Ի՞նչ խնդիրներ է լուծում ընթերցանությունը կրտսեր դպրոցում

Շատ նուրբ և պատասխանաМое фото 5տու աշխատանք է սովորողի մեջ ձևավորել կարդալու, գիրք ընտրելու կարողությունը, քանի որ դու դրանով նրա մտածողությունն ես ուղղորդում, ճաշակ ձևավորում, անհատականություն կերտում:

Երկու տարվա ուսումնական փորձառությունից հետո կարող եմ ասել, որ շատ դժվար է հատկապես կրտսեր սովորողներին ուղղորդել, խրախուսել և պահպանել հետաքրքրությունը գրքի, կարդալու նկատմամբ: Դա նման է ջուր խմելուն, հենց այնպես չես մոտենա բաժակին, երբ ծարավդ խեղդում է նոր ես բաժակը լցնում:

Բայց ամեն ջուր չէ, որ խմել է լինում.

Առաջին հերթին պետք է հստակեցնել նպատակը, նոր մեթոդներ, ուղիներ մշակել դրանք իրագործելու համար:

Որպես ընթերցավար, ինձ համար կրտսեր սովորողին խրախուսել ընթերցել նշանակում է օգնել նրան մոտենալ իր աշխարհին, կապել նրան ժամանակին և կտրել նույն ժամանակից:Խոսքը դարձնել ճիշտ, գրագետ , սահուն և արտահայտիչ:

Կարելի է տարբեր միջոցներով խրախուսել սովորողին ընթերցել, բայց ի վերջո նրա մեջ պետք է արթնացնել ամենակարևորը՝ սովորել զարգացնել սեփական երևակայական մտածողութունը, կարողանալ ճիշտ շեղվել բնականոն ընթացքից, ստանդարտ կերպարներից և ամեն նորի մեջ կարողանալ դնել լավ մշակված, հին բարոյախրատականը, արկածայինը:

Ես ամենից առաջ ինքս եմ ինձ հարց տվել՝ ինչո՞ւ այս պահին պետք է կարդամ այս կամ այն գիքրը, ես ի՞նչ եմ ուզում. երբ գնում ես այդ շղթայի հետևից տեսնում ես, որ գիրք ընտրելը հենց էնպիսի բան չէ, բացի գրագետ, սահուն, ճիշտ խոսք ձևավորելուց , այն օգնում է ամբողջացնել եսդ, ստեղծել , փոխանցել արժեքներ:

Կրտսեր սովորողների պարագայում այլ է, պետք է փորփրես այնքան , հասցնես այն աստիճանի, որ գիրքը ձեռքն առնելուց , ընթերցելուց հետո հայացքը փոխվի, տրամադրություն ստեղծվի, պետք է դժգոհի, սիրահարվի գրքին, երբ չկա մեկը կամ մյուսը ուրեմն սխալ էր այն ճանապարհը, որով մոտեցրիր նրան գրքին, քանի որ ամենավատ գրողի ամենավատ ստեղծագործությունն անգամ ասելիք ունի, պետք է կարդալը մտածողություն ձևավորի, կենդանացնի ընթերցողին, այն աստիճան, որ կամ գրիչը ձեռքն առնի կամ մտքով հասնի իր աշխարհին. գիրքը պետք է սովորողին կապի իր աշխարհի հետ, իր ասելիքով խրատի , ոգևորի, սիրել սովորեցնի, օգնել, կարեկցել, հրաժարվել,ամենակարևորը խթանի ստեղծագործական մտածողությանը:

Ընթերցանության կազմակերպմամբ լուծել եմ մի շարք խնդիրներ.

v Լսելու, կենտրոնանալու, մտածելու, սեփական մտքերը ազատ արահայտելու կարողության ձևավորում

v գրագետ խոսքի ձևավորում

v սահուն և արտահայտիչ ընթերցելու կարողության զարգացում

Սովորողի համար ընթերցանությունն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար իրականացրել եմ հետևյալ նախագծերը՝

Լրատու գրադարան

Թողարկում 1

Թողարկում 2

Թողարկում 3

Խաղ վիկտորինա

Ընթերցասրահը միշտ նորացվում է նոր ու հետաքրքիր գրքերով: Այստեղ խնդիր ունեցանք, թե ինչպես ն
երկայացնենք սովորողին նոր գրքերը: Հին էր այն տարբերակը, երբ պարզապես կայքում հրապարակվում էին նոր գրքերի վերնագրերն ու նկարները, դրանք ընթերցող չէին գրավում: Անհրաժեշտ էր մի նոր մեխանիզմ, որ ընթերցասրահ կբերեր սովորողներին:

Փորձում էի իրականացնել այնպիսի բան, որը նորություն լիներ , բայց և սովորողի գործունեության հետ կապվեր: Սովորողների շրջանում մեծ ոգևորությամբ ընդունվեց և շարունակվում է հետաքրքրությունը ռադիոթողարկումների հանդեպ: Իրենց ամենից շատ դուր է գալիս ընթացքը՝ հարցազրույց վերցնելը, հանպատրաստից որևէ գքրի մասին խոսելն ու քննարկելը: Մտածեցի, քննարկեցի սովորողների հետ և նրանց ոգևորությունն էլ փոխանվեց ինձ:

Որոշեցինք ստեղծել մի ռադիոհաղորդում, որի թողարկումների ժամանակ ունկնդիրը կլսի և կիմանա , թե ինչ նոր գրքերով է հարստացել ընթերցասրահը:

Բայց դա բավական չէր, մտքերն ու գաղափարները օր օրի շատանում էին և ըթացքում որոշեցինք , որ հաղորդման շրջանակներում ոչ միայն կներկայացնենք նոր գրքերը, այլ ամեն անգամ կպատմենք մի գրքի մասին, նրանից դուրս կբերենք թևավոր մտքերը՝ առցանց քննարկում կազմակերպելով:

Սովորողների արձագանքը մեծ էր, մի նոր թարմությամբ ու եռանդով միմյանց հերթ չտալով կարդում էին և ուշագրավ է այն, որ շատ անգամ երբ հավաքվում էինք որևէ գրքի ձայնագրությունն անելու, անհնար էր դա դառնում, քանի որ սովորողները սկսում էին բուռն քննարկել, հակադարձել միմյանց, հերոսների քննարկումները միշտ ամենահետաքրքիր հատվածն էր, արդարացնում, մեղադրում էին՝ մտնելով կերպարի մեջ:

«Լրատու գրադարան» ռադիոն նոր է և անընդհատ հետևողական աշխատանք է պահանջում, մի կողմից դա այն միջոցն է, որ խթանում է սովորողին կարդալ , բայց մյուս կողմից դա պետք է խթանի, որ ունկնդիրը նույնպես ոգևորվի այն աստիճան , որ նույնպես ցանկանա կարդալ:Ուրեմն պետք է խոսքն էլ լինի մշակված, սահուն և արտահայտիչ:

Թեմա-Լրատու գրադարան

Նպատակ-Ընթերցանության խրախուսում

Խնդիրներ-Բանավոր խոսքի զարգացում, սահուն, արտահայտիչ ընթերցելու կարողությունների ձևավորում

Նախագծի իրականացման ընթացք.

Առաջին փուլ.

Սովորողները իրենց նախասիրությամբ ընտրում են գիրքը և կարդում առանց կոնկրետ ժամանակաահավածի:

Երկրորդ փուլ

Կարդալուց հետո սովորողն իրնքն է ընտրում այն հատվածներն ու հետաքրքիր մտքերը, որ իրեն ամենից շատն են դուր եկել: Մինչ ռադիոթողարկման հրապարակեը սովորողների փոքրիկ խմբով կազմակերպում ենք քննարկում:

Երրորդ փուլ.

Գիրքը, հերոսներին քննարկելուց , բանավիճելուց հետո սկսում ենք միասին մշակել ռադիոթողարկման տեքստը, որպեսզի խոսքը լինի սահուն, արտահայտիչ, գրագետ:

Չեմ կարող ասել, որ առաջին անգամից ամեն ինչ ստացվեց, այնքան չհղկված էր առաջին թողարկումը, որ երկար ժամանակ աշխատեցինք խոսքը արտահայտիչ, գրագետ դարձնելու համար:

Հիմա սովորողները իրենք են դիտարկում , ուղղում իրենց սխալները:

Դեռ շատ նոր մտքեր կան, որոնք նախաձեռնում ենք իրագործել: Սովորողները ակտիվ են իրենց նախաձեռնություններում և պարտաճանաչ, իսկ ես շարունակում եմ լինել իրենց
կողքին և խրախուսել ու ուղղորդել:

Նախագիծը օգնել է կազմակերպել ակտիվ ընթերցանություն, հետաքրքրություն է ստեղծել գրքի նկատմամբ, օգնել է լուծել ինչպես ընդհանուր, այնպես էլ նեղ մանկավարժական խնդիրներ:

Ես առաջնորդվել եմ մի սկզբունքով . ընթերցանությունը և դեպի դա տանող ճանապարհը պետքէ լինի աշակերտակենտրոն: Առաջին հերթին հաշվի եմ առել յուրաքանչյուր սովորողի նախասիրություն, չեմ պարտադրել կարդալ , սովորողը ինքն է եղել այդ նախագծերի նախաձեռնողն ու իրականացնողը,ես գործել եմ երկրորդ պլանից, այդ պատճառով էլ կարող եմ արդյունավետ համարել դրանց կիրառումը:

Գիրքը չի սիրում քարացած մտածողություն և ընթերցանության կազմակերպման մեթոդներն էլ պետք է լինեն բազմաբնույթ և անընդհատ փոփոխվեն:

Այս ճանապարհին շատ են եղել և սայթաքումներ, որոնցից դաս եմ քաղել և փորձել եմ շտկել:

Ընթերցանության կազմակերպմամբ լուծել եմ մի շարք հոգեբանական խնդիրներ:

Այսօր իմ ընթերցողների մեջ տեսնում եմ ոգևորություն դեպի գիրքը, կարևոր չէ, թե գիրքն ընտրելուց հետո քանի էջ կարդաց, ինչպես վերլուծեց, ըմբռնեց ամբողջությամբ միտքը թե ոչ, կարևորը փնտրում է, որոնում, բացահայտում, թե ինչ աստիճան` դա կարևոր չէ:

Հատկապես ոգևորել է ինձ այն հանագամանքը, որ մի խումբ կրտսեր սովորողներ գիրքը վերադարձնելիս չարաճճի աչքերով նայում են ինձ, երբ ասում եմ , թե ինչը դուր եկավ պատմության մեջ, հասկանում եմ, որ չեն կարդացել, բայց ոգևորությամբ հաջորդ գիրքն են ընտրում: Սկզբում փորձում էի հասկանալ, պարզաբանել, որ չստեն, գոնե մի էջ կարդան, բայց տեսա, որ այլևս ընթերցասրահ չեն հաճախում և որոշեցի ցույց տալ, որ հավատացել եմ, թե կարդում են և սկսեցին նորից հաճախել և գիրք վերցնել: Իրենց համար կարևոր էր կերպարի մեջ լինելը, հավատալը, որ իսկական ընթերցող են, որ կարող են, իրավունք ունեն ընտրելու, նոր հետաքրքիր գրքի էջերը թերթելու այն նույն համարձակությամբ , իրավով, ինչպես իրենց ավեի ակտիվ ընթերցող ընկերներն են անում :

Հաճախ էի բոլորի մոտ գովում իրենց, թե ամենաակտիվ ընթերցողներն են և պետք է մյուսներն էլ իրենցից օրինակ վերցնեն և թվում էի այն գրքերի անունները, որոնք վերցրել և ուղղակի թերթել էին:

Որոշ ժամանակ անց նրանցից մեկը գիրքը ձեռքին մոտեցավ և սկսեց պատմել փոքրիկ տղայի արկածների մասին: Հիմա էլ հաճախ է գրքեր վերցնում և արդեն խոսոտովանում է, որ սկսել է կարդալ. իր համար մի շարք խնդիրներ՝ ինքնահաստատվելու, ինքնագնահատականի, արդեն լուծվել էին և հետաքրքրությունը դեպի գիրքն էր դարձել և ոչ թե այն,թե ինչ են մտածում իր կարդալու մասին:

Նման երևույթների մասին անվերջ կարելի է խոսել, բայց մի բան ինձ համար պարզ է. ըներցանության կազմակերպման կամ մանկավարժական այլ գործընթացի ժամանակ առաջին հերթին կարևորում եմ հոգեբանական , մարդկային արժեքների փոխանցնումն ու դրանց ըմբռնումով մոտենալը և ցանկացած մեթոդ պետք է խթանի սովորողի մտավոր և ֆիզիկական աճի զարգացմանը և ոչ թե խոչընդոտի:Երկրորդային եմ համարում արդյունքը տվածի և նրա, թե ինչ կստեղծի դա, կարևորը տալու ճանապարհին ինչ խնդիներ է լուծում այդ աշխատանքը:

Ես համարում եմ, որ գիրք կարդալու, խրախուսելու մեթոդները, որոնք որ կիրառել եմ, լուծել են միշարք մանկավարժական,հոգեբանական խնդիրներ: Դրան են ուղղված եղել իմ բոլոր ջանքերը և իրականացրած նախագծերն էլ իրենց նպատակներով ծառայել են այդ խնդիրների լուծմանը:

Ակտիվ, որոնող, հետազոտող սովորողների կողքին միշտ էլ հետաքրքիր գաղափարներ են ծնվում:

Իմ աշխատանքի արդյունավետությունը համարում եմ յուրաքանչյուր նախագծի նպատակային լինելն ու առաջ քաշված խնդիրները լուծելը: Նախագծերի նպատակներն ու խնդիրները սահմանել եմ հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկույթյունները: Փորձել եմ մշակել անհատական մոտեցում յուրաքանչյուր սովորողի հետ՝ իրական արդյունքներ ունենալու համար:

Մարինե Մարտիրոսյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.