Ձոն Տիգրան Հայրապետյանին, մարտի 18, 2019 թվական

Մարտի 18-ը հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի ծննդյան տարեդարձն է: Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյանի» անվան գրադարանը կազմակերպում է երախտիքի համերգ-տոնախմբություն Հարավարևմտյան ֆիլարմոնիկում  (Մարմարյա սրահ):
Հասցեն՝ Հ/Ա Բ-1 թաղամասում, Ա. Բաբաջանյան պողոտա 25

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, ընկերներ, բարեկամ…..

Սկիզբ՝ 14.00

Ծրագրում.
Միասնական ընթերցանական ողջույն. Վահագնի ծնունդը՝ «Երկնէր երկին»

«Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակների հանձնում

Հայկուհի Հովհաննիսյան` դասավանդող
Նարեկ Խաչատրյան` սովորող
Շուշան Եփրիկյան
`սովորող

Կրթահամալիրի ֆոլկ-ռոք բենդ. գեղ. ղեկ.՝ Նելի Փիլոյան և սովորողներ. «Լորիկ», «Քելե-քելե»
Միասնական երգ. Կոմիտաս «Երևան բաղ եմ արել»
Կրթահամալիրի «Ակներ» երգպարային համույթի ողջույնը. գեղ. ղեկ.՝ Աննա Երիցյան. «Գողթան մանկտի»
Միասնական ընթերցանական ողջույն. Ե. Չարենց «Ինչքան աշխարհը սիրես».
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի..

Երաժշտական հատված Էպոսից. Աննա Երիցյան և ընկերախումբ
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ողջույնը. գեղ. ղեկ.՝ ՀՀ վաստակավոր գործիչ՝ Հարություն Թոփիկյան.
«Առավոտ լուսաբեր»
«Հայրիկ-հայրիկ»

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.