դա կարևոր չէ:

Հատկապես ոգևորել է ինձ այն հանագամանքը, որ մի խումբ կրտսեր սովորողներ գիրքը վերադարձնելիս չարաճճի աչքերով նայում են ինձ, երբ ասում եմ , թե ինչը դուր եկավ պատմության մեջ, հասկանում եմ, որ չեն կարդացել, բայց ոգևորությամբ հաջորդ գիրքն են ընտրում: Սկզբում փորձում էի հասկանալ, պարզաբանել, որ չստեն, գոնե մի էջ կարդան, բայց տեսա, որ այլևս ընթերցասրահ չեն հաճախում և որոշեցի ցույց տալ, որ հավատացել եմ, թե կարդում են և սկսեցին նորից հաճախել և գիրք վերցնել: Իրենց համար կարևոր էր կերպարի մեջ լինելը, հավատալը, որ իսկական ընթերցող են, որ կարող են, իրավունք ունեն ընտրելու, նոր հետաքրքիր գրքի էջերը թերթելու այն նույն համարձակությամբ , իրավով, ինչպես իրենց ավեի ակտիվ ընթերցող ընկերներն են անում :

Հաճախ էի բոլորի մոտ գովում իրենց, թե ամենաակտիվ ընթերցողներն են և պետք է մյուսներն էլ իրենցից օրինակ վերցնեն և թվում էի այն գրքերի անունները, որոնք վերցրել և ուղղակի թերթել էին:

Որոշ ժամանակ անց նրանցից մեկը գիրքը ձեռքին մոտեցավ և սկսեց պատմել փոքրիկ տղայի արկածների մասին: Հիմա էլ հաճախ է գրքեր վերցնում և արդեն խոսոտովանում է, որ սկսել է կարդալ. իր համար մի շարք խնդիրներ՝ ինքնահաստատվելու, ինքնագնահատականի, արդեն լուծվել էին և հետաքրքրությունը դեպի գիրքն էր դարձել և ոչ թե այն,թե ինչ են մտածում իր կարդալու մասին:

Նման երևույթների մասին անվերջ կարելի է խոսել, բայց մի բան ինձ համար պարզ է. ըներցանության կազմակերպման կամ մանկավարժական այլ գործընթացի ժամանակ առաջին հերթին կարևորում եմ հոգեբանական , մարդկային արժեքների փոխանցնումն ու դրանց ըմբռնումով մոտենալը և ցանկացած մեթոդ պետք է խթանի սովորողի մտավոր և ֆիզիկական աճի զարգացմանը և ոչ թե խոչընդոտի:Երկրորդային եմ համարում արդյունքը տվածի և նրա, թե ինչ կստեղծի դա, կարևորը տալու ճանապարհին ինչ խնդիներ է լուծում այդ աշխատանքը:

Ես համարում եմ, որ գիրք կարդալու, խրախուսելու մեթոդները, որոնք որ կիրառել եմ, լուծել են միշարք մանկավարժական,հոգեբանական խնդիրներ: Դրան են ուղղված եղել իմ բոլոր ջանքերը և իրականացրած նախագծերն էլ իրենց նպատակներով ծառայել են այդ խնդիրների լուծմանը:

Ակտիվ, որոնող, հետազոտող սովորողների կողքին միշտ էլ հետաքրքիր գաղափարներ են ծնվում:

Իմ աշխատանքի արդյունավետությունը համարում եմ յուրաքանչյուր նախագծի նպատակային լինելն ու առաջ քաշված խնդիրները լուծելը: Նախագծերի նպատակներն ու խնդիրները սահմանել եմ հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկույթյունները: Փորձել եմ մշակել անհատական մոտեցում յուրաքանչյուր սովորողի հետ՝ իրական արդյունքներ ունենալու համար:

Մարինե Մարտիրոսյան

Заметки библиотекаря: Влияние визуальной среды библиотеки на интерес к чтению.

IMG_4059В неординарной жизни авторской школы библиотека менялась не раз. В соответстии с преобразованиями в самой системе образовательного комплекса «Мхитар Себастаци» наша библиотека всегда готова поменять свои стереотипы и всю свою мощь (стиль работы, укомплектованные фонды, стеллажи) поставить на рельсы того пути, по которому стремится школа. Շարունակել կարդալ “Заметки библиотекаря: Влияние визуальной среды библиотеки на интерес к чтению.”