Մասնակցություն գրքի առցանց շնորհանդեսի

«Հայաստանում գիրք նվիրելու օրվան նվիրված «21-րդ դարի գրադարանավարը որպես տեղեկատվական միջնորդ հեղինակի և ընթերցողի միջև» կարգախոսի ներքո  2022թ. փետրվարի 22-ին՝ ժամը 14:30-ին, ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ZOOM հարթակում տեղի կունենա հանդիպում գրքի հեղինակի հետ: կիրականացնի առցանց հանդիպում գրքի հեղինակի հետ:

Հանդիպման մասնակիցներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից՝
«Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյան, ով կներկայացնի Գրադարանավարի ստեղծած կապը ընթերցողի և ստեղծագործողի հետ
Ընթերցավարներ Նոննա Գրիգորյան
Մարգարիտ Հարությունյանը
Ֆիզիկայի մասնագետներ՝ նունե Թեյմուրյանը և Գոհար Իսկանդարյանը
Քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողներ

Հրավերը կցվում է

«Հայաստանում գիրք նվիրելու օրվան նվիրված «21-րդ դարի գրադարանավարը որպես տեղեկատվական միջնորդ հեղինակի և ընթերցողի միջև» կարգախոսի ներքո  2022թ. փետրվարի 22-ին՝ ժամը 14:30-ին, ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ZOOM հարթակում տեղի կունենա հանդիպում գրքի հեղինակի հետ: կիրականացնի առցանց հանդիպում գրքի հեղինակի հետ:

Միջոցառման նպատակն է կարևորել գրադարանավարի դերակատարումը որպես տեղեկատվական միջնորդ՝ գրքի մասին հանրությանը տեղեկացնելու, նոր հրատարակությունների վրա ընթերցողների ուշադրությունը հրավիրելու և երիտասարդության շրջանում ընթերցանության նկատմամբ  հետաքրքրություն առաջացնելու նկատառումներով։

Գրադարանավարի առաքելությունն է կապող օղակ հանդիսանալ հեղինակի  և ընթերցողի միջև, կարողանալ նպատակային ուղղորդել տեղեկատվական հոսքերը ընթերցողների նախասիրություններին համապատասխան։

Միջոցառումը նախատեսված է գրադարանների ներկայացուցիչների և հետաքրքված այլ անձանց համար:

 ՀՀ Ազգային արժեք հանդիսացող Բյուրականի աստղադիտարանի 75 տարվա պատմությունը ներկայացնող «Բյուրականի աստղադիտարան. ականավոր նվաճումների 75 տարին» նոր հրատարակված արժեքավոր գիրքը մասնակիցներին կներկայացնի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն և գրքի գլխավոր խմբագիր Արեգ Միքայելյանը:

Գիրքը բաղկացած է  գիտական և տեղեկատվական մասերից. ներկայացված են Բյուրականի աստղադիտարանի 75-ամյա պատմությունը և հիմնադիր, 20-րդ դարի խոշորագույն գիտնականներից մեկի՝ Վիկտոր Համբարձումյանի կենսագրությունն ու գործունեությունը, 2.6 մ, 1մ Շմիդտի համակարգի և այլ աստղադիտակները, 1946-2021թթ. Բյուրականի աստղադիտարանի կարևորագույն գիտական արդյունքները, նվաճումները և այլ հետաքրքիր նյութեր:

Միջոցառմանը կցուցադրվի կարճ տեսահոլովակ, որտեղ ներկայացված է Բյուրականի աստղադիտարանը իր ողջ հմայքով, իսկ մտքերի փոխանակման ժամանակահատվածում գրադարանների մի շարք փորձառու ներկայացուցիչներ իրենց տեսանկյունը կներկայացնեն միջոցառման կարգախոսի համատեքստում։

Վերջում հեղինակը վեբինարին մասնակցած գրադարաններին  կնվիրի իր գիրքը։

 Zoom հանդիպման տվյալները`

Meeting ID:  409 64 91060

Password:  1JHuij

 Խնդրում ենք ձեր մասնակցությունը վեբինարին հաստատել հետևյալ հղմամբ՝

https://forms.gle/B4ufxVoQ8eqhp99q8

 Միջոցառման ֆեյսբուքյան հղում՝ https://www.facebook.com/SciTechlibraryNCIE

Հարցերի դեպքում դիմել Աիդա Սարգսյանին` հեռ. 077 235007, 011-238747, էլ. փոստ` adasarg@innovcentre.am, adasarg@mail.ru

«ՆՁԱԿ» ՊՈԱԿ, Գիտատեխնիկական գրադարան

https://www.facebook.com/SciTechlibraryNCIE
https://www.linkedin.com/in/scitech-library-of-ncie-1141881ab/
https://www.instagram.com/scitechlibrary_ncie/»

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.