Բարձրաձայն ընթերցանություն…

Աշխարհն արագորեն փոփոխվում է, դառնում ավելի վիրտուալ, և գիրք կարդալու ձևերն էլ  են  փոխվում: ժամանակի պահանջներին համապատասխան ընթերցանությունը  օգտակար լինելու համար անհրաժեշտ է այլ հետաքրքիր և զվարճալի մեթոդներ կիրառել:Վայրը՝ բացօթյա, դասարանային, ժամանցային, միջդպրոցային, միջդասարանային …
Մեթոդներից մեկն էլ, որ իր շուրջ է հավաքում սովորողների դասավանդողների գրողների, քննադատների և այլք բարձրաձայն ընթերցանությունն է.

Բարձրաձային  ընթերցանության կազմակերպմամբ լուծում ենք մի շարք խնդիրներ.

  • Ընթերցողի մոտ զարգացնում է և ձևավորում լսելու, կենտրոնանալու, մտածելու, սեփական մտքերը ազատ արտահայտելու կարողությոուն :
  • զարգացում է սահուն և արտահայտիչ ընթերցելու կարողությունը :
  • Նպատակը՝ Նպատակը` ընթերցանության խրախուսում վաղ տարիքից

  • Նախագծի ընթացքը՝  Կրթահամալիրի օրացույցին համապատասխան(նախագծային ուսուցման ընթացքում ) գրադարանավարը, դասավանդողը կամ սովորողը նախապես ընտրում է  հեղինակին և ստեղծագործությունը։
    Առաջին ընթերցողը բարձրաձայն կարդալով , գիրքը փոխանցում է իր կողքին նստած ընթերցողին, ով նույնպես կարդալով իր հատվածը փոխանցում է և նույն ձևով շարունակում մինչև տվյալ ստեղծագործության ավարտը։
  • Արդյունքը՝ Խմբային ընթերցանության այս ձևը, որն ուղղված է ընթերցողների խրախուսմանն ու ընթերցանության տարածմանը, սովորողների մոտ կբարձրացնի  ընթերցանության կարևորությունը և հնարավորություն կտա մի  ամբողջ խմբի, միասնական ջանքերով, ծանոթանալ նոր ստեղծագործություններին։

Վերջում դասավանդողը՝ դասը վարում է տվյալ հեղինակի և նրա ստեղծագործության              համապատասխան հարցեր և քննարկում:

Մասնակիցները՝  Կրտսեր, միջին և ավագ դպրոցի սովորողներ և գործընկեր դպրոցների սովորողներ և դասավանդողներ:

Համակարգող Մարի Գաբանյան, դասավանդող ՝ Հասմիկ Թոփչյան

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.